Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

«Հունիսի 4-ին առաջին ատյանի դատավորը կկանգնի Քոչարյան-Մայրապետյան տանդեմի առաջ». Տերյանի բնակիչներ

«Հունիսի 4-ին առաջին ատյանի դատավորը կկանգնի Քոչարյան-Մայրապետյան տանդեմի առաջ, եթե ի շահ բնակիչների վճիռ կայացնի, իսկ եթե ի շահ Մայրապետյանի վճիռ ընդունեց, միանշանակ դատավորը օրենք է խախտելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը՝ մանրամասնելով, որ բնակիչները դատարանին այնպիսի փաստեր են ներկայացրել, որոնք եթե հաշվի չառնվեն, կնշանակի, որ դատարանը հանցավոր համաձայնության է եկել: Ըստ նրա՝ 2012 թվականին կնքվել է պայմանագիր Սամվել Մայրապետյանի և Կառավարության միջև, մինչդեռ Կառավարության որոշումը ընդունվել է 9 ամիս հետո՝ 2013 թվականի օգոստոսին, այսինքն՝ կառուցապատողի և պետության միջև պայմանագիր գոյություն չունի, բայց այդ մարդը հանցավոր գործողություններ է կատարել բնակիչների նկատմամբ. «Իբր պետության և հասարակության շահերի համար Մայրապետյանի ընկերության մասով երրոդ որոշումն էր ընդունվել, 2007-ի մարտի 1-ից կա բացառիկ գերակա շահի հասկացություն, ու ստացվում է, որ ութ տարի անց չկա այն նպատակը, ինչի համար ուզում են օտարել մարդկանց սեփականությունը: Սա աբսուրդ ու խուլիգանություն է, արդեն 8 տարուց ավել մեր բնակիչները գտնվում են այդ ճնշման տակ»,- նշեց նա:

Վարդան Գերավետյանը նկատեց, որ չի կարող պախարակել և միանշանակ ասել, թե Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատավոր Արա Մելքումյանը Հունիսի 4-ին ինչ վճիռ կկայացնի, եթե նա, մեղմ ասած, դեռ «հանցանք» չի գործել, բայց գործի նիստերի ընթացքում նկատել է, որ դատավորները, մեղմ ասած, խուասփում են վճիռ կայացնելուց և անընդհատ հետաձգում են: Վարդան Գերավետյանը նկատեց, որ այժմ ցանակացած անօրինկանություն, հանցագործություն գործում են և վերջում դատավորներին փորձում են դարձնել քավության նոխազ, և հիմա կոնկրետ փորձեր են արվում, որպեսզի ստիպեն անօրինական որոշում ընդունվի. «Եվ ես խոստանում եմ, եթե ընդունվեց անօրինական որոշում, ուրեմն մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գործարարին աշխատանքից հանեն, դիմելու ենք նաև միջազգային ատյաններ, բոլոր հնարավոր մեթոդները կիրառելու ենք»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ Սամվել Մայրապետյանն առանձին-առանձին է դատական հայցեր ներկայացրել բնակիչների դեմ, և դատական նիստերը նշանակվել են տարբեր օրեր, որպեսզի դատավորները փորձեն հետաձգել դատական նիստերը, որ տեսնեն, թե մյուս դատավորներն ինչպիսի վերաբերմունք են ունենալու այս գործի նկատմամբ. «Մի խոսքով իրար վրա են գցում»:

Տերյան 25 շենքի բնակիչ, գեղանկարիչ Վարդան Գաբրիելյանն ասաց, որ դեռևս 2001 թ-ից ստիպված են եղել հանդուրժել Հյուսիսային պողոտայի շինարարական գործընթացները՝ շնչելով կեղտոտ օդը, 14 տարի է պայքարել են, որպեսզի Հյուսիսային պողոտան տեսքի գա, բայց դուրս է գալիս, որ այսօր պետությունը պաշտպանում է ոչ թե սեփականատերերին, այլ բիզնեսմենին, որը կոնկրետ ոչ մի նախագիծ ի շահ բնակիչների չի ներկայացրել: «Ես ակնկալում եմ, որ հունիսի 4-ին դատարանը արդար վճիռ կկայացնի, որպեսզի այսքան տանաջանք-չարչարանքից հետո հասականանք, որ նորմալ երկրում ենք ապրում, բարեկիրթ ձևով կարող ենք պայքարել մեր սեփականության, մեր իրավունքների համար և հաջողության հասնել»,- նկատեց Վարդան Գաբրիելյանը:

Ըստ նրա՝ եթե անձը շենքը քանդելով փորձում է ոչ թե գերակա շահին ծառայեցնել, այլ սեփական բիզնես շահերին, ապա պարտավոր է դրա համար համապատասխան վճարել, բացի այդ՝ բնակիչները չեն ուզում առհասարակ լքեն իրենց հայրական տները. «Էլ չենք ասում, որ այս շենքերում ապրել են հայ ազգի շատ երախտավորներ, և այս շենքերի հիման վրա ոչ թե պետք է հյուրանոցի կառուցման մասին մտածեն, այլ թանգարանի»:

Ըստ նրա՝ եթե դատարանի որոշումը ի շահ իրենց չլինի, կհասնեն Եվորպական դատարան, ոչ ոք չի կարող իրենց իրավունքները սահմանափակել. «Թող ինչքան ուզում են հարստանան, բայց ոչ շահերի բախումով»:

Հիշեցնենք՝ 2007թ-ին Տերյան 25, 23 և Լալայանց 37 շենքերը Կառավարությունը ճանաչել է հանրային գերակա շահ, տվյալ հասցեներում կառուցապատման թույլտվություն է ստացել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրս» ընկերությունը, որից հետո Սամվել Մայրապետյանը դիմել է դատարան՝ ընդդեմ սեփականատերերի, որոնք հրաժարվում են վաճառել իրենց բնակարանները:

Մանրամասները ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում