Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սուրիկ Խաչատրյանի որդին ու իր բանդան պետք է պատասխան տան. ծեծկռտուքից տուժած Զաքարյանների մայր

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գորիսում  մայիսի 2-ին Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի  մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյանների մայրը՝ Անահիտ Գալստյանը։

Տիկին Անահիտ, մեկ ամիս է անցել ծեծկռտուքից։ Ինչպե՞ս է Ձեր որդիների առողջական վիճակը։

-Այս պահին Հարութը Մոսկվայում բուժումներ է ստանում։ Պիտի լինի երրորդ վիրահատությունը։ Դրանից հետո նորից պիտի բուժումներ ու միջամտություն լինի։

Տեսողությունը վերականգնելու մասին նույնիսկ հարց չկա, այս պահին այնքան, որ աչքը փրկված է։ Մյուս որդիս արդեն կազդուրվել է, մի փոքր այտուցներ են մնացել, դա էլ, ոչինչ, կանցնի։

-Դուք դժգոհություն եք հայտնել իրավապահներից, որ անցել է մեկ ամիս, բայց դեռ նույնիսկ կասկածյալներ չկան գործի շրջանակներում։ Ձեզ հաճա՞խ են կանչել հարցաքննության, ի՞նչ մտահոգություններ ունեք։

-Շատ չեն կանչել, ես ինչ գիտեի, ամեն ինչ քննիչներին պատմել եմ։ Ճիշտն ասած՝ ես մեծ հույսեր ունեմ, որ մեղավորները կպատժվեն, բայց եթե հանկարծ անպատիժ մնան, ես ասել եմ՝ այդ ժամանակ կդիմեմ Ռուսաստանի դատախազությանը։ Այս պահին դեռ սպասում եմ, չգիտեմ ինչու, բայց վստահություն ունեմ։

-Վաղո՞ւց էին ձեր տղաները ճանաչում Սուրիկ Խաչատրյանին ու նրա որդուն։

-Դե, մի փոքր քաղաք է, մի մարզպետ, մինչ այդ էլ քաղաքապետ է եղել, միշտ էլ ինքն է եղել, ով նրան չի ճանաչում։ Մենք նրանց հետ ոչ մի գործնական հարաբերություն չենք ունեցել։

-Այսինքն՝ տեղի ունեցածն անակնկա՞լ էր Ձեզ համար։ Դուք պնդում եք, որ Տիգրան Խաչատրյանը ներկա է եղել կռվին և ակտիվ մասնակցությո՞ւն է ունեցել։

-Լրիվ անակնկալ էր ինձ համար։ Իհարկե, Տիգրան Խաչատրյանը ներկա է եղել, ինքն է կանչել մեծ որդուս, փոքր որդիս էլ եղբոր հետևից գնացել է։ Ես էլ ասում եմ՝ եթե ինքը տղա էր, թող մեն-մենակ գար, թող երկուսով հարցեր լուծեին՝ թե՛ կռվով, թե՛ ծեծով, թե՛ լեզվով, ոչ թե բանդային հավաքեր երկու հոգու վրա։

-Փաստորեն, 40-50 հոգով երկու հոգո՞ւ են ծեծել։

-Այո, երկու տղաներիս են ծեծել։

-Սուրիկ Խաչատրյանը հարցազրույցում ասել է, որ այդ ժամանակ իր որդին Երևանում է եղել։ Դուք մտավախություն չունե՞ք, որ գործը կկոծկեն։

-Չգիտեմ ինչու, մտածում եմ, որ կարող է պատժվեն, դեռ սպասում եմ։ Բայց եթե չպատժվեցին, անպայման կդիմեմ Ռուսաստանի դատախազություն, ես չեմ կարող լռել։ Ես չեմ հանգստանում, իմ ընտանիքի անդորրը լրիվ խախտվել է, մեր կյանքը դժոխքի է վերածվել։ Ես չեմ դիմանում, չգիտեմ՝ ում դիմեմ, ինչ ասեմ, ինչպես ասեմ։ Գերլարված վիճակ է մեր ընտանիքում։

-Հնարավո՞ր է՝ Սերժ Սարգսյանին դիմեք։

-Չգիտեմ, հնարավոր է։

-Իսկ Ձեր տղաները թաղամասում, քաղաքում կռվարարի համբավ չե՞ն ունեցել։

-Կարող եք հարցնել քաղաքում ցանկացածին, բարեկամներին, հարևաններին, թեկուզ անծանոթ մարդկանց, որոնք իմ տղաներին ճանաչել են։ Թող իրենք կարծիք հայտնեն իմ տղաների մասին։ Եթե ես գովաբանեմ, իհարկե, կասեք՝ մայր է, գովաբանում է, բայց այդպես չէ։

-Իսկ այդ օրը, որ անընդհատ զանգում կանչում էին, Դուք տա՞նն եք եղել։

-Մենք տանն ենք եղել, ես ու ամուսինս այգում աշխատելիս ենք եղել ու տեղյակ չենք, որ զանգել կանչել է։ Եթե տեղյակ լինեինք, գուցե կանխեինք։ Եթե այդքան մարդկանց մեջ որևէ մեկը զանգեր ասեր՝ Մուշեղը կամ Հարութը գնացել են Տիգրանի կանչով, էլի կկանխեինք, բայց չենք իմացել։

-Տիգրանն ի՞նչ դրդապատճառ է ունեցել նման կերպ վարվելու համար։

-Ես չգիտեմ, նրան դեմքով էլ տեսած չկամ, չեմ էլ ճանաչում։ Կողքի լսածներից գիտեմ, թե ինքն ինչ հանցագործ, նարկոման, բառիս բուն իմաստով՝ մարդասպան է։ 20 տարեկան լակոտը, որ զենք վերցնի, մարդու վրա կրակի, էլ ի՞նչ եք սպասում նրանից։ Ինձ կներեք, ես ափերից դուրս եմ եկել, չեմ դիմանում, չեմ կարողանում հանգստանալ, հասկանո՞ւմ եք։ Ես երեք որդի ունեմ, առողջ մեծացրել եմ, կյանքում հիվանդացած չկան, այսօր մի մարդասպանի պատճառով իմ տղան ինչի պիտի հաշմանդամ մնա։ Կամ ես ինչ գիտեմ՝ վաղն ինչ է լինելու նրա հետ։ Մետաղական ինչ-որ գործիքներով խփած գլխին, ինչ գիտեմ, վաղը այդ հարվածի հետևանքն ինչ է լինելու։

-Եթե սա չբացահայտվի, կստացվի, որ հանցագործությունների շարքը քաղաքում շարունակվելո՞ւ է։

-Անպայման, չեմ կասկածում։ Եթե ես լռեմ, իմ ընտանիքի անդամները լռեն, իհարկե, վաղը մեկ ուրիշի դուռն է նույնը ծեծելու։ Ես չեմ վախենում, որ խոսում եմ։ Հետո թող չասեն, թե գորիսեցիները վախկոտ են։ Ես անձամբ բնիկ գորիսեցի եմ, ու թող չմտածեն, թե մենք թողնելու ենք էս ձորն ու իրենց պատճառով գնանք։ Մենք հայրական ու պապական տուն ունենք ու այդ տունը պիտի պահենք։ Մենք իրենց պատճառով չենք թողնելու գնանք։ Մենք շատ հնարավորություններ ունենք այս պահին գնալ ուրիշ տեղ ապրելու, բայց չենք գնալու։ Պայքարելու ենք  մինչև վերջ։ Ես մայր եմ ու չեմ լռելու։ Եթե պատժվեն, գուցե հոգիս մի քիչ հանգստանա, հասկանո՞ւմ եք։ Պիտի Տիգրան Խաչատրյանն ու իր բանդան բոլորը պատասխան տան։ Բոլորը, որոնք ձեռք են բարձրացրել իմ տղաների վրա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում