Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Նոր մանրամասներ երեկ Աջափնյակում կատարված սպանությունից. «Փաստինֆո»

Երեկ Աջափնյակում դանակահարությունից մահացած 43-ամյա տղամարդու սպանությունը բավական ծանր հարված է նրա ընտանիքի անդամների համար: Մեր տեղեկություններով, տղամարդը ամուսնացած էր, երկու երեխաների հայր: Թե ինչն է եղել սպանության պատճառը, առայժմ հայտնի չէ, հայտնի չէ նաև երեկ սպանության կասկածանքով ձերբակալվածի անձը, սակայն, կատարվածը այս ընտանիքի համար իսկական ողբերգություն է, ուստի սպանվածի հարազատները ևս սեփական ուժերով փորձում են գտնել մարդասպանին:

 

Ի դեպ, սպանության կասկածանքով ձերբակալվածի ինքնությունը քննչական մարմինը չի շտապում բացահայտել: Քննչական կոմիտեից  «Փաստինֆո»ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ արդեն իսկ հայտնի է նաև սպանության շարժառիթը, բայց այն ևս չի գաղտնազերծվում՝ քննության շահերից ելնելով:

Տղամարդը մահացել է պարանոցի, կրծքավանդակի, թևերի հատվածներում դանակով հասցված շուրջ 20  վերքերից։ Ասել է թե՝ մարդասպանը ոչ միայն ուղղակի ցանկացել է սպանել տղամարդուն, այլ դա արել է առանձնակի դաժանությամբ:

Հարվածների նման քանակը կարող է վկայել կամ այն մասին, որ մարդասպանը մենակ չի գործել, և նրան միաժամանակ մի քանի հարվածներ են հասցրել տարբեր անձինք, ինչը հեշտությամբ կպարզվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում, կա՛մ մարդասպանը եղել է հուզական այնպիսի վիճակում, որ ուղղակի չի զսպել իր զոհի նկատմամբ իր ունեցած զգացմունքները:

Ի դեպ, հատկանշական է, որ դժբախտությունները, կարծես թե, հետևում են այս ընտանիքին: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ ավտովթարից մահացել էր նաև սպանվածի եղբայրը:

Նշենք նաև, որ սպանվածի ընտանիքը, թեև հաշվառված է Երևանում, բայց բնակվում է մայրաքաղաքին մոտ մարզային բնակավայրում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում