Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

ԱՄՆ դերն ու հայկական շահը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդընը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերի բարձրացման մասին դատողություններին:
Նա չի համաձայնել Հայաստանում տարածված այդ կարծիքին եւ ասել է, որ ԱՄՆ-ը Կովկասում շատ կարեւոր խաղացող է եւ կատարում է շատ կարեւոր դեր:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այդ արտահայտությունը փաստացի հերքում է այն գնահատականները, թե ԱՄՆ-ը տարածաշրջանի, մասնավորապես Ղարաբաղի հակամարտության զարգացումների գլխավոր դերակատարությունը զիջել է Ռուսաստանին: Սակայն դա նրա այդ խոսքերի, թերեւս, մակերեսային ընկալումն է: Բանն այն է, որ Ֆիլիպ Գորդընի արտահայտությունը, թերեւս, ակնարկ է պարունակում այն մասին, որ Աստրախանի եռակողմ հանդիպման եւ ընդհանրապես Ռուսաստանի նախաձեռնությունների անարդյունավետության գործում մեծ է ամերիկյան քաղաքականության դերակատարությունը: Այլ կերպ ասած` Գորդընն ակնարկում է, որ ԱՄՆ ջանքն է Ռուսաստանի ջանքերն ապարդյուն դարձնում:
Եթե ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայտարարում է այն մասին, որ ԱՄՆ-ը խոշոր խաղացող է Կովկասում եւ մեծ դերակատար, ապա դա նշանակում է, որ այդ դերակատարությունն ունի հակառակ բնույթ, քան Ռուսաստանինը: Այլապես դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը նույն բանը ցանկանային եւ կանգնեին դրան հասնելու անհնարինության կամ լուրջ դժվարության առաջ: Հետեւաբար, եթե Ռուսաստանը ձեռնարկել է եռակողմ նախաձեռնությունների շարք եւ չի հասել հաջողության, համենայնդեպս առերեւույթ որեւէ առաջընթաց կարգավորման հարցում չկա, իսկ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն էլ հայտարարում է, որ բանալին չեն թողել միայն Ռուսաստանի ձեռքին, կնշանակի Ռուսաստանի անհաջողությունը կամ անարդյունավետությունը պայմանավորված է ԱՄՆ հակադիր կեցվածքով: Չի բացառվում, իհարկե, որ Ռուսաստանը կարող էր ամենեւին էլ չուզենալ ստատուս քվոյի փոփոխություն իրականացնել, այլ իրապես ցանկանում է ընդամենը ապահովել խաղաղությունը, որպեսզի զսպի հակամարտ կողմերին, մասնավորապես Ադրբեջանին զենքի դիմելու գայթակղությունից: Այդ դեպքում, իհարկե, հնարավոր է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը նույն բանին են ձգտում: Սակայն տվյալ պարագայում, թերեւս, այդքան էլ իրատեսական չի թվում Հայաստանում տարածված մեկ այլ կարծիք այն մասին, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը միակարծիք են ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության հարցում: Եթե նրանք միակարծիք են, ապա թերեւս միայն ստատուս քվոյի պահպանման հարցում: Կամ էլ` Ռուսաստանն է միայն ցանկանում փոխել ստատուս քվոն, իսկ ահա ամերիկացիների ջանքի եւ դերակատարության շնորհիվ Ռուսաստանի այդ ջանքը չի ստացվում:
Այդ համատեքստում, թերեւս, ամենեւին էլ պատահական չեն թվում այն իրողությունները, որ վերջին շրջանում արձանագրվում են հայ-ամերիկյան հարաբերությունների տիրույթում, մասնավորապես այն տեղեկատվական «հանելուկը», որ մատուցվեց համացանցի հայտնի հոլովակի միջոցով, ԱՄՆ փոխնախագահ Բայդընի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի մասին: Այդ տեսանկյունից հատկապես հատկանշական էր, որ ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր անց տարածեց մի հայտարարություն, որով փաստացի ասում էր, որ Ջո Բայդընը սուտ է խոսել եւ Հայաստանի նախագահի ու նրա միջեւ այդպիսի բովանդակության հեռախոսազրույց չի եղել: Հիշեցնեմ, որ խոսքն այն մասին էր, որ Հայաստանի նախագահը զանգահարել է Բայդընին եւ ասել, թե պետք չէ Ցեղասպանության ճանաչման հարցում ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որ հայ-թուրքական գործընթացը չտապալվի: Այդպես էր ասում Բայդընը, եւ ահա Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հակառակն ասաց, որ այդպիսի բան չի եղել: Բնականաբար, հարց է առաջանում, թե արդյո՞ք Բայդընը կարող էր այդ աստիճան սուտ խոսել, այդպես ակնհայտ, թեկուզ եւ չիմանալով, որ իրեն ձայնագրում են: Ի վերջո, չէ՞ որ նա կարող էր դա չիմանալ, բայց այդքան միամիտ չէր նման բան մտքով չանցկացնելու համար: Բայդընը գիտեր թերեւս, թե ինչ է ասում, եւ գիտեր գուցե, որ հարկ եղած դեպքում կարող է ներկայացնել ապացույցներ: Խնդիրը երեւի թե այլ է: Բայդընը երեւի թե սուտ չի խոսել, սակայն ԱՄՆ շահը եթե պահանջում է, ապա կարելի է փոխնախագահին ստախոս էլ դարձնել, միայն թե պետության առաջ կանգնած խնդիրը լուծվի:
Այդպիսով, ի՞նչ է կատարվում: Կատարվում է այն, որ Աստրախանի հանդիպումից անմիջապես առաջ համացանցում հայտնվում է Սերժ Սարգսյանի համար, մեղմ ասած, բավական տհաճ մի հոլովակ` Ջո Բայդընի խոստովանությամբ: Աստրախանի հանդիպումից հետո, երբ հայտնի է դառնում դրա անպտղությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքում է Բայդընին, թեեւ երեւի թե կասկած լինել չէր կարող, որ դեսպանատունը կարող էր եւ հերքել Սերժ Սարգսյանի խոսնակին, ով Բայդընի հայտարարության տարածումից ժամեր անց էր հերքել նման հեռախոսազրույցի գոյությունը: Իսկ ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունը Բայդընին հերքում, ոչ թե ասենք` Սերժ Սարգսյանին: Երեւի թե այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը Աստրախանի հանդիպումից առաջ անմիջականորեն, առարկայորեն համոզվեց, որ երբ խնդիրը վերաբերում է լուրջ հարցերի, ապա ամերիկացիները ժպիտով կարող են ասել սարսափելի ճշմարտություններ: Եվ Սերժ Սարգսյանը, թերեւս, որոշեց չփորձել ԱՄՆ համբերությունը եւ կասկածի տակ չառնել Youtube-ի հնարավորություններն ու ինքնամոռաց չտրվել ռուսական նախաձեռնություններին: Այդ իսկ պատճառով էլ արդյունքում հերքվեց Բայդընը, փրկվեց Սերժ Սարգսյանը, ու պահպանվեց ստատուս քվոն, ընդ որում, թերեւս բավական երկար ժամանակի համար: Ակնհայտ է, որ այդ ամենից շահեց Հայաստանը, քանի որ Աստրախանում կարող էին կայացվել Հայաստանի շահին հակասող լուրջ համաձայնություններ: Հետեւաբար Հայաստանի համար բավական շահեկան է Կովկասի հարցում ԱՄՆ պասիվության հարաբերականությունը` այն իմաստով, որ երբ հարկ է, ԱՄՆ-ը կարող է բավական գործնական եւ արդյունավետ ակտիվություն ցուցաբերել սեփական շահը հետապնդելու հարցում: Այստեղ, թերեւս, խնդիրը շարունակում է մնալ այն, թե որեւէ գերտերության հետ շահի ներդաշնակությունը Հայաստանի իշխանությունը ծառայեցնում է պետությա՞ն, թե՞ անձնական շահի ամրապնդմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում