Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Մեր հերն ու մերը կործանվում են, պետք է ազատագրենք երկիրը լիսկաներից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը: 

 

-Պարոն Մալխասյան, մեկ ամիս առաջ նշում էիք, որ մայիսի կեսերին ՀԱԿ-ը կսկսի մարզային այցելությունները, որոշակի ակտիվություն կլինի կուսակցությունում։ Նշում էիք, որ փնտրտուքի մեջ է ՀԱԿ-ը։ Մայիսին այդ գործողությունները չտեսանք։ Հիմա պա՞րզ են արդյոք առաջիկա գործողությունները։

-Ես սուտ դուրս չեկա, քանի որ մենք տեղական կառույցների հետ հանդիպումներ ենք ունեցել տարբեր մարզերում՝ Լոռիում, Արագածոտնում և այլն։ Բացի այդ, էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված խնդիրն առաջ եկավ։ Սերժ Սարգսյանը մեկ-մեկ մեզ լավ «նվերներ» է մատուցում, ուղղակի չենք կարողանում այդ «նվերներից» ճիշտ օգտվել։ Հիմա այս առիթից մենք պետք է օգտվենք, քանի որ եթե էլէներգիան թանկացավ, ժողովրդի սոցիալական վիճակը կրկնակի վատանալու է, զուգահեռաբար թանկանալու են մյուս ապրանքատեսակները։ Հիմա նորից ընտրել են ժողովրդին մինչև վերջ կողոպտելու ճանապարհը։ Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում, վերջերս նաև Աշտարակում փոքրիկ հավաք կազմակերպեցինք, բոլոր մարզերում էլ դժգոհությունը մեծ է, որովհետև գնում են բացարձակ թալանի, այն դեպքում, երբ էներգահամակարգը համարվում էր մեր երկրի ամենահարուստ համակարգերից մեկը։ Եվ եթե ամենահարուստ համակարգը չհամարվեր, ուրեմն Հայաստանի էլցանցեր ընկերության գլխավոր տնօրենի աշխատավարձը  28 միլիոն 800 հազար դրամ չէր կազմի՝ չհաշված հավելավճարները։ Իսկ մասնաճյուղերի տնօրեններինը առնվազն դրա կեսի չափ։ Սա ճշգրտված թիվ եմ ասում։ Եթե համակարգը սնանկ է, այդ ինչպե՞ս է, որ տնօրենի աշխատավարձն այդ չափի է։ Այս պայմաններում ակնհայտ է, որ մսխել են գումարը, կերել են, գողացել, բայց կառավարությունը չի գնում  գողությունը բացահայտելու ճանապարհով։ Նորից ընտրել է ժողովրդին թալանելու ճանապարհը։ Եվ պատահական չէ, որ կառավարությունը չի ընտրում բացահայտելու ճանապարհը, որովհետև այդ բոլոր տնօրենները, տեղակալները, մյուս գլխավոր պաշտոնատար անձինք իշխանավորների ամենամտերիմ բարեկամներն են կամ ԱԱԾ պետերի բարեկամներն են, եղբայրը, փեսան, աներձագը։ Եվ ինչքան շուն-շանգյալ կա, բոլորին տեղավորել են այդ համակարգում, որովհետև այնտեղից բարձր եկամուտներ են ստացվում։ Հիմա կողոպտել է ինքը՝ կառավարությունը, դրա համար Սերժ Սարգսյանը ի զորու չէ դրանք բացահայտել, ընտրել է մեզ թալանելու ճանապարհը։

Մենք հիմա ոտքի ենք հանելու, քանի որ եթե դաժան վերաբերմունք չցուցաբերվի ժողովրդի նկատմամբ, ժողովուրդը ոտքի չի կանգնում, կարծեք բթացած լինի։ Շատերը այս ճնշումներից խեղճացել, հուսահատվել են,  չեն հավատում ոչ մեկին, երբ մաշկն են դաղում, սկսում է արթնանալ։ Մեզ պետք են գիտակից աջակիցներ։ Բայց  հիմա Սերժ Սարգսյանը նպաստավոր վիճակ է ստեղծել, և ժողովուրդը ոտքի է կանգնելու։ Կարծում եմ՝ հունիսի 19-ին ազդեցիկ հավաք կլինի, որից հետո լուրջ իրադարձություններ կծավալվեն, քանի որ վերջնականապես հարկավոր է պարզել՝ մենք ունենք ատոմակայան, որը հսկայական քանակի էլէներգիա է արտադրում, և ես հավաստի աղբյուրներից ճշտել եմ, որ ատոմակայանի արտադրած 1 ԿՎՏ էլէներգիայի ինքնարժեքը կազմում է ուղիղ հինգ դրամ։ Այդ արտադրած էլեկտրաէներգիայի 80 տոկոսը վաճառում են Վրաստանին և Իրանին, 20 տոկոսը մնում է մեզ։ Վրաստանում 1 ԿՎՏ էլէներգիայի դիմաց վճարում են 23 դրամ, եթե Վրաստանը 23 դրամով է վաճառում էլէներգիան, ուրեմն գնում են առնվազն 15 դրամ։ Եթե մենք էլէներգիան Վրաստանին վաճառում ենք 15 դրամով,  ինչպե՞ս ես դու այստեղ ժողովրդին ուզում վաճառել 60-70 դրամ, և ավելի կթանկացնես, քանի որ ախորժակն ուտելիս է բացվում։

Վերջին վեց տարիների ընթացքում արդեն չորրորդ անգամ  է, որ էլցանցերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնում է առաջարկ թանկացումների վերաբերյալ։ Հիմա ի՞նչ երաշխիք, որ սա վերջինն է։  Գայլը երբ գալիս է հովվի ոչխարները տանելու, հինգ հատ էլ տա, թե քսան հատ, գայլը նորից գալու է։ Հիմա սրանք գայլերի պես են, ներքին թշնամիներ են, այլ ճանապարհ չունեն, քան կողոպտելը, որովհետև իրենց մոտ դա հոգեբանություն է դարձել։

-Կարծում եք՝ ՀԱԿ-ը բոլոր հնարավոր քայլերն անո՞ւմ է  իշխանափոխության համար։

-Իհարկե, բոլոր քայլերը չենք արել և չենք անում, որովհետև պետք է պահը ճիշտ  ընտրենք, ոչ թե մենք սպասում ենք ֆորսմաժորային իրավիճակների, այլ պահը այնպես պետք է ընտրենք, որ այս անգամ մեր գործունեությունը և մեր հարվածը վճռական և վերջնական լինի։ Եվ եթե այս անգամ էլ ժողովրդին հանեցինք իշխանափոխության ալիքի վրա ու չգնացինք մինչև վերջ, չունեցանք  հանգուցալուծման ծրագիր մինչև վերջ գնալու, հիասթափությունն ավելի կխորանա։ Դրա համար մենք զգույշ ենք այդ հարցերում։ Համապատասխանաբար մշակում ենք ծրագիր, որը պետք է հասնի հանգուցալուծման, և մեր անշտապ համառությունը բերելու է հաղթանակի։ Ես համոզված եմ, որ ծրագրեր են կազմվում, այդ հանգուցալուծման ելքերը մանրակրկիտ վերլուծում ենք, և հայտնի երգի նման այս անգամ վերջին անգամ պետք է տապալենք չարիքի,  խավարի, տգիտության, ավազակների այս վարչախումբը։

-Պարոն Մալխասյան, սակայն էլէներգիայի թանկացման դեմ դուրս են եկել առաջին հերթին քաղաքացիական նախաձեռնությունները, նրանք են նախաձեռնողները, ոչ թե քաղաքական ուժերը։ Նրանք պարզապես միացել են քաղաքացիներին։

-Ես կարծում եմ՝ այս խնդրի շուրջ բոլոր ուժերը կմիավորվեն՝ բացի Դաշնակցությունից և Արթուր Բաղդասարյանից, որովհետև հիմնականում այս կազմակերպությունները գտնվում են իշխանության կրնկի տակ։ Նրանց վերաբերյալ հազարավոր վարկաբեկիչ փաստերի է տնօրինում իշխանությունը, և նրանք չեն թողնում առաջ գնալ, եթե առաջ են գնում, Սերժ Սարգսյանը երկաթե պահարանները բացում է և ասում, որ ձեր ճակատագիրը  այստեղ է՝ կամ կգնաք բանտ, կամ պետք է իմ ասածներով առաջնորդվեք։ Ինչ վերաբերում է  Դաշնակցությանը, նրանք անընդհատ առևտրի մեջ են։ Գտնում եմ, որ, այո, որոշ ուժեր կան, որոնց հետ մենք տարաձայնություններ ունենք որոշակի հարցերի շուրջ, բայց հանուն Հայաստանի ճակատագրի, պետք է նրանց հետ համագործակցել, դաշինքներ կազմել։ Ես խիստ  կասկածում եմ, որ Դաշնակցությունը մինչև վերջ գա, քանի որ այդ կուսակցությանը խորքից եմ ճանաչում, տասը տարի Արագածոտնի մարզում իշխանության են եղել, և ես կարող եմ ասել, որ միմիայն զբաղվել են թալանով, կողոպուտով և հիմա նորից պատրաստվում են գալ իշխանության։  Մնացած ուժերի հետ մենք պարտադիր համագործակցելու ենք, որպեսզի հաջողությունը լիակատար լինի։

-Իսկ համագործակցություն ՀԽ-ի և «Քաղաքացիական պայմանագրի» հետ պատկերացնո՞ւմ եք։ Վերջինս այսօր հռչակեց  իրեն կուսակցություն։

-Այո, պատկերացնում եմ։ Իհարկե, իրար քննադատել ենք, Ժիրայրը Լևոն Տեր-Պետրոսյանին շատ քննադատեց, չնայած Լևոն Տեր-Պետրոսյանը հիշաչար մարդ չէ, մենք քննադատությունները հիվանդագին չենք ընդունում, բայց հնարավոր է համագործակցենք և Ժիրայրի հետ, և Նիկոլի, և մյուսների  հետ, երբ մենք ավելի հեռու նայենք, երբ  խնդիրը վերաբերում  է  Հայաստանի  ճակատագրին, մենք բոլորի հետ պետք է համագործակցենք, բայց վտանգավոր ուժեր կան, որոնք գալիս խցկվում են պայքարի մեջ, և որոնց ուղարկում է Սերժ Սարգսյանը։ Եվ երբ մենք վճռական քայլի պետք է դիմենք, սրանք տապալում են և հետ քաշվում, նորից վերևից հրահանգ է գալիս հետ քաշվելու։ Այսինքն՝ արհեստածին, սարքված ընդդիմադիրները վճռական պահին պետք է իրենց դերը կատարեն և ձախողեն գրոհը։  Բայց  այն ուժերը, որոնք իշխանությունների կողմից գաղտնի կերպով չեն ուղղորդվում, անկախ գաղափարական տարաձայնություններից, պետք է նրանց հետ անպայման համագործակցել։

-Բայց ԲՀԿ-ի հետ համագործակցությունը տեսանք, որ որևէ արդյունք չտվեց։

-Այն անգամ  հաջողություն չեղավ, որովհետև Գագիկ Ծառուկյանի այդ ուժը գաղափարական չէր։ Այնտեղ փողն էր, դիրքն ու պաշտոնը։ Եվ եթե հենքը դա է, ուստի շատ խոցելի են, ընդհանրապես խոցելի է ունևոր մարդը։ Երբ ունևոր մարդու ունեցվածքն են ձեռքից խլում, վայնասուն է դնում և ծնկի գալիս։ Մենք պետք է մեր շուրջն այնպիսի մարդիկ հավաքենք, որ այլևս վախենալու և ընկրկելու ոչ մի բան չունենան։ Եթե վախը չենք հաղթահարել, չենք կարող հաղթել։ Հիմա մենք վախը հաղթահարած մարդկանցով պետք է գնանք առաջ։ Նժդեհն ասում էր՝ հաղթելու համար պետք է արիանալ, ժողովուրդները հենց խորտակվում են վախից, որը ներքին թշնամի է, և քանի մենք ներքին թշնամուն չենք ոչնչացրել, մնացած խնդիրները չենք կարող լուծել։ Այնտեղ համարձակ, խիզախ մարդիկ են պետք։ Իսկ թատրոնում դեր խաղացողները, խամաճիկները վտանգավոր են։

-Նկատի ունեք Ծառուկյանի՞ն։

-Ծառուկյանին ծնկի բերեցին ընտանիքի նկատմամբ տեռորի սպառնալքով։ Ես շատ հավաստի աղբյուրից եմ լսել, որ հավաքվել են, ասել՝ ընտանիքդ կոչնչացնեն, եթե  քայլերը շարունակեցին առաջ։ Հիմա ամենաուժեղ մարդիկ ունեն թույլ տեղեր։ Ես էլ ունեմ թույլ տեղեր։ Մեր թույլ տեղերը մեր ընտանիքներն են։ Եվ երբ նրանց կյանքին է վտանգ սպառնում, ստիպված ընկրկում ես։ Հայրենիքը կործանվում է, հալվում գնում է։ 25.000 երիտասարդ գտնվում է հետախուզման մեջ բանակից խուսափելու համար, այսինքն՝  այսօրվա բանակի ուղիղ կեսը, և եթե մեր բանակի ուղիղ կեսը դասալիք է, ուրեմն այս երկիրը պաշպանողականություն  չունի։ Մեր հերն ու մերը կործանվում են, պետք է միավորվել, որ գնանք ազատագրենք երկիրը լիսկաներից, բանդիտներից, չարագործներից և վերադարձնենք ժողովրդին իշխանությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում