Tuesday, 09 06 2026
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Ընդդիմությունը միասնական է` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի»

«ՀԱԿ-ը մինիմում պահանջներ է դրել, որպեսզի երկրում անցնցում, չվնասելով Ղարաբաղի հարցը, իրական ընտրություններով իշխանությունը հանձնվի ժողովրդին, ինչը վերջին 12 տարիներին չի եղել, և դա է վկայում նաև ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեկույցը, որում նշված է, որ 2008 թ. Սերժ Սարգսյանը ընտրվել է կեղծիքներով, ինչը նշանակում է, որ չի ընտրվել»,- ընդգծեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի հակասություններին՝ Մակեյանը նշեց, որ ընդդիմությունը միասնական է՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, իսկ այն ընդդիմությունը, որը խանգարում է իշխանությունը ժողովրդին հանձնելուն` ընդդիմություն չէ:

ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանն էլ ողջունեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հեռատեսությունը և պետական գործչին վայել քաղաքական գործընթացներ վարելու արվեստը: Հարությունյանը նշեց, որ մենք ունենք շատ յուրահատուկ աշխարհագրական դիրք և ազգային խնդիր` Արցախի հարցը, և առաջին նախագահի քայլերը շատ տրամաբանական են և քաղաքակիրթ ընդդիմության իսկական օրինակ:

Խոսելով ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի մասին՝ Հարությունյանը նկատեց, որ դա լուրջ աշխատանք չէ, քանզի այնտեղ գրված է, որ հայ ազգայնականներն իրենց ազդեցության տակ են առել ԼՂ մի մասը, այդ թվում՝ նաև Ադրբեջանին պատկանող յոթ շրջանները. «Եթե զեկույցը նման անլուրջ փաստարկների վրա է գրված, ապա մյուս կետերն արդեն ես հարկ չեմ համարում կարդալ: Եկեք շատ հղում չանենք ուրիշների զեկույցներին, մենք մեր բացերը շատ լավ հասկանում ենք, և դրա լավ օրինակն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը նշում է այդ բացերը»:

Մակեյանը մեղադրեց կոալիցիոն կուսակցություններին և դրանց անդամ պատգամավորներին 2008 թ. Մարտի 1-ի արյունալի դեպքերի համար: Նա նշեց, թե ովքեր պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանի արարքը, նրանց ձեռքերն էլ են արյունոտ: Հարությունյանն էլ արձագանքեց, որ իր ձեռքերն արյունոտ չեն, իսկ եթե արյունոտ են, ապա թուրքի արյունով. «Ես իմ ընտանիքով 1991 թ. ապրել ու աշխատել եմ ԼՂ-ի Ճարտար գուղում և վերադարձել եմ Երևան, որովհետև որդիս վիրավորվել ու կորցրել է աջ ոտքը: Ես ՀՀՇ առաջին համագումարի պատգամավոր եմ եղել և հեռացել եմ 1989 թ. համագումարից հետո գաղափարական տարաձայնությունների պատճառով, այն ժամանակ ոչ Քոչարյան Ռոբերտ կար, ոչ էլ էն մեկը կար: Պարոն Մակեյան, Դուք որտե՞ղ եք եղել այդ ժամանակ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում