Saturday, 20 04 2024
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»

Վաղը ամառ է, հապաղելն անթույլատրելի է

Վաղը ամառ է, բայց դա ամենևին չի նշանակում, որ քաղաքական զարգացումները կարող են հետաձգվել մինչև աշուն: Հայաստանում, անկախ տարվա եղանակից, հասարակական տրամադրությունները բուռն են ոչ թե իշխանության հանդեպ ատելության կամ ընդդիմության հանդեպ սիրո պատճառով, այլ որովհետև մարդիկ ունեն տարրական ապրուստի հետ կապված խնդիրներ, մարդիկ ունեն իրենց և իրենց զավակների մարդկային տարրական կարիքները հոգալու անելանելիության խնդիրը, մարդիկ չեն կարողանում ապրել, չեն կարողանում իրենց երեխաներին կերակրել, հագցնել, կրթություն տալ, առողջական խնդիրները հոգալ: Կամ` նրանց զգալի մասն էլ եթե հոգում է, ապա սեփական արժանապատվության և սեփական առողջության գնով, հաճախ` կյանքի գնով: Մարդիկ դրա համար են բուռն արձագանք դրսևորում քաղաքական գործընթացներին:

Հայաստանը մի վառոդի տակառ է` ներքին հարյուրավոր չլուծված խնդիրներով, տասնյակ և հարյուր հազարավոր ծայրահեղ կարիքավոր քաղաքացիներով, ովքեր ընդամենը մի կայծի են սպասելու` վերստին ակտիվանալու և իրենց դժգոհությունն արտահայտելու համար: Աշնան կեսից արդեն բնակչությունը կրկին զգալու է իրավիճակի ամբողջ ծանրությունը, եթե իհարկե իշխանությունը մինչ այդ խոհեմություն չունենա: Այլապես նրա հաշվարկը, թե կարող է ժամանակ ձգել, թերևս, այդքան էլ արդարացված չէ, քանի որ վառոդի տակառի վրա նստած իշխանության համար «ժամանակը» և «ձգելը» դառնում են խիստ հարաբերական հասկացություններ: Ավելին, ռեալ և համակարգային քայլեր չանելու պարագայում, իրադարձությունները Հայաստանում կարող են թելադրվել հենց հասարակական տրամադրություններով, որոնք կարող են, այսպես ասած, ուղղումներ և վերանայումներ պարտադրել, և որևէ մեկն այդ ուղղումներին ու վերանայումներին համարժեք չգտնվելու պարագայում հայտնվելու է ընդամենը հանրության թիրախի դերում:

Այդպիսով, հասարակական անտարբերության կամ հանդարտության պարագան Հայաստանում շատ հարաբերական են: Այժմ հասարակությունն ուղղակի ամենայն սրությամբ գոյության խնդիր է լուծում, ինչը բացառում է տևական հիասթափությունը: Իսկ եթե դրան գումարվի նաև էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սկսված քաղաքացիական ակտիվության ֆոնը, ապա նկատելի է, որ Հայաստանում ժամանակ շահելու քաղաքականությունը կարող է այն փորձողի համար լինել առնվազն նույնքան ռիսկային, որքան ռիսկային կլինի հասարակության ու պետության համար:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում