Երևանում մեկնարկել է Հայաստանի ՏՏ ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ BarCamp 2015 չ՛կոնֆերանսը: Այս տարի կոնֆերանսով հետաքրքրվողների թիվն աննախադեպ է՝ անցնում է երեք հազարը:
«ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները, որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp «չ՛կոնֆերանսն» անցկացվում է 2009 թվականից։ Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում:
«Այստեղ գալիս են մարդիկ, ովքեր սիրում են այն, ինչ անում են, այս իսկ պատճառով ասում են ոգևորված ենք, խելագարված, այստեղ նաև խելագար մտքեր են ծնվում, այսինքն՝ մի քանիսի մտքերը կարող են համախմբվել և դառնալ մրցակցային նախագծեր, ծրագրեր»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեցին չ՛կոնֆերանսի մասնակիցները: ՏՏ ոլորտի երտասարդ ներկայացուցիչները նկատեցին, որ 21-րդ դարում ընդունված է ասել. «Ինչ-որ խելագար միտք ասա ու դրա համար կստանաս 2 մլն դոլար, խելառ, ռիսկային մտքերն են առաջ տանում»:
Մանրամասները ՝ տեսանյութում: