Աշխարհի առաջին ռակետներ սերբ Նովակ Ջոկովիչն ու ամերիկուհի Սերենա Ուիլիամսը տուգանվել են «Ռոլան Գարոս»-ի եզրափակիչներում դրսևորած վարքի համար:
Ուիլիամս-կրտսերը 3000 դոլար կվճարի մրցաշարի եզրափակչի Լյուցիա Շաֆարժովայի դեմ մրցակցությանն օգտագործած արտահայտությունների համար:
Ջոկովիչը կտուգանվի և նույնքան գումար կվճարի Սթեն Վավրինկայի դեմ եզրափակչում պարտություն կրելուց հետո ռակետը կոտրելու պատճառով: