Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Ուկրաինայում ցնծության մեջ չեն Հայաստանի քվեարկություններից, բայց բոլորն են հիշում Սերգեյ Նիգոյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ուկրաինայի ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերհիյ Գերասիմչուկը:

-Պարոն Գերասիմչուկ, մի քանի օր առաջ Ռիգայում անցկացվեց Եվրամիության արևելյան գործընկերության գագաթնաժողովը։ Հետաքրքիր է, Ուկրաինայի ակնկալիքներն այդ գագաթնաժողովից իրականացա՞ն: Հայտնի է, որ Ուկրաինան և Վրաստանն ակնկալում էին ազատ վիզային ռեժիմ ստանալ: Իսկապե՞ս այդ երկրները չեն կատարել այն պարտականությունները, որ դրվել էին իրենց առաջ:

Պետք է անկեղծորեն նշել, որ Ուկրաինայի և Վրաստանի ակնկալիքները մի փոքր չափազանցված էին: Եվրոպական կողմը մեկ անգամ չէ, որ մեզ հանդիմանել է այն բանի համար, որ մեր առաջնորդները վատ աշխատանք են տանում սպասումների կառավարման հետ։ Իսկապես կար ակնկալիք, որ մենք ազատ վիզային ռեժիմ կստանանք: Մյուս կողմից էլ պետք է նշեմ, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հավաստիացնում է, որ հարցն իսկապես տեխնիկական է: Վրաստանն այդ առումով Ուկրաինայից փոքր ինչ առաջ է շարժվել, Ուկրաինայում ցուցանիշները ավելի ցածր են, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով Ուկրաինայի դե ֆակտո ռազմական դրությունը։ Ե՛վ Վրաստանը, և՛ Ուկրաինան եվրոպական կողմից հավաստիացում են ստացել, որ հենց պահանջները կկատարվեն՝ մենք կստանանք ազատ վիզային ռեժիմ, և դրա համար ոչ մի սիմվոլիկ գագաթնաժողովի կամ առաջնորդների հանդիպման անհրաժեշտություն չի լինի: Եթե դա իսկապես ավտոմատ լինի, ապա, կարծում եմ, կողմերը բավարարված կլինեն արդյունքով: Գուցե դա այնքան վառ կերպով չստացվեց, որքան որ սպասում էինք, բայց իսկապես մեծ նշանակություն կունենա երկրների հասարակության համար:

Մյուս կողմից լավ արդյունքներ կան Մոլդովայի մասով, որովհետև արդեն մեկ տարի է, ինչ Մոլդովան ստացել է ազատ վիզային ռեժիմ, և դրա հետ մեկտեղ՝ Մոլդովան ապացուցեց, որ ստանալ ազատ վիզային ռեժիմ՝ չի նշանակում, որ բոլորը մղվելու են Եվրոպա ու խլեն եվրոպացիների աշխատանքը։ Ժամկետը խախտող մարդկանց թիվն ընդամենը 0,3 տոկոս է, ինչն ընդհանրապես ցուցանիշ համարել չի կարելի: Այս պատճառով կարծում եմ, որ վիզային ռեժիմի առումով մենք ունենք հնարավորություններ, և այդ հնարավորությունները վատը չեն: Ուզում ենք հավատալ, որ Եվրահանձնաժողովն ու Եվրոպական միությունը մինչև վերջ անկեղծ կլինեն մեզ հետ, և պահանջները բավարարելու դեպքում հավելյալ հարցեր չեն առաջանա, այսինքն՝ եվրոպացիները չեն մտահոգվի, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով կաճի միգրանտների թիվը։ Եթե Եվրահանձնաժողովը տա դրական եզրակացություն, ապա կողմերը կդժվարանան առարկություն հայտնել։

-Եվրասիական տնտեսական միության անդամներ Հայաստանն ու Բելառուսը չստորագրեցին գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի նախնական տեքստը՝ այնտեղ տեղ գտած Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու ձևակերպման պատճառով: Այս տարիների՝ հատկապես Մայդանում տեղի ունեցած իրադարձություններից, Հայաստանի մի քանի քվեարկություններից հետո հայ-ուկրաինական հարաբերությունները չե՞ն տուժել արդյոք:

Կարող ենք խոսել հարաբերությունների երկու մակարդակի մասին: Կա հարաբերություն պետական մակադակով, և պետք է խոստովանել, որ դրանք իսկապես վերջին շրջանում բավականին սառել են: Պետք է անկեղծ լինել և ասել, որ Ուկրաինայում ցնծության մեջ չեն Հայաստանի՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշումից: Ուկրաինայում չեն ցնծում Հայաստանի քվեարկություններից՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված: Մյուս կողմից դուք հիշատակեցիք Մայդանը, դա, իհարկե, շատ ողբերգական հիշողություն է բոլոր ուկրաինացիների համար, և, անշուշտ, բոլորը հիշում են, որ Մայդանի առաջին զոհն ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանն էր: Դրանք շատ ողբերգական, բայց միևնույն ժամանակ սիմվոլիկ իրադարձություններ են, որոնք թույլ չեն տա խզել երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները:Ես կառանձնացնեի հասարակությունների և պետությունների հարաբերությունները:

-Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու Եվրամիության հետ, այդ համագործակցությանն առաջիկայում իրավական ձևակերպում տալ։ Ի՞նչ եք կարծում, Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանին դա կհաջողվի՞, և ինչպե՞ս կարձագանքի դրան Մոսկվան: 2013 թվականին Հայաստանը հանկարծակի հրաժարվեց, և Մոսկվան մշտապես Ղարաբաղի հարցով շանտաժի է ենթարկում Հայաստանին:

-Եվրամիության և շատ փորձագետների հիմնական տեսակետն այն է , որ երկու կառույցներն իրար բացառում են, և չի կարելի լինել Եվրասիական տնտեսական միության անդամ ու ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:Այդ առումով դժվար կլինի որոշում կայացնել: Բայց ես վերադառնում եմ իմ այն տեսակետին, որ ուկրաինական ճգնաժամը շատ պետությունների առաջ գնալու հնարավորութուն տվեց: Եվ նույնիսկ Բելառուսը և նրա նախագահ Լուկաշենկոն, որին անվանում են Եվրոպայի վերջին դիկտատոր, կարողացավ Մինսկում հաշտեցման գործընթացը նախաձեռնելով հասնել նրան, որ նորից դիտարկեն բանակցություններին մասնակցող կողմ:

Հայաստանի հեղինակությունն այնքան ընկած չէ, որքան Բելառուսինը, և Եվրամիությունը հետաքրքրված չէ արևելյան գործընկերության անդամներին կորցնելով: Այդ պատճառով կարծում եմ, որ գուցե ոչ մշտական, բայց ժամանակավոր համագործակցության եզրեր գտնվեն: Այդ փնտրտուքների նախաձեռնողը առաջին հերթին կլինի Բրյուսելը, որովհետև այն քանակության գումարը, որ ներդրվել է արևելյան գործընկերության մեջ, պետք է արդարացված լինի:

Ի՞նչ եք կարծում, «Արևելյան գործընկերությունը» Եվրամիության համար ինչքանո՞վ է կարևոր: Կան տեսակետներ, որ «Արևելյան գործընկերությունն» ինքնին Բրյուսելի համար մեծ նշանակություն չունի, և դրանով հետաքրքրված է Լեհաստանը, Բալթյան երկրները։

-«Արևելյան գործընկերությունը» մշտապես մրցակցել է Եվրոպական միության հարավային քաղաքականության հետ. հարավում հիմա այնքան էլ հանգիստ չէ, և ԵՄ անդամ երկրները հիմնականում հարավային ուղղությամբ են հետաքրքրություն ցուցաբերում: Բայց միևնույն ժամանակ ես չէի ասի, որ պետք է սահմանափակվել միայն Բալթյան երկրներով, ընդհանրապես, այո՛, Բալթյան երկրները շատ ազդեցիկ են, տնտեսապես ուժեղ: Ընդհանուր մենք ունենք երեք երկիր՝ գումարած Ֆինլանդիան, Շվեդիան, վցիշեգրադյան քառյակը, գումարած Ռումինիան, որը հիմա շատ հետաքրքրված է. դա արդեն վատ արդյունք չէ: Գերմանիան անկախ նրանից՝ խոստովանում է, թե ոչ, իր վրա է վերցրել ոչ միայն Եվրամիության առաջատար տնտեսական շարժիչ ուժը, այլև արտաքին քաղաքականության գլխավորողն է, և եթե ուզում է պահել այդ դերը, ապա պետք է արտաքին քաղաքականության բոլոր կողմերը իր վրա վերցնի։ Այդ պատճառով, կարծում եմ, կանցլեր Մերկելը նույնպես աչքաթող չի անի «Արևելյան գործընկերությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում