Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր

Ովքեր են «Ալյոտիգե»-ի տերերն ու սեփականատերերը

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկվում էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է, որ ԱԺ-ն հաստատի Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիրը:

Ըստ կառավարության ներկայացուցիչ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի պաշարները կազմում են մոտ 300 մլն տոննա, և տարեկան ավելանում են ևս 18-20 մլն տոննայով, ինչը Հայաստանի Հանրապետության համար հանդիսանում է բնապահպանական լրջագույն խնդիր: Եվ ահա, ըստ կառավարության՝ հայտնվել է «Ալյոտիգե» անունով մի ընկերություն, որն առաջարկում է ներդնել մոտ 237 մլն դոլար, և կառուցել այդ պոչամբարներում հավաքված թափոնները վերամշակող գործարան, որը տարեկան կարող է վերամշակել 12,5 մլն տոննա թափոն: Այս ընկերությունը, որը կառավարության հետ նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին համաձայնագիր է ստորագրել, մտադիր է այդ թափոնների վերամշակումից կորզել մնացած օգտակար մետաղները՝ մոլիբդենի և պղնձի տեսքով, իսկ թափոններից արտադրել կոմպոզիտային մանրաթել, որը կարող է օգտագործվել հակակարկտային ցանցերի արտադրության և այլ նպատակներով: Գրավիչ է թվում նաև ընկերության հազար աշխատատեղ ստեղծելու ծրագիրը:

Թվում է, թե ամեն ինչ շատ լավ է. և՛ թափոններն են վերամշակվում, և՛ բնությունն է օգտվում, և՛ տնտեսության մեջ 237 միլիոն է ներդրվում, և՛ հազար աշխատատեղ է ստեղծվում: Հարց է առաջանում, իսկ մեզ որտե՞ղ են խաբում, կամ մի՞թե ամեն ինչ կարող էր այս աստիճան հրաշալի լինել:

Կառավարության ներկայացրած այս օրենքի նախագիծը նախատեսում է հարկային արտոնություններ տրամադրել «Ալյոտիգե» ընկերությանը: Եվ երբ այս օրենքի նախագիծը քննարկվում էր Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախորդ նիստում հանձնաժողովի անդամներին հետաքրքրում էր մի հարց՝ արդյո՞ք այս ընկերությունը հանքանյութի թափոնների վերամշակման արդյունքում կորզված մետաղի խտանյութի համար վճարելու է ռոյալթի: Այն ժամանակ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը շատ լավ բացատրում էր, որ «Բնօգտագործման վճարների մասին» գործող օրենքով ռոյալթին կազմակերպությունը վճարում է ոչ թե հանքանյութի մեջ առկա օգտակար հանածոյի համար, այլ ընդամենը հանքաքարից կորզված խտանյութի համար: Ստացվում է, որ պոչամբարում կուտակված թափոններում առկա մետաղական խտանյութի համար ռոյալթի վճարված չէ:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ինչ քանակի մետաղ կարող է մնացած լինել թափոնում՝ շատ չնչին, և եթե այս ընկերությունը հանձն է առնում վերամշակել այդ թափոնները, կարելի է նրան ազատել ռոյալթի վճարելու պարտավորությունից ևս: Բայց նույն տնտեսական հանձնաժողովի անդամները այլ հետևություն էլ էին անում, ըստ որի՝ եթե «Ալյոտիգե» ընկերությունը ազատվի ռոյալթի վճարելու պարտավորությունից, ապա կարող է գործել պետական բյուջեն շրջանցելու այլ մեխանիզմ: Հանքաքարը արդյունահանվում է, Զանգեզուրի ՊՄԿ-ն դրանից անջատում է օգտակար մետաղական խտանյութի միայն 10 տոկոսը, որի համար վճարվում է ռոյալթի, իսկ մնացածը՝ որպես թափոն, ուղարկվում է «Ալյոտիգե» ընկերություն, որից կորզվող մետաղական խտանյութը ազատված է ռոյալթի վճարելու պարտավորությունից:

Այս սխեմայի դեմ շատ կտրուկ էր արտահայտվում նաև հանձնաժողովի անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Սակայն երեկվա նիստում այս մասին ոչ մի խոսք չեղավ: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ընդամենը բանավոր հավաստիացում ստացավ «Ալյոտիգե» ընկերության ներկայացուցիչներից, որ նրանք ռոյալթի վճարելու են, և հարկային արտոնությունը չի վերաբերում բնօգտագործման վճարին: Իսկ թե նրանք իրականում վճարելու են ռոյալթի, թե ոչ՝ շատ դժվար է ասել:

Դժվար է ասել նաև, թե ով է կանգնած այս ընկերության հետևում, և ում ցուցումով է, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը շատ կարճ քննարկումից հետո որոշեց դրական եզրակացություն տալ «Ալյոտիգե» ընկերությանը հարկային արտոնություններ տալու օրենքի նախագծին, և այն մտավ խորհրդարանի քառօրյա: Հույս ունենք, որ խորհրդարանի նիստում այս նախագծի քննարկման ժամանակ գոնե կբացահայտվեն այս ընկերության իրական տերերն ու սեփականատերերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում