Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՀՅԴ-ն քննարկումներ է իրականացնում իշխանության հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի բացառել, որ ՀՅԴ-ն իշխանությունների հետ կոալիցիա կկազմի: Ի՞նչ նոր քննարկումներ կան այդ հարցի շուրջ:

– Բազմիցս է ասվել, որ մենք միշտ իշխանությունների հետ քննարկումների մեջ ենք երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես դաշտի բոլոր խաղացողներին էինք քննարկում առաջարկել: Ընդ որում՝ այդ քննարկումները մեկ անգամ չէ, որ տեղի են ունեցել, բազմիցս են եղել, բայց որևէ քննարկում, որ խոսքը գնա կոալիցիա մտնելու կամ իշխանական այս կամ այն պորտֆելը վերցնելու մասին, չի եղել ու այս պահին էլ չկա: Կա քննարկում խնդիրների վերաբերյալ՝ սկսած կադրային քաղաքականությունից վերջացրած երկրի առջև ծառացած բազմաթիվ հարցերից: Եվ երբ կգանք այնպիսի տեսակետի, որ այդ խնդիրների հաղթահարման, համահայկական ռեսուրսը ճիշտ օգտագործելու ուղղությամբ երկկողմանի նույն ընկալումը կլինի, կարող է նաև այդպիսի իրավիճակ էլ առաջանա: Բայց այս պահին ոչ մեր, ոչ էլ իշխանության կողմից նման հարց քննարկման չի դրվել:

– Ձեր նշած խնդիրներից մեկն էլ սահմանադրական փոփոխություններն են: Եվ կարծիք կա, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո կամ դրան ընդառաջ, երբ այդ փոփոխությունների նախագիծը հրապարակված կլինի, ՀՅԴ-ն իշխանությունների հետ կոալիցիա կկազմի:

– Սահմանադրական փոփոխությունների դեպքում բազմիցս ասել ենք, որ մենք ունենք հստակ մեր պահանջներն ու պատկերացրած փոփոխությունները: Այս պահին իշխանություններն ամբողջական ըմբռնում ունեն այդ հարցի նկատմամբ, բայց քանի դեռ նախագիծը չկա, մենք չենք կարող գնահատական տալ: Մյուս կողմից՝ շատ կարևոր են ոչ միայն սահմանադրական փոփոխությունները, այլ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում ունենալը: Եթե կլինի այդպիսի իրավիճակ, մենք, ինչպես հայտարարել ենք, դրանց լուծման համար չպետք է որևէ տաբու լինի: Եվ եթե հնարավոր կլինի երկրում իրականացնել դրական փոփոխություններ, այդ թվում՝ մեր մասնակցությամբ, այդ թվում՝ նաև ամբողջական պատասխանատվությամբ, մենք, այո, պատրաստ կլինենք: Բայց  այս պահին նման բան չկա: Պարոն Մարգարյանի ասածը շատ պարզ բան է, որ մեզ համար քննարկման փակ թեմա չկա:

– Սահմանադրական փոփոխությունների դեպքում ՀՅԴ-ի համար շատ ցանկալի է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը, ինչին առայժմ իշխանությունները գնում են: Դուք այդ փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ էիք ներկայացրել: Իշխող ՀՀԿ-ն դրական է գնահատում դրանք, ՀՅԴ-ից էլ կարծիքներ եք հնչեցնում, որ իշխանությունները հակված են դրանք ընդունել: Եվ կարծես թե համագործակցություն արդեն ստացվում է:

– Համագործակցությունն այս պահին այդ դաշտում ստացվում է: Բայց չմոռանանք, որ մեր հիմնական պահանջը եղել և մնում է սահմանադրական մակարդակով այնպիսի համակարգերի ձևավորումը, որը կապահովի և կերաշխավորի իշխանությունների փոփոխությունը: Եվ եթե իշխանությունն այսօր համակարծիք է, որ սահմանադրական կարգավորումներն այնպես փոփոխվեն, որպեսզի համակարգային մակարդակում տեղի ունենա իշխանափոխություն, մենք ավելի շահագրգռված ենք, որ այդ փոփոխությունների միջոցով ի վերջո Հայաստանում հաստատվի համակարգային և ամբողջական իշխանափոխության իրատեսական մեխանիզմ:

– Արդեն ընդունված կարծիք կա, որ Սերժ Սարգսյանն այս փոփոխություններին գնում է իր իշխանությունը վերարտադրելու համար:

– Այդ բոլոր կարծիքներին ես կարող եմ ասել հետևյալը՝ ինձ այս պահին ամենևին չի հետաքրքրում, թե իշխանությունն ինչ է ցանկանում, ինձ հետաքրքրում է, թե մենք, հասարակությունն ինչ ենք ուզում: Եթե մենք ուզում ենք, որ իշխանությունը ձևավորվի ընտրությունների միջոցով, որպեսզի ընտրական գործընթացն ամբողջությամբ արտահայտի քաղաքացիների կամքի լիարժեք արտահայտում, նշանակում է, որ փոփոխությունները պետք է տեղի ունենան: Իսկ վերարտադրվելու սցենարը լիարժեքորեն տեղավորվում է այսօրվա սահմանադրական կարգավորումների մեջ: Այսօրվա կարգավորումներով նախագահ Սարգսյանը կարող է առաջադրել մի թեկնածուի, որին կարող է ուղղակի քվեարկությամբ ՀՀ նախագահի կարգավիճակ շնորհել՝ ունենալով մեծամասնություն պառլամենտում և երաշխավորված ձևով մեկ ժամկետից հետո նորից գալ ու դառնալ նախագահ, ինչպես տեղի ունեցավ Ռուսաստանում: Ի վերջո, ՀՀ նախագահի խոսքը ես արժևորում եմ այն առումով, որ եթե անձը պատրաստ է փոփոխությունների, ընդ որում՝ դրանք դիտարկելով իր անձից դուրս, ինչու չմիավորել ջանքերը, որ այդ փոփոխությունները տեղի ունենան:

– Սերժ Սարգսյանի կողմից ՀՅԴ-ին կոալիցիա կազմելու առաջարկ եղե՞լ է:

– Ո՛չ: Չկա այդպիսի քննարկում, չկա այդպիսի առաջարկ ո՛չ իշխանության, ո՛չ մեր կողմից: Մենք քննարկում ենք երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման մեր պատկերացումները: Եվ եթե կգանք միասնական պատկերացումների, կադրային քաղաքականության մեջ կգանք անհրաժեշտ վերանայումների, կարող է նաև այդպիսի հարց էլ առաջանալ:

– Այդ դեպքում ինչո՞ւ են հենց ՀՅԴ-ի մասին խոսում, թե ձեր կուսակցությունն է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու:

– Այդ հարցերը պետք է տաք նրանց, ովքեր այդ խոսակցություններն անընդհատ բարձրացնում են: Արդեն յոթ տարի է, ինչ դուրս ենք եկել կոալիցիայից, և անընդհատ նույն հարցադրումներն են հնչում: Հավանաբար երբ ՀՅԴ-ն սկսում է իր գաղափարական պայքարը, միանգամից սկսում են հարձակումներ գործել:

– Իսկ ո՞ւմ հետ եք կատարում ձեր քննարկումները, իշխանության ո՞ր ներկայացուցիչների հետ: Ս. Սարգսյանի՞, Հովիկ Աբրահամյանի՞ հետ:

– Բոլոր մակարդակներում:

– Դուք անձամբ մասնակցե՞լ եք այդ քննարկումներին:

– Եղել են դեպքեր, որ ես էլ մասնակցել եմ: Երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ քննարկումներ եղել են: Դրա համար եմ ասում, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում կա լիարժեք ընկալում, ըմբռնում: Թե ինչ ձևով դրանք կիրացվեն, պարզ կլինի առաջիկա օրերին, երբ կհրապարակվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Մեր գնահատականն այն ժամանակ կտանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում