Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Աբովյանում կփորձարկվի ընտրական կեղծարարության նոր տեխնոլոգիա

Հունիսի 7-ին Աբովյանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Այդ ընտրությունների ժամանակ հնարավոր է, որ փորձարկվի ընտրական կեղծիքի նոր տեխնոլոգիա: Խոսքը ID քարտերի կիրառման միջոցով քվեարկության կազմակերպումն է: ID քարտը, ինչպես և անձնագիրը, համարվում է անձը հաստատող փաստաթուղթ: Այն կոչված է փոխարինելու անձնագրին, բայց մի տարբերությամբ՝ ID քարտի վրա նշված չէ այն կրողի գրանցման հասցեն, և բացի այդ՝ պլաստիկ քարտի վրա հնարավոր չէ կնիք դնել: Սա նշանակում է, որ եթե ընտրական հանձնաժողովը վերահսկվում է թեկնածուի կամ որևէ կուսակցության կողմից, ապա որևէ խնդիր չկա, որ ID քարտի տերը կարողանա քվեարկության օրվա ընթացքում մի քանի անգամ մտնել նույն տեղամաս և մասնակցել քվեարկությանը:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների համար արդեն նախապատրաստված են հատուկ խմբեր, ովքեր ունեն ID քարտեր, և նրանց հանձնարարություն է տրված շրջել բոլոր ընտրատեղամասերով, ներկայացնել քարտը, ստանալ քվեաթերթիկը և քվեարկել Ծառուկյանի և ՀՀԿ-ի համատեղ թեկնածուի օգտին: Այս ընտրակեղծիքի դեմ շատ դժվար է պայքարել, քանի որ հանձնաժողովի այն անդամը, ով ստուգում է, թե տվյալ անձի անունը կա ընտրացուցակում, կարող է վերցնել քարտը և հայտարարել, որ անունը կա: Ավելին՝ շատ հեշտ է այդ մարդկանց անուններն ավելացնել ցուցակներում, և որևէ մեկը չի կարող ասել, թե այդ մարդը Աբովյան քաղաքի գրանցում ունի, թե՝ ոչ, իրավունք ունի մասնակցելու քվեարկությանը, թե՝ ոչ: Ոչ մի դիտորդ կամ վստահված անձ չի կարող բացահայտել այս ընտրակեղծիքը:

Եթե նկատի ունենանք, որ ընտրացուցակներն էլ քվեարկությունից հետո չեն հրապարակվում, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ով է իրականում մասնակցել քվեարկությանը, կամ մի մարդը քանի ընտրատեղամասում է քվեարկել, ապա այս ընտրակեղծիքի կիրառումը բացահատելը գործնականում անհնար է:

Եթե Աբովյանում ID քարտերի կիրառումը իրեն արդարացնի, և պարզվի, որ հակառակորդ թեկնածուն որևէ հնարավորություն չունի խոչընդոտելու կամ բացահայտելու այս ընտրակեղծիքի կիրառումը, ապա այս ընտրական տեխնոլոգիան ամենայն հավանականությամբ կկիրառվի նաև մյուս բոլոր ընտրություններում և հատկապես համապետական ընտրություններում:

Սա իսկապես ավելի էժան և վստահելի է, քան ընտրակաշառքի բաժանումը, քանի որ միշտ չէ, որ ընտրակաշառք ստացածը քվեարկում է վճարողի օգտին: Այս դեպքում նաև պետք չէ կաշառել հազարավոր մարդկանց, մի քանի հարյուրը կարող են անել մի քանի հազարի գործը, բացի այդ՝ այս մեթոդը ավելի հուսալի է, քան քվեաթերթիկները հաշվելու ժամանակ մի թեկնածուի կամ կուսակցության օգտին տրված ձայները մի տրցակից վերցնել և մյուսի վրա դնելը: Կարելի է քվեատուփի մեջ գցել այնքան քվեաթերթիկ, որքան անհրաժեշտ է, և ձայները հաշվելու պրոցեսում մտավախություն չունենալ, որ հակառակորդի օգտին տրված ձայները կարող են ավելի շատ լինել:

Իհարկե, Ծառուկյանը և նրան սատարող ՀՀԿ-ն չեն բավարարվի միայն այս տեխնոլոգիայի կիրառմամբ, և Աբովյանում կկիրառվեն մյուս ընտրական տեխնոլոգիաները ևս: Նորարարությունը լավ բան է, բայց Աբովյանի քաղաքապետի ընտրությունները եթե մեկի համար ընդամենը նոր ընտրական տեխնոլոգիաների կիրառման փորձադաշտ է, ապա մյուսի համար պատվի և հեղինակության խնդիր, և այս դեպքում նորարարությանը վստահելն այնքան էլ տեղին չէ: Արդեն տեղեկություններ կան, որ Ծառուկյանի թիմը փորձում է կաշառել ոստիկանությանը, որպեսզի կարողանա սեյֆերից հանել կնքված քվեաթերթիկները, և բացի այդ՝ աբովյանցիներին խոստանում են վճարել իրենց կոմունալ վարձերը, որը ընտրակաշառքի ևս մեկ տարբերակ է: Տեղեկություններ կան, որ ընտրացուցակները գերհագեցած են վաղուց մահացած կամ երկրից բացակայող մարդկանց անուններով, իսկ որոշ մարդիկ զարմանքով արձանագրել են, որ իրենց հասցեների վրա ինչ-որ մարդիկ են գրանցված:

Իշխանությունը ամեն կերպ օժանդակում է Ծառուկյանին, որպեսզի նա կարողանա անցկացնել իր թեկնածուին՝ ՀՀԿ-ի սատարման հայտարարությունից, մինչև Արթուր Հարությունյանին ՀՀԿ-ից հեռացնելը, Աբովյան ՀԸ աշխատանքների դադարեցումից մինչև ընտրական նոր տեխնոլոգիայի կիրառումը Աբովյանում փորձարկելը, ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառման թույլտվությունը, անձնագրային բաժինների հնարավորությունների կիրառումը:

Այսպիսով, իշխանությունն ուզում է աբովյանցիներին և նրանց միջոցով ամբողջ հայ ժողովրդին ցույց տալ, որ այն մարդը, ով հայտարարում էր, որ պայքարում է քաղաքական մենաշնորհի դեմ, պատրաստ է ցանկացած ընտրակեղծիքի մեկ առանձին վերցրած քաղաքում քաղաքական մենաշնորհը պահելու համար, այն մարդը, ով դեմ էր վերարտադրությանը, իր հայտարարությունից ընդամենը ամիսներ հետո ամեն ջանք գործադրում է իր վերարտադրությունը կազմակերպելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում