Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է

Ցինիզմ ամբողջ համակարգի ծառայողների նկատմամբ. Ինչու են ոստիկանները պատասխանատվության կանչել «SOS Գ/7» հաղորդման հեղինակներին

Ոստիկանության 3 աշխատակիցներ` Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը, հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի և պահանջում են նրան ենթարկել քաղաքացաիրավական պատասխանատվության։ Նրանք պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել ոստիկանությունից։ «Առաջին լրատվական»-ը ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ,  ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին այս կապակցությամբ մի քանի հարց է ուղղել։

^415ACED3D2ACF984D092900F1A5C7D1167DE2B5491F9B40547^pimgpsh_fullsize_distr

 – Պարոն Քոչարյան, ինչո՞ւ որոշեցիք պատասխանատվության ենթարկել Վիլեն Գայֆեջյանին։ Նրանք արդեն նշում են, որ շատ լավ PR կազմակերպեցիք իրենց համար։

– Պատճառը մեկն է. եթե ոստիկանության ծառայողների գործողություններն իրավաչափ են, ապա անթույլատրելի են ոստիկանության ծառայողների բարոյական հեղինակությունը նսեմացնող այնպիսի արտահայտություններ, ինչպիսին Գայֆեջյանն էլ թույլ տվել հաղորդման մեջ։ Իսկ PR է թե ոչ՝ անձամբ ես նրանց ստեղծագործական վերելք եմ մաղթում։

– Մինչև հիմա մի՞թե առաջին անգամ է, որ երգիծական հաղորդումներում անդրադառնում են ոստիկանությանը։ Արդյոք հումորի նկատմամբ չպե՞տք է հանդուրժող լինել։

– Գիտեք՝ հումորը և վիրավորանքը, հատկապես էպիտետները, որ կրում են վիրավորական բնույթ, տարբեր բաներ են։ Հումորի և հեղինակությունը նսեմացնող արտահայտությունների միջև տարբերություններ կան։ Մինչև հիմա էլ եղել են ոստիկանությանը քննադատող հաղորդումներ, բայց մենք առաջին անգամ տեսանք այդպիսի բացառիկ ցինիզմի դրսևորում մի ամբողջ համակարգի ծառայողների նկատմամբ, որոնք ունեն երեխաներ, ընտանիքներ, և այդպիսի արտառոց հեգնանքի հաղորդում եթեր հեռարձակելը հումորի հետ որևէ աղերս չունեցող բան է:

– Կադրերում տեսնում ենք ոստիկաններ, որոնք ծեծի են ենթարկում կամ քաշքշում են խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին։

– Ծեծի ենթարկելու տեսարաններ այնտեղ չկան։ Դուք տեսե՞լ եք ուժի գործադրման որևէ տեսարան որևէ երկրի ոստիկանության կողմից, որ նայողը դրանից էսթետիկական հաճույք ստանա։ Գիտեք, որ ոստիկանությունը պետական հարկադրանք կիրառող մարմին է, և եթե օրենքով նախատեսված լիազորություններն իրացնելիս ֆիզիկական ուժ կիրառելու անհրաժեշտություն է լինում, ոստիկանությունը դրա իրավունքն ունի։ Այլ բան է, որ դրանք աչքի համար տհաճ են, որ դրանք մարդկանց բավականություն չեն պատճառում։ Իհարկե, նման տեսարանների ժամանակ և՛ տհաճ միջադեպեր են լինում, և՛ կոնֆլիկտներ են լինում, և՛ տարբեր շարժումներ են լինում: Որ եթերից նայում ես, իրոք տհաճություն են պատճառում, բայց դա չի նշանակում, որ ծառայողի գործողություններն օրինական չեն, և նման ձևով պետք է քննադատության արժանացնել։

Օրինականության և մարդկանց էսթետիկական ճաշակի միջև տարբերություն պետք է դնել։ Դա աշխատանք է, և որքան էլ  կոնֆլիկտային, որքան էլ տհաճ մեկնաբանությունների տեղիք տվող, դա աշխատանք է, ծառայություն, մարդիկ իրենց ծառայողական պարտքն են կատարում։

Իմիջիայլոց, ես տեղին չեմ համարում նաև սարսափելի ծանր վիշտ կրող մարդկանց խնդիրները շահարկելը, ինչպես զոհված զինվորների մայրերինն է։ Ի դեպ, նրանց մեջ կան կանայք, որոնց երեխաները ոստիկանությունում են աշխատում, և ոստիկանությունում ընդունվել են աշխատանքի, որովհետև զոհվածի քույր են, աղջիկ են և այլն։ Ամեն դեպքում, այդ վիրավորական արտահայտությունները նրանց էլ են հասցեագրված։

– Այնուամենայնիվ, այդ կադրերում արդյոք ոստիկանության գործողություններն իրավաչա՞փ են։

– Տեսեք, եթերում նման խնդիր հեղինակն իր առջև չի դնում. իրավաչափության պարզում, իրավաչափության գնահատական, կա միակողմանի հայհոյախոսական բնույթի վերաբերմունք, համատեքստից կտրված կադրեր, որը քողարկված բառային կույտ է, և բոլորն էլ հասկանում են, թե ինչ է ուզում հեղինակն ասել, ինչ է հասցեագրում լսարանին։ Այնպես որ խոսքի, կարծիքի ազատությունը շատ լավ բան է, մենք բոլորս հարգում ենք այդ ազատությունը, խոսքի ազատությունը ոստիկանության համար ևս հարգանքի արժանի արժեք է, բայց դրա չարաշահումները օրենքով արգելված են, ոչ ոքի  իրավունք չի վերապահված իրավունքի սահմաններից դուրս գալ, անգամ քննադատություն անելիս իրավունքը պետք է բոլորին կաշկանդի։ Իսկ ծառայողներն էլ օրենքով իրենց վերապահված հանրային խնդիրներ են լուծում։ Բնականաբար, իրենց և՛ իրավաբանական, և՛ բարոյական անվտանգության պաշտպանությունը պետության խնդիրն է։ Եվ նրանք պետք է զգան իրավունքի ուժն իրենց մեջքին։ Այնպես որ զոհվածների մայրերի թեման այստեղ բացարձակապես չի շոշափվում։ Մենք անգամ նման խնդիր չենք դրել, թե ինչու են այս թեմայի շուրջ մեկնաբանություններ անում: Խնդիրն այն է, որ մեկնաբանություններ անելիս թույլ են տրվել վիրավորական բնույթի արտահայտություններ՝ դիտավորյալ, նպատակաուղղված, նպատակ ունենալով նսեմացնել ոստիկանության հեղինակությունը հասարակության մեջ։

– Իսկ ինչո՞ւ որոշեցիք դիմել այս պահանջով։

– Իմիջիայլոց, այստեղ մեկ թյուրիմացություն կա. ես որպես մասնավոր անձ չեմ դիմել, այլ դիմել եմ ՀՀ ոստիկանության անունից։  Բացի ինձնից, դիմել  են նաև մասնավոր կարգով ոստիկաններ, ովքեր այդ օրը ծառայություն են իրականացրել։ Մյուս երկուսը կադրերում երևացող ոստիկաններ են։ Դիմել ցանկացողների թիվը շատ-շատ էր, բայց մենք չենք ցանկանում ինչ-որ քանակ ցույց տալ, մենք ընդամենը նպատակ ունենք,  որ մարդիկ քննադատական հրապարակումներ անելիս դուրս չգան. գուցե բարոյականության սահմաններից դուրս են գալիս, դա իրենց խնդիրն է, նրանց բարոյական պատկերացումների մակարդակի չափով, բայց իրավունքի սահմաններից մենք թույլ չենք տալու որևէ մեկը դուրս գա։ Այնպես որ ես չեմ դիմել որպես մասնավոր անձ, այլ դիմել եմ ՀՀ ոստիկանության անունից։

– Պարոն Քոչարյան, Դուք իրավաչա՞փ եք համարում ոստիկանների գործողությունները։

– Կրկնում եմ՝ երբեք Դուք չեք տեսնում որևէ իրավական նորմ, որտեղ նկարագրված լինի ֆիզիկական ուժ հարկադրաբար կիրառելու ընթացակարգ։ Ֆիզիկական ուժի կիրառումը տհաճ տեսարան է և ոչ ոք դրանից հաճույք չի կարող ստանալ։ Եթե օրինական պահանջը ներկայացվում է, և դա չի կատարվում, տրված է ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք։ Ֆիզիկական ուժը կարող է բոլորի նկատմամբ լինել, ովքեր դրա օրինական պահանջը չեն կատարում։ Կարևոր է չանցնել համաչափության սահմանները։

Այդ օրը կային մարդիկ, ովքեր ոստիկաններին էին հարվածում, հայհոյում, բայց դա չի նշանակում, որ նրանց նկատմամբ ոստիկանությունը պետք է հետապնդում սկսեր, որովհետև հասկանում է, որ կա զայրույթ, ցավ։ Սա չի նշանակում, որ հասարակական կարգի ապահովման միջոցառումներ չպետք է իրականացվեն։ Եվ եթե այդ միջոցառումների իրականացման ժամանակ ոստիկանների նկատմամբ թույլ են տրվում այդպիսի արտահայատություններ, ապա խնդիր է դրված ուղղակի օրենքով նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կիրառել իրավախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու համար, ընդ որում՝ դուք լավ գիտեք, որ վիրավորանքը, զրպարտությունը ապաքրեականացվել են, և ոստիկանությունը մտել է բարի համբավի պաշտպանության հայցով, իսկ մասնավոր անձ ոստիկանները՝ նաև պատվի, արժանապատվության պաշտպանության հայցով։ Դրանք տարբեր բաներ են։ Ոստիկանությունը պահանջում է Գայֆեջյանից՝ ներողություն խնդրի ոստիկանների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում