Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Գագիկ Ծառուկյանի սպիտակն ու Սերժ Սարգսյանի սևը

Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Հայաստան» կինոթատրոնի բացմանը: Մասնակցությունը երևի թե հասարակական ուշադրության չէր արժանանա, եթե Սարգսյանին այդ բացմանը անմիջապես չընկերակցեր նա, ում Սերժ Սարգսյանը փետրվարյան հայտնի ելույթի ժամանակ, մեղմ ասած, գամել էր անարգանքի սյունին: Խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է, որի վերաբերյալ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթը դեռևս շարունակում է հասարակական հիշողության մեջ մնալ:

Սերժ Սարգսյանը խոսելով Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու մասին՝ հայտարարում էր, որ ինքն էր արգելել նրա մականունը հիշեցնել: Նաև հայտարարում էր, որ նա պետք է հեռանա քաղաքականությունից, քանի որ մենք «կրկեսի վերածելու հայրենիք չունենք»:

Այսօր Ծառուկյանն ու Սարգսյանը միասին կինոթատրոնի բացմանն են մասնակցում, զվարճանում միասին: Միայն թե հարց է՝ Սերժ Սարգսյա՞նն է վերանայել հայրենիքի և կրկեսի հաշվով իր մոտեցումները, թե՞ Գագիկ Ծառուկյանն է իր մոտեցումները վերանայել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի մասով: Սակայն դա կարևոր էլ չէ: Կարևորն այն մեսիջներն են, որ այսօր ստանում է հասարակությունն այս երկու գործիչների գործողությունների, համատեղ զվարճանքների արդյունքում: Այդ մեսիջները ուսանելի մեսիջներ են և հասարակության համար հերթական անգամ ակնառու են դարձնում այն, թե ինչ ասել է ժամանակակից հայկական տնտեսական և քաղաքական «էլիտա»:

Ըստ որում, շատ խորհրդանշական է այն, որ Սարգսյանն ու Ծառուկյանը կանգնած են սևով և սպիտակով, որովհետև շախմատային լեզվով ասած՝ հայաստանյան այդ «էլիտան» ունակ է միայն փոխատեղումների, առավելագույնը, որից հասարակության և պետության վիճակը որևէ փոփոխության ենթարկվել անզոր է:

Եվ Հայաստանում արդեն երկու տասնամյակ հենց միայն փոխատեղումներ են եղել՝ իշխանությունից ոչ իշխանություն սկզբունքով, որովհետև հայաստանյան քաղաքական դաշտի և իշխանական համակարգի համար սկզբունքները և գաղափարները, արժեքներն ու արժանապատվությունն ավելորդ բեռ են: Այս պարբերական սևի ու սպիտակի հմուտ խաղով կառավարվել է և կառավարվում է Հայաստանի հասարակությունը, ու գրեթե ոչնչացման եզրին է հասնում Հայաստանի անկախ պետականությունը:

Շատ դժվար է ասել, թե ով է ում ներել՝ Սարգսյա՞նը Ծառուկյանին, որի վրա փետրվարին բաց էր թողել ագրեսիվ ՀՀԿ-ականներին, թե՞ Ծառուկյանը Սարգսյանին, որի վրա փետրվարին բաց էր թողել իր ագրեսիվ քարոզչամեքենան:

Մյուս կողմից, իհարկե, ամեն ինչ չափից դուրս ազնիվ է և անկեղծ: Վերջիվերջո Սերժ Սարգսյանը փետրվարին հայտարարում էր, որ Ծառուկյանի հետ որևէ խնդիր չունի՝ խնդիրը նրա քաղաքականության մեջ լինելն է: Եվ ահա Ծառուկյանը դուրս է քաղաքականությունից և հետևաբար իր կայուն տեղն ունի Սերժ Սարգսյանի կողքին: Այնպես որ՝ ոչ մի զարմանալի բան չկա: Եթե զարմանալու բան կար, ապա այն էր, ինչ տեղի էր ունենում մինչև փետրվարը: Թեև այն, ինչ տեղի է ունենում փետրվարից հետո, առավել ևս վերացնում է նախափետրվարյան բոլոր զարմանքները:

Այնուամենայնիվ, պետք է նկատի առնել, որ ի տարբերություն «կարկառուն քաղաքական գործիչների», ինչի մասին արդեն մի քանի անգամ խոսել է Գագիկ Ծառուկյանը հեգնանքով, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն իսկապես ինչ-որ բանից գոնե փրկեցին Հայաստանի հասարակությանը կամ գոնե մի մասին՝ փրկեցին պատրանքներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում