Wednesday, 24 04 2024
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ

Ադրբեջանը ձեռնոց է նետել Ռուսաստանի երեսին, սադրանք է. Կուրղինյանը Երևանում վրդովվեց Ադրբեջանի ԵՏՄ անդամակցության հեռանկարով

«Սուտ վրեմենի» հասարակական շարժման ղեկավար, հայտնի քաղաքագետ, ռուսական ինտեգրացիոն ծրագրերի կողմնակից Սերգեյ Կուրղինյանն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում «Ֆաշիզմը 21-րդ դարում. մարտահրավերներ և սպառնալիքներ» թեմայով քննարկումներ է անցկացնում:

Այսօր Կուրղինյանի լսարանը Հայաստանում հիմնականում պրոռուսական քաղաքականության կողմնակիցներն էին՝ պրուռուսական Դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ռոբերտ Ահարոնյանը, Արման Բոշյանը, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր այս ընթացքում անխնա քննադատել են Եվրոպային ու եվրոպական արժեքները և իշխանություններին հավասար արել ամեն բան, որպեսզի Հայաստանն ինտեգրվի ռուսական նախագծերին և էլ ավելի խորացնի իր կախվածությունն այդ երկրից:

Քննարկման մասնակիցները հիմնականում ստորագրում էին Կուրղինյանի ասած ամեն բառի տակ՝ քննադատում մայդանը, Արևմուտքը և վերահաստատում իրենց այն տեսակետները, որ Ասոցացման համաձանագիրը ստորագրելուց հետո Հայաստանում էլ Եվրոպայի պես օրինականացվելու և պրոպագանդվելու էին միասեռական ամուսնությունները:

Այդուհանդերձ, փորձեցինք Սերգեյ Կուրղինյանից հետաքրքրվել, թե ինքը, լինելով ռուսական ինտեգրացիոն նախագծերի ջատագով, ի՞նչ է կարծում այն մասին, որ վերջերս ակտիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու մասին: Մեջբերեցինք նաև վերջերս Մոսկվա կատարած Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի այցն ու այն հայտարարությունը, թե Ադրբեջանը կմտածի Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու մասին՝ այն բանից հետո, երբ կարգավորվի գերհասունացած Ղարաբաղյան հակամարտությունը:

Սերգեյ Կուրղինյանը վրդովվեց հարցից, նշեց, որ առաջին անգամ մեզանից է լսում նման հայտարարության մասին, և Ադրբեջանի նման մտադրությունը ընդամնեը սադրանք է համարում:

«Հենց այդպե՞ս է ասվել: Ես՝ որպես ՌԴ քաղաքացի, կարծում եմ՝ դա սադրանք է: Ոչ ոք առևտրով չի զբաղվի: Այսինքն՝ ի՞նչ. դուք՝ ռուսներդ, լուծեք Ղարաբաղի հարցը, իսկ մենք կմտածենք ԵՏՄ անդամակցության մասի՞ն: Ես կարծում եմ, որ այդ հայտարարությամբ Ադրբեջանը կարծես ձեռնոց է նետել Ռուսաստանի երեսին, որովհետև հակառակ դեպքում հայտարարություններն այլ կերպ են հնչում»,- ասաց նա:

 

Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում