Կահիրեի քրեական դատարանը այսօր նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի նկատմամբ դատավճռի կայացումը տեղափոխել է հունիսի 16։ Նա մեղադրվում է 2011 թվականի հունվարին բանտից փախուստի համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Կահիրեի դատարանը մայիսի 16-ին Մուրսիի և այլ կասկածյալների դեմ կայացրել էր մահապատժի նախնական վճիռ։ Համաձայն Եգիպտոսում գործող ընթացակարգի՝ այն դատապարտյալների գործերը, ում մահապատիժ է սպառնում, փոխանցվել են երկրի գերագույն մուֆթիին՝ ուսումնասիրելու համապատասխանությունը իսլամական իրավունքի սկզբունքներին։











































