Thursday, 25 04 2024
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա

Հայաստանի համար կարևոր օր Թուրքիայում

Վաղը Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք այս երկրի և ընդհանրապես տարածաշրջանի ու աշխարհի համար կարող են ունենալ պատմական նշանակություն: Բանն այն է, որ եթե գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը կարողանա ամրապնդել իր իշխանական դիրքերը և հաղթել ընտրություններում, ապա Էրդողանն իրականություն կդարձնի սահմանադրական փոփոխությունների իր մտադրությունը և Թուրքիայի իշխանությունը կկենտրոնացնի նախագահական ինստիտուտի ձեռքում: Համենայնդեպս, Էրդողանն էական քայլ կատարած կլինի այդ ուղղությամբ: Իսկ սա, ըստ էության, նշանակում է արդեն բոլորովին այլ Թուրքիա, նոր Թուրքիա: Սա էլ իր հերթին նշանակում է, որ այդ Թուրքիան կարող է հանդես գալ նոր միջազգային և տարածաշրջանային վարքով, նոր հարաբերություններ հաստատել հարևանների և միջազգային կարևոր դերակատարների հետ:

Այս իրողությունը էական նշանակություն ունի Հայաստանի համար, և այսօր, իհարկե, շատ կարևոր հարց է, թե ինչպիսի Թուրքիայի հետ է գործ ունենալու Հայաստանը հունիսի 7-ից հետո: Անկախ այն բանից, որ երկու երկրների միջև այսօր չկան դիվանագիտական հարաբերություններ, այնուհանդերձ հայ-թուրքական հարաբերությունները միջազգային օրակարգի կարևոր հարց են և մնալու են այդպիսին: Հայաստանն ու Թուրքիան էլ մնալու են հարևաններ, իսկ սա նշանակում է, որ Թուրքիայի ինչպիսին լինելը Հայաստանի համար անվտանգության կարևոր հարց է, քաղաքականության կարևոր հարց է:

Երևանը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր տարբերակներին, քանի որ Էրդողանի ծրագրերի իրականացման պարագայում Թուրքիան կարող է պարզապես կոշտացնել իր դիրքորոշումը նաև Հայաստանի հետ հարցերում: Համենայնդեպս, նախընտրական շրջանի վերջին օրերին Էրդողանը հանդես եկավ հայերի հասցեին մեղադրանքով՝ ասելով, որ հայկական լոբբին մեկն է այն գործոններից՝ միասեռականների և արևմտյան մամուլի հետ, որոնք ցանկանում են Թուրքիայի մասնատում և փլուզում: Այս հայտարարությունները արդեն իսկ արժանացել են Վաշինգտոնի մտահոգությանը, սակայն թե այդ մտահոգությունը կոնկրետ ինչ ձևով կարտահայտվի Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա՝ շատ դժվար է ասել:

Ինչ ձևով կզարգանան Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները հունիսի 7-ից և Էրդողանի հայտնի մոտեցումներից հետո՝ ևս դժվար հարց է, բայց հայ-թուրքական հարաբերությունների առումով շատ կարևոր: Ըստ էության, Էրդողանը առնվազն 70 տոկոսով արտահայտել է նաև ռուսական մոտեցումներ՝ միասեռականների և արևմտյան մամուլի մասով, և այստեղ ընդհանուր լեզուն ակնհայտ է: Ինչ վերաբերում է հայերին, ապա այստեղ էլ, ըստ էության, ռուսներն ու թուրքերը, մեծ հաշվով, ընդհանուր լեզու գտնում են, համենայնդեպս, վերջին 100 տարին ունի դրա, ցավոք սրտի, ողբերգական ապացույցները:

Հետաքրքրական է, որ Թուրքիան ըստ էության պատմական ընտրության առաջ կանգնած է հենց հարյուրամյակի սահմանին, որ անցել է 1915-ի ողբերգական իրադարձություններից: Ինչպիսին է լինելու գալիք հարյուրամյակը՝ էապես կկանխորոշվի կամ կուրվագծվի վաղը Թուրքիայում կայանալիք ընտրություններով, որի արդյունքները այսպես, թե այնպես Թուրքիայում կլինեն ճակատագրական, հետևաբար նաև շատ կարևոր կլինեն Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում