Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Չարենցավանում պայթած գազալցակայանը պատկանում է Ֆլեշի Բարսեղին

«Այնպիսի հզոր պայթյուն էր, որ անհնար էր՝ մարդ չտուժեր: Լավ է, որ գիշերվա ուշ ժամ էր, թե չէ հնարավոր էր՝ ավելի շատ մարդ տուժեր: Սա չարյաց փոքրագույնն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը՝ անդրադառնալով երեկ ուշ երեկոյան Չարենցավան քաղաքում տեղակայված գազալցակայանի պայթյունի դեպքին: Չարենցավանի քաղաքապետն ասաց, որ ինքը դեպքի վայրում է եղել:

Ինչ վերաբերում է վարկածներին, ապա քաղաքապետն ասաց, որ այս պահին դրա մաիսն խոսել հնարավոր չէ: «Դեպքի վայրում էին ԱԻՆ համապատասխան ծառայությունը, քննչական մարմինները, ոստիկանությունը, և նրանք էլ կպարզեն, թե ինչն է եղել պատճառը»:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Չարենցավանի նշված գազալցակայանը պատկանում է գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

Քաղաքապետ Շահգալդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չգիտի, թե գազալցակայանի իրական տերն ով է, սակայն այն գրանցված է նախկին պատգամավոր Ռուբեն Թովմասյանի որդու՝ Ռոբերտ Թովմասյանի անունով: «Ռուբեն Թովմասյանի որդու անունով է ընկերությունը, բայց թե այն իրականում ում է պատկանում, ով է դրա իրական սեփականատերը, ես չգիտեմ: Անուններ չեմ լսել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ այս գազալցակայանը տեղակայված է քաղաքի գրեթե կենտրոնում՝ Եսայան փողոցում: Մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, թե գազալցակայանները բնակելի տարածքներից որքան հեռավորության վրա պետք է կառուցվեն:

Ի դեպ, նախօրեին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ հստակ հանձնարարական ունի ստուգումներ և դիտարկումներ անցկացնելու գազալցակայանում, և եթե պարզվի, որ դրանք կառուցված են օրենքի խախտումներով, թերացումներ կան, ապա դրանց շահագործումը կդադարեցվի: Նախարարը նաև հավաստիացրեց, որ իր համար նշանակություն չունի, թե ովքեր են այդ գազալցակայանների իրական սեփականատերերը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 23:54-ին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ-2101» մակնիշի 34SM551 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի լիցքավորման ժամանակ: Պայթել էր գազի բալոնը, ինչից տեղում մահացել է գազալցակայանի աշխատակից: Մեկ այլ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել:

Նշենք, որ այս պայթյունը մայիս ամսին 4-րդ դեպքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում