Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Բանակում նաև երկքաղաքացին պետք է ծառայի… եթե գլխի ճարը շուտ չտեսնի

Երեկ մեզ զանգահարած մի երկքաղաքացի պատմում էր, որ ինքը Հայաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի է, ու թեև իր երկու տղաները ԱՄՆ-ում են ծնվել, Հայաստանում տեղեկացրել են, որ երեխաները պետք է այս երկրում ևս հաշվառվեն:

Քաղաքացին դժգոհում էր, որ ինքը չի ցանկանում իր երեխաները Հայաստանի քաղաքացի լինեն: Նրան հասկացրել են, որ դրա միակ ճանապարհը կարող է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելը լինել, իսկ այդ գործընթացը մի քանի ամիս է տևում: Բայց քանի որ հետադարձ տոմսն արդեն գնած է եղել` չի կարողացել այդ գործով զբաղվել: Որքանո՞վ է օրինական, որ օտար երկրում ծնված իր երեխաներին պարտադրաբար երկքաղաքացի դարձնեն` հետաքրքրվում է մեր ընթերցողը: Այս հարցը երեկ ուղղեցինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանին: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունքներ, բայց ունի նաև պարտականություններ: Հղում անելով «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին` վարչության պետն ընդգծեց, որ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: «Այսինքն` քանի որ ձեր նշած քաղաքացին երեխայի ծնվելու պահին եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն…

Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների համաձայնությամբ»,- տեղեկացրեց զրուցակիցս: Հավելենք նաև, որ համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի քաղաքացիություն, եթե նա ծնվել է Հայաստանում, կամ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ եթե ծնողները մշտապես բնակվում են Հայաստանում: Այդուհանդերձ, վարչության պետը պարզաբանում է, որ ՀՀ երկքաղաքացին մեր պետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի և ունի նախատեսված բոլոր իրավունքները, կրում է պարտականություններ: Խոսքը քաղաքացիական ու քաղաքական պարտականությունների և իրավունքների մասին է, որոնց հետ կապված խնդիրները` զինծառայություն, հարկերի վճարում, մասնակցություն ընտրություններին, կարգավորվում են այդ ոլորտների օրենսդրությամբ: Եվ քանի որ մեզ զանգահարած քաղաքացու անհանգստությունը կապված էր նաև զինվորական ծառայության հետ` պարզաբանենք այն. ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի քաղաքացիություն ընդունելը, ոչ պակաս, քան 12 ամիս, ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների: Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ: ՀՀ երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն, ապա խնդիրը կարգավորող վերոնշյալ օրենքը նախատեսում է (հոդված 17). ՀՀ քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն: Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նրանց մինչև 14 տարեկան երեխան կորցնում է ՀՀ քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

Իսկ ինչո՞ւ է քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը տևում 3-4 ամիս: Նշենք, որ հարցի դրական լուծման դեպքում քաղաքացուն այդ ժամկետը չպետք է անհանգստացնի, քանի որ երկրի նախագահը կարող է նաև չստորագրել քաղաքացու դիմումը: Մինչ այդ նշենք, որ 18 տարին լրացած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն: Բայց քաղաքացիությունից հրաժարվելու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ: Մերժման հաջորդ պատճառաբանությունը կարող է այն լինել, որ անձի քաղաքացիությունից հրաժարվելը հակասում է Հայաստանի ազգային անվտանգության շահերին, կամ նա ունի չկատարած պարտավորություններ` կապված պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների շահերի հետ:

Իհարկե, շատ են լինում դեպքեր, երբ անձը չհրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից կամ խուսափելով քաղաքացիությունից հրաժարվելու ինչ-ինչ հնարավոր խոչընդոտներից` այլ երկրի քաղաքացիություն է փորձում ձեռք բերել: Օրենքն այս դեպքում նախատեսում է տուգանք` 50.000 դրամի չափով, եթե Հայաստանի քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում մեկամսյա ժամկետում այդ մասին չի հայտնել ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, կամ` օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում