Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

ՕԵԿ-ը կփրկի Հայաստանը, բայց՝ նախ Գյումրին

Մենք մշտապես անդրադառնում ենք ՕԵԿ-ի ազգանպաստ գործունեությանը խորհրդարանում: ՕԵԿ պատգամավորները անընդհատ ներկայացնում են օրենսդրական տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են քաղաքացիների տարբեր խմբերի հոգսերի թեթևացմանը, նրանց կյանքը ավելի հարմարավետ դարձնելուն: Այդ օրենսդրական նախաձեռնություններն ուղղված են բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցությանը, նորապսակ զույգերին միանվագ օգնության տրամադրմանը կամ դոլարային վարկերի դրամայնացմանը: Այդ նախաձեռնություններն այքան շատ են, որ բոլորը չես թվարկի:

Եվ ահա, հայտնի դարձավ, որ ՕԵԿ խմբակցության երկու պատգամավորներ՝ Հովհաննես Մարգարյանը և խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հանդես են եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը կոչվում է «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող տնտեսական գործունեությունը հարկերից ազատելու մասին»: Օրենքի նախագծի հեղինակները կարող էին ուղղակի գրել՝ «Շիրակի մարզում տնտեսական գործունեությունը հարկերից ազատելու մասին», բայց Հովհաննես Մարգարյանը, որպես գյումրեցի, հարկ է համարել օրենքի անվանման մեջ շեշտել, որ այս նախագիծը վերաբերում է նաև Գյումրի քաղաքին:

Նախագծի հեղինակներն առաջարկում են Շիրակի մարզում գործունեություն ծավալող առևտրի օբյեկտները ազատել շրջանառության հարկից: Հարկային արտոնություններ են նախատեսվում ոչ միան առևտրականների, այլ նաև արտադրողների համար: Նմանատիպ արտոնություններ է առաջարկվում սահմանել ավելացված արժեքի հարկի, օտարման գործարքների և իրացումից ստացված շահութահարկի, ինչպես նաև արտոնագրային վճարների մասով:

Օրենքի նախագծի հեղինակները ցանկանում են հարկային արտոնությունների միջոցով խրախուսել Գյումրիում կատարվող ներդրումները՝ և որքան մեծ է ներդրման ծավալը, որքան շատ աշխատատեղեր են ստեղծվում այդ ներդրման արդյունքում, այնքան ավելի երկարաժամկետ են ներդրողին տրամադրվող հարկային արտոնությունները: Օրինակ՝ եթե 100 միլիոնից ոչ պակաս գումար է ներդրվում և դրա արդյունքում ստեղծվում է 40 և ավելի աշխատատեղ, ապա ներդրողը 18 ամիս ազատվում է եկամտահարկից և շահութահարկից, իսկ եթե ներդրման գումարը կազմում է նվազագույնը 1 միլիարդ դրամ, իսկ աշխատատեղերի քանակն անցնում է 150-ից, ապա հարկային արտոնությունը դառնում է չորս տարով: Նախագծի հեղինակներն առաջարկում են «Շիրակ» օդանավակայանի տարածքում հինգ տարի ժամկետով ստեղծել ազատ տնտեսական գոտի, ինչի արդյունքում, օրենքի նախագծի հեղինակների կանխատեսմամբ, կավելանա չվերթների քանակը, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Նախագծի հեղինակների գաղափարը իսկապես շատ լավն է, նրանք ուզում են, աղետի գոտի համարվող Շիրակի մարզի համար ստեղծել տնտեսական գործունեություն ծավալելու ավելի գրավիչ պայմաններ, քան կան Հայաստանի մյուս մարզերում, ինչի արդյունքում Շիրակի մարզի տնտեսական կյանքը կծաղկի, և այն աղետի գոտուց կվերածվի զարգացման գոտու: Բայց արդյո՞ք միայն նշված հարկային արտոնությունները բավարար են Շիրակի մարզը զարգացման գոտի դարձնելու համար: Բացարձակապես ո՛չ, դրանք կիսատ են, և դրանց պետք է ավելացնել նոր արտոնություններ: Օրինակ՝ պետք է օրենքով ամրագրել, որ Շիրակի մարզում տնտեսվարողները պետք է վարկեր ստանան արտոնյալ պայմաններով, և վարկի առավելագույն տոկոսադրույքը չպետք է գերազանցի տարեկան 2 տոկոսը, օրինակ բերելով Շվեդիայի հաջողված օրինակը, էլեկտրաէներգիայի սակագինը տնտեսվարողների համար չպետք է գերազանցի 5 դրամը՝ կվտժ-ի համար, իսկ գազի սակագինը պետք է կրկնակի ցածր լինի ընդհանուր հանրապետական սակագնից:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե արդյոք կառավարությունը և իշխանությունները պատրա՞ստ են կողմ քվեարկելու ՕԵԿ նախաձեռնությանը և այն դարձնելու օրենք, որպեսզի Շիրակի մարզը օր առաջ ոտքի կանգնի: Ցավոք, իշխանությունները մինչև այժմ ոչ մի անգամ ընդառաջ չեն գնացել ՕԵԿ-ին, և դժվար էլ առաջիկա երկու տարում ընդառաջ գնան: Բայց ՕԵԿ-ի օրինագծերի հասցեատերը ժողովուրդն է, հայ ընտրողը, այս դեպքում գյումրեցի ընտրողը, որը պետք է տեսնի, որ միայն ՕԵԿ-ն է մտածում իր մասին, որ միայն ՕԵԿ-ն է պատրաստ իրենց կյանքը թեթևացնող օրենքներ գրել: Եվ եթե այս կառավարությունը չի իրականացնում այդ փոփոխությունները, ապա կիրականացնի հաջորդ կառավարությունը, ՕԵԿ-ական կառավարությունը: Արթուր Բաղդասարյանն ուզում էր դառնալ վարչապետ, բայց նրան չնշանակեցին, հիմա նա ցույց կտա, թե ինչ կորցրեց երկիրը, ինչ կորցրեց հայ ժողովուրդը, իսկ այս դեպքում՝ գյումրեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում