Tuesday, 23 04 2024
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը

Սերժանտների շորերը չլվանալու համար ինքասպանություն գործած զինվորի ծառայակիցը հայտարարել է՝ ցուցմունքը տվել է ճնշման տակ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը, հանդիսանալով շարքային Լիբիկ Մ.-ի պետը, իր պահանջը չկատարելու պատճառով ապտակել է զինվորին:

Բացի այդ, կրտսեր սերժանտ Գաբոյանը սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից հետո զինծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող առիթով՝ իրենց քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար շարքային Մանուչար Մ.-ի նկատմամբ բռնություն են գործադրել՝ ձեռքերով կոկորդից բռնել, պատին են հենել, սեղմել են կոկորդը: Երբ Մանուչարը պառկած է եղել անկողնում, ոտքերով նրան հարվածներ են հասցրել:

Սերժանտի ու կրտսեր սերժանտի նվաստացնող գործողությունները, պարբերաբար գործադրած ծեծն ու ծաղրուծանակը ծանր հետևանք են ունեցել՝ ըստ մեղադրանքի:

Շարքային Մանուչարի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթեմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակի անելանելիության զգացողությամբ:

2013 թվականի հուլիսի 31-ին, ժամը 13-ի սահմաններում Մանուչար Մ.-ն ինքնաձիգով իր ենթակզակային շրջանում կրակոց է արձակել և ինքնասպան է եղել:

Ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը մեղադրվում են նրան ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, չեն ընդունում, որ նվաստացնող գործողություններ են կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Մանուչար Մ.-ի նկատմամբ կամ երբևէ ծաղրուծանակի են ենթարկել նրան:

Դատարանը շարունակեց վկաների հարցաքննությունը:

Հարցաքննվեց վկա Արթուր Ա.-ն: Վկան դեռ պարտադիր զինծառայության մեջ է:

Նա ասաց, թե նախաքննության ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել է, ցուցմունքները գրել է իր ձեռքով, բայց այդ ցուցմունքները… ճիշտ չեն:

Նախաքննության ժամանակ վկա Արթուրը հայտնել է, որ շարքային Մանուչարի զորամասում ինքը, մինչև նրա ինքնասպանությունը, ընդամենը չորս օր է ծառայել: Այդ ընթացքում հասցրել է ճանաչել Բաբկեն Գաբոյանին, գիտեր նաև Մանուչարին:

Դեպքի օրը՝ հուլիսի 31-ին, ինքը օրապահ է եղել: Առավոտյան, երբ ինքը կատարում էր իր պարտականությունը, տեսել է, որ Մանուչարը մտել է սպա Մուրադյանի սենյակ՝ թուղթ վերցնելու: Երևի՝ զուգարանի թուղթ:

Հետո վկան, ըստ նախաքննական ցուցմունքի, տեսել է, որ Մանուչարը Գաբոյանի հետ մտել է զուգարան: Այնտեղից նրանք դուրս են եկել, Մանուչարը եղել է ընկճված ու գլխիկոր: Ապա Մանուչարն ու Գաբոյանը մտել են կենցաղային սենյակ, Մանուչարը այնտեղից դուրս գալու ժամանակ նույնպես տխուր ու ընկճված է եղել:

Ժամը 14-ին խառնված ու շփոթված զորանոց է մտել Գաբոյանն ու ասել է, թե Մանուչարն ինքնասպան է եղել:

Վկան քննիչի հարցին պատասխանել է, թե ինքը չորս օրվա ծառայող էր այդ զորամասում, խորությամբ տեղյակ չէ Մանուչարի ու Գաբոյանի հարաբերություններից, միայն գիտի, որ Գաբոյանի ընկեր, զինծառայող «Լյոնչը» նորակոչիկներից հավաքում էր նրանց մոտ եղած գումարներն ու դրամային բավարարումները: Մասնավորապես, «Լյոնչը» մոտեցել է իրեն ու ևս չորս նորակոչիկների, հարցրել է՝ գումար ունե՞ն, թե՞ ոչ, ու գումար է պահանջել: Երբ իրենք ասել են, թե իրենց գումարներն իրենց պետք են, չեն կարող տալ, «Լյոնչն» ասել է. «Չեմ հարցնում՝ ձեզ պետք ա, թե պետք չի, ասում եմ՝ տվեք, ու պտի տաք»:

Վկան ասել է, որ ինքը «Լյոնչին» տվել է 2 հազար դրամ, իսկ մյուս 4 նորակոչիկները՝ 3 հազարական դրամ: «Նա մեզ չսպառնաց, մենք վախեցանք ու տվեցինք»,- ասել է վկան:

Երկրորդ հարցաքննությունը եղել է օգոստոսի 23-ին:

Վկան ասել է, որ առաջին ցուցմունքում որոշ բաներ շփոթել է: Նա նորից նկարագրել է, թե դեպքի օրվա առավոտյան ինչպես է Մանուչարը Գաբոյանի հետ մտել զուգարան ու կենցաղային սենյակ: Այնտեղից Մանուչարը դուրս է եկել գլխահակ ու ընկճված: Վկան չի տեսել, որ նրանց հետ երրորդ մարդ էլ լիներ, օրինակ՝ Արման Ստեփանյանը:

Այս ցուցմունքում վկան հայտնել է, թե Գաբոյանի «շարժին» ինքը հետևել է, քանի որ նա հեղինակություն է համարվել: Մյուս զինվորները ենթարկվել են նրան, ոչ ոք չէր ուզում խնդիր ունենալ նրա հետ: Գաբոյանը նորակոչիկներին կանչել ու բացատրել է զորամասի «դրվածքը»:

Վկան հայտնել է, թե Գաբոյանն անձամբ մաքրություն չէր անում, բայց հետևում էր մյուսների աշխատանքին: Այլ դրվագների՝ Գաբոյանի հետ կապված, վկան ականատես չի եղել, որովհետև տվյալ զորամասում կարճ ժամանակ է ծառայել:

Դատարանում վկա Արթուրը հայտնեց, թե իրականում ինքը Մանուչարին նույնիսկ դեմքով չի ճանաչել, ինքը չէր կարող տարբերել, թե Գաբոյանի հետ ով է մտնում կենցաղային սենյակ, առավել ևս, որ դեպքի օրվա առավոտյան ինքը Գաբոյանին ընդհանրապես չի տեսել զուգարան ու կենցաղային սենյակ մտնելիս որևէ զինծառայողի հետ:

Վկան ասաց, թե դեռ նախաքննության ժամանակ իր առաջին ցուցմունքները «հետ է վերցրել», իր պատկերացրածով՝ հրաժարվել է այդ ցուցմունքներից, բայց դա արել է բանավոր, գրավոր ոչինչ չի գրել:

Վկան դատարանում պնդեց, որ նախաքննական սկզբնական ցուցմունքները սխալ են, դրանք ինքը գրել է իր ձեռքով, բայց՝ ճնշումների ազդեցության տակ: «Ճնշել են, բան, վախեցել եմ, չգիտեմ ով ա ճնշել՝ փետով, բանով… Չեն խփել, վախեցրել են, սպառնացել են, թե ծնողներիս կբերեն՝ իմ դիմաց կկանգնեցնեն: Ես էլ չեմ ցանկացել, որ ծնողներս իմանան… Իմ հարցաքննության ժամանակ այլ անձինք էլ են եղել… Իմ իրավունքները ինձ չեն բացատրել… Ես դեպքի վայրում չեմ եղել, կրակոց չեմ լսել… Շուխուռը տենց ա ընկել, որ զինվորը ինքնասպան ա էղել…»:

Վկան ասաց, թե ինքը Գաբոյանի հետ առերես չի հարցաքննվել, նման առաջարկ չի եղել:

Իրեն ստիպել են, որ գրի, թե դեպքի օրվա առավոտյան տեսել է Մանուչարին ու Գաբոյանին իրար հետ, որ Մանուչարը ընկճված է եղել: Այդ բոլորը ինքը չի տեսել, բայց սպառնալիքների ազդեցության տակ գրել է:

Վկան այնուհետև ասաց, թե «քննչականում» իրեն նույնիսկ խփել է «ֆորմով» մեկը, իր հիշելով՝ կապիտան, բայց թե որ ծառայության կապիտան էր՝ չգիտի:

Վկան որևէ տեղ չի բողոքել, որ իրեն խփել են, վախեցրել ու սպառնացել: Նա ասաց, թե իրեն սպառնացել են «փետով, ոչ թե տախտակով»:

Մեղադրողի հարցին պատասխանելով՝ վկան ասաց, թե իրեն սպառնացել ու պահանջել են, որ Գաբոյանի մասին գրի, Ստեփանյանի մասով չեն պարտադրել, ինքն էլ պնդել է, որ Ստեփանյանին չի տեսել:

Գործով մեղադրող դատախազը հանդես եկավ երկու հայտարարությամբ: Նա ասաց, թե վկայի կողմից կեղծ ցուցմունքներ տալու հետ կապված՝ համապատասխան հետևանքներ կառաջանան, դատարանը մի քանի անգամ վկային նախազգուշացրել է սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ:

Մեղադրողը հայտարարեց նաև, որ վկան դատարանում հայտնելով, թե իր նախաքննական ցուցմունքները պարտադրվել են քննության խորթ մեթոդներով՝ հարվածելով, սպառնալով ու վախեցնելով, կատարել է ենթադրյալ հանցագործության մասին հայտարարություն: Ինքը դատական նիստից հետո վերցնելու է նիստի ձայնագրառման կրիչը ու որպես քրեական հետապնդման մարմին՝ ընթացք է տալու այդ գործին…

Ամբաստանյալ Գաբոյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք արդեն երկու տարի է՝ բռնված ենք սուտ մեղադրանքներով, վկան էկել՝ ճիշտ ցուցմունք ա տալիս, մեղադրողը նրան անտեղի հարցեր է տալիս, ճնշում է…»:

Վկան ևս մեկ անգամ պնդեց, որ դատարանում ճիշտն է ասել, իր կամքով է այդ ճիշտը ասել, իսկ հետագայում, եթե իր ցուցմունքների վերաբերյալ քննություն կատարվի, ինքը կցանկանա, որ փաստաբանական օգնություն ստանա:

Տուժողի իրավահաջորդը՝ Մանուչարի եղբայրը, հայտարարեց, թե ինքը պատրաստ է Արթուր Ա.-ին, անհրաժեշտության դեպքում, ապահովել անվճար փաստաբանով:

Վկան հարցերին պատասխանելով՝ ասաց, թե նախաքննական ցուցմունքի այն մասը, որտեղ նկարագրել է, թե ինչպես է «Լյոնչը» նորակոչիկներից դրամային բավարարումները վերցրել՝ իրականությանը համապատասխանում է, մնացած մասը՝ Մանուչարի ու Գաբոյանի մասով, սուտ է:

Հաջորդ դատական նիստին՝ հունիսի 9-ին, դատարանը կհարցաքննի ևս երկու վկայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում