Friday, 29 03 2024
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում

ԼՂ կարգավորման գործընթացում առաջընթացը նույնիսկ կարող է նպաստել հայ-թուրքական սահմանի բացմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային հարաբերությունների մասնագետ, թուրք պրոֆեսոր, Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինը:

– Պարոն Այդին, Հայաստանում և Թուրքիայում անցկացված ապրիլքսանչորսյան միջոցառումներից և ընդհանրապես վերջին շրջանի իրադարձություններից հետո ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները: Այդ ուղղությամբ որևէ առաջընթաց տեսնո՞ւմ եք:

– Առաջընթաց, իհարկե, չեմ տեսնում։ Ապրիլի 24-ը ջրբաժան էր, և հիմա ուղղակի առաջ շարժվելու հնարավորություն  կա:  Աշնանը՝ գուցե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հայ-թուրքական հարաբերություններում ես  ակնկալում եմ որոշակի տեղաշարժ: Բացի այդ՝  հույս ունեմ, որ հիմա, երբ հարյուրամյակի միջոցառումներն անցյալում են, քաղհասարակությունը կակտիվանա, ինչը և կարող է աստիճանաբար նաև պետական մտածողության փոփոխության բերել։

– Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիայում անցկացված  խորհրդարանական ընտրությունները ինչպե՞ս կանդրադառնան Հայկական հարցի վրա առհասարակ. չէ՞ որ  յուրաքանչյուր թեկնածու, յուրաքանչյուր կուսակցություն այդ հարցի շուրջ իր ուրույն մոտեցումն է առաջ քաշել:

Չեմ կարծում, թե մեծ ազդեցություն կունենա: Հայաստանի հետ հարաբերությունները քաղաքական թեմա են ընտրությունների պատճառով, բայց այժմ, երբ այդ ընտրություններն ավարտվեցին, կուսակցություններն այդ հարցը նույն գծի վրա կդնեն՝ գուցե բացի երկրի նախագահից: Դուք գիտեք, որ նա վերջին անգամ Ադրբեջան գնաց, և ասաց, որ մինչև ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի՝ Թուրքիան չի բացի հայ-թուրքական սահմանը: Նա մինչև հիմա այդ տեսակետին է, կուսակցությունները, այո՛, փոքր-ինչ տարբերվող կարծիք ունեն, բայց միայն  ընտրությունների պատճառով: Հիմա արդեն բոլոր կուսակցություններն  էլ նույն կարծիքն  առաջ կքաշեն: Հիմնական միտքն այն է, որ մենք պետք է բարելավենք Հայաստանի հետ հարաբերությունները՝ ոչ միայն Կովկասի խնդիրներին միասին առնչվելու, այլև հենց Ցեղասպանության պատճառով:

– Վերջերս ևս մի քանի երկիր ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Պարոն Այդին, ի՞նչ եք կարծում՝ այդ ճանաչումները թույլ տալի՞ս են, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, թե՞ հակառակը՝ էլ ավելի մեծ սեպ են խրում երկու երկրների միջև:

– Ես չեմ կարծում, թե այդ երկրները օգնում են մեզ: Թուրքիայի շատ պարզ մոտեցումը հետևյալն է՝ եթե Թուրքիան դրսից չափից շատ ճնշում է ստանում, դա հակառակ արդյունքն է   տալիս, և այդպես է ոչ միայն Հայկական հարցի հետ կապված: Թուրքիան դրան բացասաբար է արձագանքում, և  այս դեպքում երբ շատ երկրներ ճանաչեցին  Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի համար էլ ավելի դժվար է դառնում Հայաստանի հետ լեզու գտնել: Ես կարծում եմ՝ Հայաստանն ու Թուրքիան միասին ավելի շատ կարող են առաջ գնալ, քան այլ ուժերի մասնակցությամբ և միջնորդությամբ:

– Դուք էլ ասացիք, որ հաճախ՝ նույնիսկ պետական մակարդակով է խոսվում, որ Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը, գուցե նաև կճանաչի Հայոց ցեղասպանությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Դա ինչքանո՞վ է իրատեսական մոտեցում:

Ես չեմ կարծում, որ այդ հարցերն ուղղակիորեն իրար հետ կապ ունեն: Մի կողմից՝ դա առնչվում է, որովհետև նախագահն ասաաց, որ մենք ուզում ենք բացել սահմանը հակամարտության կարգավորումից հետո: Բայց սահմանի հարցը ավելի հեշտ կլուծվի ոչ միայն հակամարտության լուծմամբ, այլ նաև հակամարտության լուծման առաջընթացի պայմաններում: Դրանից հետո Թուրքիան գուցե ինչ-որ դիվանագիտական քայլեր անի սահմանի բացման ուղղությամբ։ Բայց Ցեղասպանության հարցն այլ է՝ ղարաբաղյան հակամարտությունն այստեղ կապ չունի, դա ուղղակիորեն Հայաստանի, Թուրքիայի և հայկական սփյուռքի հարցն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում