Տևական ժամանակ լրատվամիջոցները գրում են, որ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, և այդ կապակցությամբ բանակցություններ են ընթանում: Բանակցությունների մասին երեք շաբաթ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատել էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը՝ նշելով, որ դեռ արդյունքները պարզ չեն:
«Առաջին լրատվական»-ը «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանից, որը մասնակցում էր Արտաշատում վարչապետի կառուցած եկեղեցու բացմանը, հետաքրքրվել է բանակցությունների ընթացքի մասին: Երբ Սամվել Կարապետյանն սկսեց թեմայի մասին խոսել, Սերժ Սարգսյանը նրան նկատելով՝ կանչեց. «Սամվե՛լ, արի՛»:
Ավելին՝ տեսանյութում: