«Մերսեդես»-ի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը «Ֆորմուլա-1» -ի Կանադայի Գրան պրիի մրցարշավի հաղթող է դարձել: Երկրորդ տեղընույնպես գրավել է «Մերսեդես»-ի ներկայացուցիչը՝ գերմանացի Նիկո Ռոսբերգը:
Երրորդ տեղում «Ուիլիամս»-ի ավտոարշավորդ Վալտերի Բոտասն է:
Ընդհանուր հաշվարկը գլխավորում է Լյուիս Հեմիլթոնը` 151 միավորով: Երկրորդ տեղում Նիկո Ռոսբերգն է` 134, երրորդը՝ «Ֆերարի»-ի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը` 108: