Շրջակա միջավայրի պաշտպանության օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 5-ի։ Այն բոլոր բնապահպանների և բնապահպանական կազմակերպությունների համար շրջակա միջավայրի խնդիրների վրա համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելու հիմնական միջոցներից մեկն է, ինչպես նաև խթանում է քաղաքական հետաքրքրություն և համապատասխան գործողություններ՝ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Այս մասին գրում է Calend-ը:
Տոնը սահմանվել է համաձայն 1972-ի հունիսի 3-ին շրջակա միջավայրի հարցերով Ստոկհոլմի համաժողովի ընդունած բանաձևի:
Տոնը նպատակ ունի յուրաքանչյուր մարդու մեջ արթնացնել շրջակա միջավայրը պաշտպանելու ցանկություն: