Tuesday, 23 04 2024
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Բիբինների ներիշխանական հայելին

Հայաստանի բաշխիչ էլցանցերում ստեղծված իրավիճակը վաղուց արդեն դուրս է եկել զուտ էներգետիկ ոլորտի շրջանակից, զուտ սոցիալական նշանակության հարցից, որն արտահայտվում է էլեկտրաէներգիայի թանկացման վտանգով: Հայաստանի էլցանցերի ֆինանսատնտեսական կոլապսի հարցը վաղուց արդեն պետական կոլապսի արտահայտում է, և սա արդեն չի փորձում հերքել գրեթե ոչ ոք, անգամ իշխանությունը:

Ըստ էության, ցանցերի օրինակով մենք տեսնում ենք այն, ինչ սպառնալու է Հայաստանին, եթե շարունակվի այն կառավարումը, այն որակի կառավարումը, որ առկա է ցանցերում: Համեմատենք. Մի՞թե «թանկարժեք վարձակալությունների» պրակտիկան կիրառելի չէ Հայաստանի պետական կառավարման համակարգում, երբ նախարարները, փոխնախարարները, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ գրեթե գուլպաների նման փոխում են իրենց ծառայողական թանկարժեք մեքենաները, իսկ գուցե նաև գուլպաներից ավելի հաճախ:

Այս ամենի մոտ ՀԷՑ-երի թանկարժեք «Լեքսուսների» վարձակալության դրվագը նույնիսկ ծիծաղելի է: Վերջին հաշվով, ՀԷՑ-ում, այսպես ասած, իրենց գումարներն են մսխել, և այլ հարց է, որ հիմա ուզում են հասարակության գումարներից լրացնել այդ մսխումը: Իսկ պետական համակարգում մսխում են անմիջապես հասարակության գումարները, հետո հարկային վարչարարությամբ հետ բերում դրանք, հետո նորից մսխում, և այսպես շարունակ: Եվ այդպես՝ բոլոր ոլորտներում, ոչ միայն ծառայողական մեքենաների: Հայաստանի ո՞ր մի նախարարի աշխատասենյակն է պակաս կորֆորտ և թանկարժեք, քան, օրինակ, ՀԷՑ-երի տնօրեն Բիբինինը կամ նրա ենթականերինը: Հայաստանի ո՞ր մի նախարարն է ավելի պակաս հարմարավետությամբ ապրում:

Եվ սա զուտ համեմատություն չէ: Սրանք պատճառահետևանքային կապեր են: Եթե նախարարը հարկադրված լինի հետևել իր վարքին, ապա նա կսկսի հետևել նաև պետական կարևոր ուղղություններին վերաբերող այլ հարցերում ներգրավված մասնավոր սուբյեկտների վարքին, օրենքին ու նաև բարոյական նորմերին այդ ամենի համապատասխանությանը: Երբ նախարարն ինքը ապրում է ինչպես ուզում է, ապա այդ ինչպես ուզել ապրելու համար նույնը պետք է անեն նաև պետական համակարգի կենսագործունեությունն ապահովող ռազմավարական կառույցները՝ լինեն դրանք մասնավոր թե պետական: Չի կարող պետական կառավարման համակարգը ցոփ ու շվայտ կյանքով ապրել, եթե ռազմավարական ենթակառուցվածքներում լինի աշխատանքի և արդյունավետության այլ որակ: Այս ամենը խիստ փոխկապակցված է: Իսկ թե մասնավորապես ինչպիսին ուղիղ հարաբերություններ, ինչ բնույթի հարաբերություններ է ենթադրում այդ փոխկապակցվածությունը, արդեն, այսպես ասած, պայմանավորվելու և հնարամտության հարց է: Այժմ առկա պայմանավորվածությունները հայտնվել են փակուղում, որովհետև առանձին վերցրած օղակում տեղի է ունեցել տապալում, ամեն ինչ ելել է ջրի երես:

Լուծումը, սակայն, չի կարող լինել այս առանձին վերցրած օղակում: Առանձին վերցրած օղակում կարող է լինել ընդհանուր համակարգի տրամաբանության մեջ նոր պայմանավորվածությունների, նոր «հնարամտությունների» սահմանումը: Իսկ առողջացման տանող լուծում կարող է լինել մի դեպքում՝ եթե առողջացման է գնում նաև Հայաստանի պետական կառավարման համակարգը ամբողջությամբ: Բայց Հայաստանի պետական կառավարման համակարգը կարծես թե ոչ մի տեղ էլ չի պատրաստվում գնալ: Կամ պարզապես պատրաստվում է հերթական թանկարժեք արձակուրդին գնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում