Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր Արտաշատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը մասնակցում էր նաև Գագիկ Ծառուկյանը, ով իշխանական պատվիրակության հետ եկեղեցում գտնվելու փոխարեն՝ անցկացրեց եկեղեցու ետնամասում, մինչև ավարտվեց միջոցառումը:
Ծառուկյանն արարողակարգի ողջ ընթացքում եկեղեցու ետնամուտքի մոտ եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ և զբաղվել բարեգործությամբ: