Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Վահրամ Բաղդասարյանը պատասխանում է Եվգենի Բիբինի փոխարեն

«Եվգենի Բիբինն առայժմ հիմնավորումներ չտվեց, ինձ թվում է, որ հետևություններ կանի: Իրենք պետք է գնան ու նորից մտորեն այդ ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի տնօրենի հետ իրենց հանդիպմանը:

Այսօր հանրապետականները Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրեն Եվգենի Բիբինին հրավիրել էին խորհրդարան՝ ստանալու էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված իրենց հարցերի պատասխանները: Հանդիպումը փակ էր, ներսուդուրս անող պատգամավորները հպարտանում էին, թե Բիբինին նեղն են գցել իրենց սուր-սուր հարցերով: Բայց հանդիպումից հետո այդ պաշտոնյայի հետ հնարավոր չեղավ շփվել: Հանրապետականները, ու հատկապես այդ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, փախցրեցին Բիբինին դեպի Ազգային ժողովի նախագահ գալուստ Սահակյանի հարկաբաժինը: Այնտեղից միայնակ վերադարձավ Վ. Բաղդասարյանը ու Բիբինի փոխարեն լրագրողներին ինքը հարցազրույց տվեց:

Եվ հարցին, թե արդյոք էլեկտրաէներգիայի սակագինը չթանկացնելու հնարավորություն չկա, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Ես նախօրոք նման հայտարարություն չեմ կարող անել, քանի որ հայտը դեռ ուսումնասիրման փուլում է: Լսումների ժամանակ ինչ-որ բան արդեն պարզ կլինի»:

Իսկ «Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, թե հանրապետականները Բիբինին չե՞ն հարցրել, թե այդ ում կամ ինչի հաշվին են այդքան շքեղ մեքենաներ ու առանձնատներ վարձակալում, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, թե այդ բոլոր հարցերը քննարկվել են, և որևէ նման գնում չի կարող մտնել սակագնի մեջ: «Դա բացառված է»,- ավելացրեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում