Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Անգամ մինչև Եվրադատարան. դատը շահելու դեպքում SOS-ը ստացված գումարը կնվիրաբերի կարիքավորներին

«Ոստիկանության հետ կապված դեպքերի մասին կարող եմ ասել, որ սպասելի էր իրենց նման վարքը, քանի որ այն աղմուկը, որը բարձրացվեց` տեսանյութը հեռացնելու պատճառով, իրենք պետք է ինչ-որ պաշտոնական գործողություններ ձեռնարկեին, որովհետև Վովա Գասպարյանը տարիներ շարունակ խոսում է, թե իրենք ինչքան մեծ գործ են անում, իսկ մենք մոտ 20 վայրկյանանոց տեսանյութով տապալում ենք այդ ամենը»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «SOS Գ/7» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:

Ինչպես գիտեք, ոստիկանության 3 աշխատակիցներ` Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի: Նրանք պնդում են, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորանքներ է արտահայտել և պահանջում են նրան ենթարկել քաղաքացիաիրավական պատասխանատվության: Նրանք պահանջում են հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ոստիկանությունից, հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Արթուր Մադաթյանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Սերգեյ Զաքարյանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:

«Իրենք մոռանում են, որ նախագահականի առջևից մայրերին էին քարշ տալիս, կարծում են, որ ամեն ինչ որոշվում է մեր տեսանյութով: Բայց ամեն ինչ որոշվում է իրենց արարքներով: Փորձում են ամեն ինչ անել իրենց «ոտնահարված պատիվը» վերականգնելու համար: Ոստիկանությունն ու նույն իշխանությունը 2008-09թթ. փորձեցին 25-26 մլն դրամի ակտ գրել ԳԱԼԱ-ի վրա: Գյումրեցիների ու բազում բարի մարդկանց օգնությամբ այդ գումարը 1 շաբաթում հավաքվեց ու փակվեց: Իմանալով այդ նախադեպի մասին` իրենք պետք է իմանային, որ այդ 2 մլն դրամը կփորձենք հավաքել ամենաշատը 2 շաբաթում: Այսինքն՝ մեզ սնանկացնելու ծրագիրն իրատեսական չէ»:

Զրուցակցի կարծիքով` ոստիկանությունը նախկինում չի իմացել իրենց գործունեության մասին և միայն ԶԼՄ-ներում հրապարակվելուց հետո է թիրախավորել: Նա նաև կարծում է, որ ոստիկանությունն անում է հնարավորը հաղորդումը փակելու համար և գիտակցում է, որ իրենց արածը խայտառակություն է:

«Իմ կարծիքով` մինչև վերջին հաղորդումն իրենք մեր գործունեության մասին լավ տեղյակ չեն եղել: Երբ հաղորդումը տեղադրվեց համացանցում, 1in.am-ում անմիջապես տեսել են և անմիջապես փորձել են բոլոր հնարավոր տարբերակներով այդ տեսանյութը փակել: Տեսնելով, որ չի ստացվում, ստիպված են եղել ոստիկանության պաշտոնական էջով փակել: Նրանք ցանկանում են կոծկել ու փակել տեսանյութը, քանի որ հատկապես մայրերին քարշ տալու հարցով ոչ մի հեռուստատեսային ԶԼՄ չի խոսել: Իրենք էլ են գիտակցում, որ դա խայտառակություն է: Դրանից հետո մենք աղմուկ ենք բարձրացրել, իսկ իրենք այս քայլով փորձում են ինչ-որ կերպ իրենց արարքն արդարացնել»:

Բարսեղյանն ասաց, որ իրենք պատրաստ են հակընդդեմ հայցով գնալ մինչև Եվրադատարան: Դատը շահելու պարագայում ստացված գումարը կփոխանցվի կարիքավորներին, իսկ հակառակ պարագայում կկազմակերպվի դրամահավաք:

«Որքան էլ Հայաստանում դատական համակարգն ավերված է, մենք ամեն ինչ անելու ենք դատը շահելու համար: Ամենայն հավանականությամբ, հակընդդեմ հայց ենք ներկայացնելու` պահանջելու ամբողջ ծախսերի հատուցում` իրավաբանների ծախսերը, մեզ բարոյական վնաս հասցնելու ծախսերը: Շատ հավանական է, որ հակընդդեմ հայցով մինչև Եվրադատարան գնանք: Եվ այն գումարները, որոնք մենք կպոկենք ոստիկանության բյուջեից, մեծ սիրով կնվիրենք այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Դատը պարտվելու դեպքում կսկսենք դրամահավաք մարդկանց օգնությամբ, և երբ գումարը հավաքվի, այն, չեմ ուզում բացել փակագծերը, շատ գեղեցիկ ձևով կհանձնենք ոստիկանությանը»:

Ռեժիսորը կասկածներ ունի, որ իրենց հեռախոսները գաղտնալսվում են: Ոստիկանները տեղեկություններ են հավաքել հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի մասին` պարզելու նրա վրա ճնշում գործադրելու հնարավոր տարբերակները: Այդուհանդերձ, նա ասաց, որ թե՛ ինքը, թե՛ Վիլեն Գայֆեջյանը պատրաստ են գնալ մինչև վերջ:

«Քանի որ մինչև SOS-ը Վիլենը շոու բիզնեսում չի երևացել, ոստիկանության բարի պարտքն է եղել ճշտել, թե ով է այդ տղան, վախեցող է, թե ոչ, ինչ կերպ կարելի է նրա վրա ճնշում գործադրել, փակել բերանը: Հեռախոսների հետ կապված բոլորս խնդիրներ ունենք, մարտկոցները շուտ են նստում, տեխնիկական խնդիրներ են լինում, երբեմն հանկարծ պարզում ենք, որ հեռախոսից 4 ժամ ինչ-որ տեղ է զանգած եղել: Այսինքն՝ լուրջ կասկածներ կան, որ բոլորիս հեռախոսները գաղտնալսվում են: Ես քիչ թե շատ այս բնագավառի մասնագետ եմ և նաև կասկածներ ունեմ, որ հեռախոսները գաղտնալսվում են ոչ միայն զանգերի ժամանակ, այլև ուղղակի հենց այնպես կողքի դրած վիճակում: Եթե հիմա մեզ լսում են, ջերմ բարևներ իրենց հարազատներին: Այնուամենայնիվ, եթե անգամ գաղտնալսում են, դա օրենքով թույլատրված չէ: Իսկ ինչ վերաբերում է վախեցնելու պրոցեսին, սկսել են նահանջել, քանի որ հասկացել են, որ ոչ՛ Վիլենը, ոչ՛ ես վախեցող չենք: Պատրաստ ենք այս դեպքի հետ կապված գնալ մինչև վերջ, քանի որ կարծում ենք, որ ճիշտ ենք»:

Զրույցի վերջում Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց թիմի բոլոր աջակիցներին, սատարող մարդկանց: Նա նշեց, որ արդեն հիմա տարբեր մարդիկ գումար են առաջարկում իրենց, բայց այդ գումարը չեն վերցնի մինչև դատական պրոցեսի արդյունքը հայտնի չդառնա:

«Մեզ աջակցողների, սատարողների հետ կապված 2 հիմնական խումբ կուզեմ կազմել: Առաջինն այն մարդիկ են, որոնք ուղղակիորեն մեզ գումար են առաջարկում: Դեռ հրաժարվում ենք, քանի որ դատը չենք պարտվել: Եթե դատը պարտվենք, անպայման կվերցնենք այն: Եղել են օգնության առաջարկներ տարբեր իրավաբանների կողմից: Նրանք տարբեր խորհուրդներ են տալիս հակընդդեմ հայց կազմելու հետ կապված, բայց դատի մեկնարկից դեռ 1 ամսից ավելի ժամանակ կա և դեռ կարող ենք մտածել: Երկրորդը ԶԼՄ-ներն են, որոնք մեզ շատ են օգնում»:

Լուսանկարը` Հայկ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում