Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի կառավարության ամենակարևոր շարժիչը

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների՝ տրանսֆերտների ծավալը, նախորդ տարվա ապրիլի համեմատ, ընթացիկ տարվա ապրիլին նվազել է մոտ երկու անգամ կամ մոտ 160 միլիոն դոլարով: Այլ կերպ ասած՝ ընթացիկ տարվա առաջին երեք-չորս ամիսներին Հայաստանը նախորդ տարվա համեմատ կորցրել է 160 միլիոն դոլար: Հայաստանի տնտեսության ծավալների համար դա ահռելի թիվ է, մինչդեռ խոսքն ընդամենը տարվա առաջին երեք-չորս ամիսների մասին է:

Իսկ կանխատեսումները տարվա համար բարվոք չեն և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի տնտեսության համար: Դա էլ իր հերթին նշանակում է, որ տրանսֆերտների ծավալների նվազումը կշարունակվի և ավելի մեծ չափեր կստանա: Իսկ տրանսֆերտները հայաստանյան տնտեսության շարժիչն են: Երբ այդ շարժիչը խափանվում է, խափանվում է նաև տնտեսությունը:

Ակնհայտ է, որ ընթացիկ տարում Հայաստանի տնտեսությունն ունակ չի լինելու աշխատել այդ շարժիչով: Պետք է փոխել տնտեսության շարժիչը, առնվազն սկսել այդ փոփոխության գործընթացը, քանի դեռ առկա շարժիչը աշխատում է, այսպես ասած, խափանումներով, սակայն դեռ ունակ է ապահովել մեքենայի քիչ թե շատ ընթացք: Բայց դա երկար չի շարունակվի, և շարժիչը մի օր կլռի, պետք է հասցնել մինչ այդ մտածել նորի մասին: Ավելին՝ նորերի մասին:

Այլ կերպ ասած՝ դա կոչվում է տնտեսության դիվերսիֆիկացիա: Բայց դիվերսիֆիկացիայի համար պետք է տնտեսության ապամոնոպոլացում, ազատականացում, մրցակցության ապահովում, որպեսզի բացվի Հայաստանի հասարակության մեջ առկա ստեղծագործական տաղանդը: Այդ տաղանդը կա, պարզապես այն պետք է բացվի: Սակայն այսօր Հայաստանում բացվում են լոկ հյուրանոցներ, եկեղեցիներ և զվարճանքի կենտրոններ: Ընդ որում՝ դրանք բացվում են այնպիսի շուքով և տնտեսական ու քաղաքական «էլիտա» կոչվածի դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես Հայաստանում տիեզերակայաններ, նանոտեխնոլոգիական կենտրոններ, Սիլիկոնային հովիտներ են բացվում:

Չենք ուզում հակադրել տնտեսության զարգացման որևէ հեռանկար բացվող հյուրանոցների կամ զվարճանքի կենտրոնների հետ, քանի որ տնտեսությունը և՛ մեկն է, և՛ մյուսը, և՛ երրորդը, և՛ չորրորդը: Անբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսությունում այդ երրորդն ու չորրորդը գտնվում են հետին պլանում, և ձևավորվում է սպասարկող տնտեսություն, մինչդեռ Հայաստանում ստեղծագործական ահռելի պոտենցիալ կա, որն ունակ է ձևավորել ստեղծող, արտադրող, նորարար տնտեսություն: Նավթից ու գազից զուրկ Հայաստանի համար այդ նորարարությանն այլընտրանք չկա: Բարեբախտաբար կա դրա համար անհրաժեշտ ինժեներա-տեխնոլոգիական միտքը երկրում, որի մի զգալի մասն այսօր զբաղված է տաքսի ծառայության միջոցով օրվա հաց վաստակելու գործով: Որովհետև տնտեսության շարժիչն իր բնույթով է պարտադրում այդ իրավիճակը: Եվ դա ձեռնտու է իշխող «էլիտային», որովհետև ստեղծագործող, արտադրող հասարակությունն ունենում է լիովին այլ հոգեբանություն, մտածողություն, աշխարհայացք, արժանապատվության լիովին այլ չափորոշիչներ և նշաձողեր: Իսկ դա անհնար է դարձնում հասարակության մանիպուլյացիոն կառավարումը:

Ի տարբերություն սպասարկող հասարակությունների՝ արտադրող հասարակությունները լինում են պահանջատեր: Իսկ հայաստանյան իշխանական «էլիտայի» համար պահանջատիրությունը լոկ հայ-թուրքական դաշտում էմոցիոնալ խաղարկման նյութ է, ոչ թե ամուր և մրցունակ պետականության հասարակական շաղախ: Այդ պատճառով էլ Հայաստանի տնտեսությունը շարունակվում է լճանալ նախ և առաջ մտավոր-գաղափարական իմաստով՝ բերելով հանրային բարոյահոգեբանական անկման, ինչն էլ իր հերթին ապահովում է իշխող համակարգի վերարտադրության շարժիչը: Հայաստանի կառավարության համար կարևորն այդ շարժիչն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում