Ինչպես հաղորդում է The Huffington Post թերթը, ԱՄՆ Մոնտանա նահանգի հիվանդանոցներից մեկում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը, որը 114 տարեկան էր: 2009 թ. հուլիսի 19-ին Առաջին աշխարհամարտի մասնակից Հենրի Քլինգեմի մահից հետո Ութլթեր Բրյունինգը համարվում էր աշխարհի ամենատարեց մարդը: Ապրելով 114 տարի և 183 օր՝ նա մտել է այն 50 մարդկանց ցուցակը, որոնք ամենաերկարն են ապրել Երկրի վրա:
Ուելթեր Բրյունինգը ծնվել էր 1896 թ. սեպտեմբերի 21-ին Մինեսոտայում: Նա աշխատել է երկաթուղում։ 1957 թ. կնոջ մահից հետո, որի հետ նա ապրել էր 35 տարի, Բրյունինգն այլևս չի ամուսնացել: Նա զավակներ չի ունեցել: Իր երկարակեցությունը նա բացատրել էր հետևյալ կերպ. «Պահպանե՛ք ձեր մարմնի և խելքի տոնուսը, և այդ ժամանակ ձեզ կհաջողվի երկար մնալ կենդանի մարդկանց շարքերում»: