Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Ռուսաստանը Ղարաբաղի միջոցով բռնել է Հայաստանի և Ադրբեջանի գլուխներից․ Պիոնտկովսկի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին:

Պարո՛ն Պիանտկովսկի, Հայաստանն ու Եվրամիությունը պատրաստվում են համագործակցությանն իրավական ձևակերպում տալ: Հայտնի է, որ Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում կողմերը նման պատրաստակամություն հայտնեցին: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս այդ նոր գործակցությանը կարձագանքի Մոսկվան, նախորդ անգամ՝ ԵՄ-ի հետ 35 տարի բանակցություններ վարելուց հետո Հայաստանը հանկարծակի որոշեց դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ և չստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Ձեր լսարանը բավականին լավ պատկերացնում է, թե ինչ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է գտնվում Հայաստանը: Կարծում եմ՝ Հայաստանն իսկապես ուզում է զարգացնել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, և այդ պատճառով էլ Ուկրաինայի նման պատրաստվում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Բայց Հայաստանը գտնվում է Մոսկվայի շատ ուժեղ ճնշման տակ: Եթե Ուկրաինան գոնե իր պետության մասշտաբով և աշխարհագրական դիրքով կարողացավ Մոսկվային ձեռնոց նետել, ապա Հայաստանը հայտնի պատճառներով ավելի  բարդ կարգավիճակում է: Մոսկվան  մշտապես օգտագործում է ղարաբաղյան հակամարտությունը՝ և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա ճնշում գործադրելու համար: Ինչքան ուզում եք, կարող եք քննադատել Հայաստանի կառավարությանն իր անհետևողականության համար, բայց պետք է հասկանալ այն իրավիճակը, որում նա գտնվում է, ինչ ճնշման, կոպիտ ասած՝ ինչ շանտաժի տակ է նա գտնվում: Այդ պատճառով ես կարծում եմ, որ այն բոլոր ձևակերպումները, որոնք գտնվեցին Ռիգայի գագաթաժողովի ընթացքում՝ Հայաստանի և Եվրամիության ապագայի հետ կապված՝ լավագույնն էին, որ կարելի էր այս իրավիճակում ստանալ: Մինչև Հայաստան գալն արդեն իսկ համոզվել էի, որ այս նույն գնահատականն ունեն հայաստանցի շատ փորձագետներ՝ այդ թվում նաև նրանք, ովքեր քննադատում են Հայաստանի նախագահին և կառավարությանը:

Դուք նշեցիք, որ Մոսկվան մշտապես շանտաժի է ենթարկում Երևանին և Բաքվին՝ օգտագործելով ղարաբաղյան հակամարտությունը։ Վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Ադրբեջանը կմտածի  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին, այն բանից հետո, երբ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը։ Ինչպե՞ս կարձագանքի սրան Մոսկվան՝ ըստ Ձեզ:

-Ադրբեջանի նախարարի խոսքերը մոտավորապես այսպես էին հնչում․«Եթե Դուք մեզ թույլ տաք վերադարձնենք Ղարաբաղի տարածքը, մենք այդ օգնության դիմաց կանդամագրվենք Եվրասիական տնտեսական միությանը»: Դա փոքր-ինչ միամիտ դիվանագիտություն է: Մոսկվան հետաքրքված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ՝ ո՛չ խաղաղ, ո՛չ էլ ռազմական ճանապարհով: Մոսկվան հետաքրքրված է հակամարտության առկախմամբ՝ Բաքվի և Երևանի վրա ճնշում գործադրելու համար:

-Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ինչքանո՞վ է հնարավոր, Հայաստանն ու Ադրբեջանը կարո՞ղ են մի միասնական տնտեսական հարթության մեջ լինել:

-Ես չեմ տեսնում ոչ մի տնտեսական պատճառ, որից ելնելով՝ Ադրբեջանը կանդամագրվի այդ միությանը՝ նավթի պաշարները Ադրբեջանին թույլ են տալիս վարել անկախ տնտեսական քաղաքականություն: Պատճառը կարող է միայն աշխարհաքաղաքական լինել: Ես ոչ մի հեռանկար չեմ տեսնում: Իսկ Հայաստանը, ինչպես նշեցի,  Մոսկվայի ճնշման տակ անդամագրվեց Եվրասիական տնտեսական միությանը:

-Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Եվրասիական տնտեսական միությունն աշխատող կառույց է: Տպավորություն է, որ ստեղծման օրվանից այդ միության անդամ յուրաքանչյուր երկիր վարում է այն քաղաքականությունը, որը ձեռնտու է  իրեն, և երբեմն-երբեմն հակասում է անդամ մյուս պետությունների շահերին:

-Ես համաձայն եմ Ձեզ հետ՝ ինքս եմ ասել, որ դա ոչ թե նույնիսկ աշխարհաքաղաքական, այլ աշխարհահոգեբանական կառույց է՝ Ռուսաստանի քաղաքական էլիտայի նեոկայսերական մտահղացումների արդյունքը։ Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին, ապա այն նույնիսկ չկարողացավ կրել իր վրա այն տնտեսական պատժամիջոցները, որոնք Մոսկվան սահմանեց ընդդեմ եվրոպական միության: Չգիտես ինչու մեզ մոտ միանգամից աճեց Բելառուսից ներկրվող սաղմոնի քանակը: Ե՛վ Նազարբաևը, և՛ Լուկաշեկոն այդ մեխանիզմներն օգտագործում են իրենց քաղաքական և տնտեսական շահերի համար։ Ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին այդ տնտեսական միությունը օգուտ բերել չի կարող, բայց նրանք ստիպված են Մոսկվայի հետ խաղեր խաղալ: Կրկնում եմ՝ Ռուսաստանը Ղարաբաղի միջոցով բռնել է Հայաստանի և Ադրբեջանի գլուխներից:

-Պարո՛ն Պիանտկովսկի, ի՞նչ եք կարծում՝ Մինսկի խումբը որքանո՞վ աշխատող ֆորմատ է այժմ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար:

-Այդ խումբը որոշակի սկզբունքներ է որդեգրել դեռևս տարիներ առաջ: Մենք գիտենք, որ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ էին ինչ-որ հանգուցալուծման։ Ես չեմ ուզում խորանալ Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ, բայց կարծում եմ՝ հենց դա էր պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունն ընկավ: Ես կարծում եմ՝ այսօրվա Հայաստանի իշխանությունները կհամաձայնեին այն տարբերակին, որն այն ժամանակ մերժվեց: Բայց կրկին վերադառնալով իմ ասածին՝ նշեմ, որ Ռուսաստանը Մինսկի խմբի շրջանակներում կանի ամեն ինչ, որ այդ հանգուցալուծումը չլինի։

Դա ձևակերպվել է 98 թվականի երկու հայտնի կայսերապաշտ քաղաքագետների զեկույցում, որոնցից մեկը, ի դեպ, հայկական ծագում ունի։ Ես նկատի ունեմ Զատուլին Միհրանյանի զեկույցը՝ այնտեղ բաց տեքստով ասվում է, որ Մոսկվան պետք է պահի հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները, որպեսզի պահպանի իր ազդեցության լծակներն անկախ պետությունների վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում