Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արդյոք Արթուր Բաղդասարյանը բավարար վճարունա՞կ է կոնսոլիդացիայի համար

Երեկ ՕԵԿ-ը պաշտոնապես տեղեկացրեց, որ կուսակցության վարչության ընդլայնված նիստում քննարկվել է հասարակական քաղաքական լայն կոնսոլիդացիա ստեղծելու հարցը: Ավելին՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակիցներին տեղեկացրել է, որ արդեն բանակցություններ են վարվել 50-ից ավելի հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել միանալու ՕԵԿ նախաձեռնությանը:

Իսկ ինչի շուրջ է ցանկանում համախմբել ՕԵԿ-ը հասարակական և քաղաքական դաշտը: ՕԵԿ տարածած հաղորդագրության մեջ միայն շատ ընդհանուր ձևակերպումներ են սոցիալ-տնտեսական ծանր վիճակը հաղթահարելու, Հայաստանի անվտանգությունը ապահովելու, տնտեսական առաջընթացի զարգացման մասին, բայց թե ինչպես հասնել այդ նպատակների իրականացմանը՝ ոչ մի խոսք:

Նախորդ տարվա վերջին հասարակական քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա ձևավորելու փորձ կատարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա կարգախոսները ոչնչով չէին տարբերվում Արթուր Բաղդասարյանի կարգախոսներից և այդ իմաստով նրանք իրար շատ նման են: ԲՀԿ-ի օրակարգում, իհարկե, կոնկրետությունը ավելի մեծ էր. ԲՀԿ-ն, բացի վերը նշվածից, հայտարարում էր, որ դեմ է ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհին և այդ նպատակով պահանջում է արտահերթ ընտրություններ՝ գոնե խորհրդարանական, դեմ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կազմակերպելու իշխանության ծրագրերին, քանի որ դեմ է իշխանության վերարտադրությանը: Գագիկ Ծառուկյանին հաջողվեց փետրվարի 5-ին կազմակերպել համաժողով, որտեղ նա ցույց տվեց, որ հասարակական քաղաքական ուժերի կոնսոլիդացիան ստացվել է, քանի որ երկու տասնյակին մոտ կուսակցություններ և անհամեմատ ավելի շատ հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, հայտնի անհատներ միացան Ծառուկյանի կոնսոլիդացիային:

Բայց ինչու Ծառուկյանին հաջողվեց նման կոսոլիդացիա, մի՞թե միայն նպատակների և գաղափարների կոնկրետության պատճառով, կամ այն պատճառով, որ հավաքվածները հավատում էին դրանց իրականացման հնարավորությանը: Բացարձակապես ոչ. Ծառուկյանի կոնսոլիդացիան վճարված էր մինչև վերջին կոնսոլիդացվածը: Ծառուկյանը կոնսոլիդացվողներին կոնյակներ էր նվիրում, և ամսական աշխատավարձ նշանակում, և այդ գումարի շրջանակներում կոնսոլիդացվածները Ծառուկյանի մեջ էին տեսնում Հայաստանի փրկության հեռանկարը: Իսկ երբ փետրվարի 12-ին Ծառուկյանին արգելվեց զբաղվել կոնսոլիդացիայով, և նա դադարեց վճարել, կոնսոլիդացիան մեկ վայրկյանում փլուզվեց:

ՕԵԿ նախագահը որոշել է Ծառուկյանի թողած փլատակների վրա նոր կոնսոլիդացա կառուցել՝ մտածելով, որ իրեն կհաջողվի կոնսոլիդացնել նրանց, ովքեր ժամանակին հավաքվել էին Ծառուկյանի շուրջ: Դե ինչ, մենք միայն կարող ենք հաջողություն մաղթել ՕԵԿ նախագահին նման ազգանպաստ նախաձեռնության մեջ, բայց նա պետք է նկատի ունենա մի կարևոր հանգամանք:

Արթուր Բաղդասարյանին կհաջողվի կոնսոլիդացնել այդ նույն ուժերին և գուցե մի բան էլ ավելի, բայց դրա համար պետք է որ նա նույնքան առատաձեռն լինի, որքան Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի նման Բաղդասարյանը ևս կոնյակի գործարան ունի, և կարող է իր մոտ հյուր կանչված քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներին և կոնյակ նվիրել, բայց արդյոք նա կարո՞ղ է ամսական 2 հազար դոլար աշխատավարձ նշանակել նրանց: Սա մի քիչ կասկածելի է թվում, և ապագա հասարակական քաղաքական կոնսոլիդացիայի ճակատագիրը կախված է բացառապես Բաղդասարյանի վճարունակությունից: Իսկ որ նրա առաջարկած ծրագրերը և նպատակները հնարավորինս անորոշ են, դա միայն կարող է օգնել կոնսոլիդացմանը և ոչ թե խանգարել: Նման անորոշ նպատակների շուրջ կարելի է նույնիսկ ՀՀԿ-ի հետ կոնսոլիդացվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում