«Չէի սպասում, որ այսքան մարդ կլինի, աննախադեպ մասնակցություն է, դահլիճը լիքն է, դեռ դռան մոտ էլ հերթ է»,- անդրադառնալով «BarCamp 2015» չ՛կոնֆերանսին՝ լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՏՏ ոլորտը արագ զարգանում է հենց երիտասարդության շրջանակներում. «Ամեն տարի նոր երիտասարդ դեմքեր են գալիս, մարդիկ շփվում են, միասին ծրագրեր են ստեղծում, ինչը կարևոր է: Այս ոլորտի մարդիկ Հայաստանում բավականին առանձնացված են և ժամանակ առ ժամանակ պետք է բերել մի դաշտ, սա այդ հարթականն է»,- ընդգծեց փորձագետը:
Անդրադառնալով նոր նախագծերին ու դրանց ներդրումների հետ կապված հարցերին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում ՏՏ ոլորտում ներդրումների պակաս կա: «Սա ոլորտ է, որը շատ ռիսկային է, երբեք չես կարող հաստատ իմանալ՝ ներդրում կլինի, թե ոչ, կարող է մեծ գումար բերել, կարող է չբերել ոչ մի բան»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: