Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԱԺ վերելակն ընդդեմ ԱԱԾ պետի տեղակալի. Ինչպես է Արզուման Հարությունյանի 28-ամյա որդին դարձել փոխնախարար

Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չհամաձայնեց, որ իր որդին բավականին երիտասարդ տարիքում հենց իր հովանավորությամբ է նշանակվել բարձր պաշտոնի: Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը 2014 թ. 28 տարեկանում նշանակվել է էներգետիկայի փոխնախարար: Իսկ մինչ այդ՝ 2011 թ. նա զբաղեցրել է «Մեծամորի էներգոատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի, այնուհետև գլխավոր տնօրենի պաշտոնակատարի պաշտոնները:

Բացի բարձր պաշտոնից, Հ. Հարությունյանն ունի նաև պատկառելի կարողություն՝ հողամաս, բնակելի տուն, «Mercedes 350 4Matic» մակնիշի ավտոմեքենա, երեք ընկերություններում բաժնետոմսեր, երեք փոխառություն ընդհանուր (պարտքով տված գումար), ընդհանուր 104 մլն 955 հազար դրամ: Իր հայտարարագրի համաձայն` Հ. Հարությունյանն ունի նաև 19 մլն դրամ, 45 հազար դոլար և 20 հազար եվրո դրամական միջոցներ: Իսկ 2014 թ. յոթ ամիսներին՝ մինչև նշանակվելը, նրա եկամուտները կազմել են 120 մլն 920 հազար դրամ:

Եվ ահա Հայկ Հարությունյանի այս հաջողությունների մասին էլ «Առաջին լրատվական»-ը խոսեց նրա հոր՝ Արզուման Հարությունյանի հետ: Վերջինս էլ, հիշեցնենք, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է:

– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս է Ձեր որդուն հաջողվել այդքան երիտասարդ տարիքում ստանալ էներգետիկայի փոխնախարարի բարձր պաշտոնը և կուտակել բավականին մեծ կարողություն:

– Ուսումնասիրեք որդուս կենսագրությունը, մնացածը, համոզված եղեք, որ այնտեղ կգտնեք:

– Արդյոք Ձեր հովանավորությունը դեր չի՞ խաղացել Ձեր որդու հաջողության հարցում:

– Ոչ: Երբեք: Դրա համար էլ, խնդրում եմ, ուսումնասիրեք որդուս կենսագրությունը, և Ձեզ մոտ հարցեր չեն առաջանա: Ուսումնասիրեք, թե որտեղ է սովորել, ինչպես է սովորել, ինչ կրթություն է ստացել, որտեղ է ծառայել:

– Փաստորեն, բավականին երիտասարդ տարիքում հասցրել է միաժամանակ և՛ այդքան շատ կրթություն ստանալ, և՛ բավականին հաջողակ բիզնեսմեն լինել:

– Իհարկե, հասցրել է: Եվ դա ուսումնառության ընթացքում չի կուտակել: Աշխատանքի ընթացքում է կուտակել, ծառայությունից հետո:

– Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնյաների երեխաները կրթություն ստանալու հետ միասին նաև հաջողակ բիզնեսմեն են լինում:

– Պաշտոնյայի երեխա հասկացողությունն այստեղ տեղին չէ: Ուսումնասիրեք նրա կենսագրությունը և կտեսնեք, որ դեռ ավելի բարձունքների կարող է հասնել:

– Դո՞ւք եք հովանավորում, որ նա այդքան հաջողակ է:

– Ոչ, հովանավորել ասելով՝ ի՞նչ եք պատկերացնում:

– Միջնորդում եք այլ պաշտոնյաների, որ Ձեր որդուն պաշտոնի նշանակեն:

– Ոչ: Եթե նա արժանիքներ չունենա, առաջ չի գնա: Համոզված եղեք:

– Շատ ավելի արժանիքներ ունեցող երիտասարդներ կան, որոնք նման հաջողություններ չեն կարող ունենալ:

– Փնտրեք, գտեք, թող նրանք էլ առաջ գնան: Ես միայն մի հարցով եմ միջնորդել տղայիս համար, որ նա կրթություն ստանա: Նա կրթություն է ստացել և՛ Հայաստանի Հանրապետությունում՝ բավականին հաջող, և՛ արտասահմանում:

Հ.Գ. – Ա. Արզումանյանի հետ այս հարցազրույցը հաջողվեց միայն այն բանի շնորհիվ, որ նրա կանչին ի պատասխան Ազգային ժողովի վերելակն այդպես էլ չարձագանքեց: Հակառակ պարագայում նա պատրաստվում էր արագ հեռանալ ու չարձագանքել մեր հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում