Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Մարդիկ, բարքեր, Ժամանակներ, ղազախներ, տաջիկներ, հայեր․․․

Տարիներ առաջ իր քաղաքական մայրամուտն ապրող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խորհրդականը հայտարարել էր, որ նախագահը որպես իր պաշտոնի ժառանգորդ տեսնում է իր փեսա Թիմուր Կուլիբաևին: Բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կան փեսա Կուլիբաևի հետ կապված՝ սկսած Շվեյցարիայում փողերի լվացման գործի, մինչև նրա ղեկավարած հիմնարկներում ցածր աշխատավարձից բողոքող աշխատակիցների գնդակահարության հետ։ Բայց նույնիսկ սա չէ էականը․․․

Իշխանությունը ժառանգներից մեկին փոխանցելու հայտարարությունները հետխորհրդային տարածքում վաղուց արդեն զարմանալի չեն, բայց դրանք արդեն ոչ թե սովորական են, այլ ողբերգական:

Բանն այն է, որ նմանօրինակ հայտարարությունները ցույց են տալիս պետական մտածողության և աշխարհընկալումների այն վերջնական դեգրադացիան, որ ապրում է տվյալ երկրի քաղաքական այսպես կոչված վերնախավը՝ թքած ունենալով քաղաքացի, հասարակություն, ընտրություն, ժողովրդավարություն և այլ կարգի հաստատությունների վրա:

Եվ այդ իմաստով, Ղազախստանը հետխորհրդային տարածության երկրներից միակը չէ: Բացառությամբ թերևս մերձբալթյան երկրների ու Վրաստանի և մի քիչ էլ գուցե արդեն Ուկրաինայի՝ հետխորհրդային մյուս բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նման մտածողությունը, պետական կյանքի մասին պատկերացումները, նման աշխարհընկալումը ամենևին էլ խորթ չեն իշխող վերնախավ կոչված շրջանակներին:

Այդ շրջանակներում տիրող աշխարհընկալման և մտածողության շրջանակների համար միանգամայն նորմալ է իշխանությունը որդուն, կնոջը, փեսային կամ աղջկան ժառանգելը, կամ նույնիսկ սեփական գոյության օրոք այդ հարազատա-բարեկամական կատեգորիաներին դե ֆակտո անսահմանափակ իշխանությամբ օժտելը, ինչը ըստ էության ներսից քայքայում և խժռում է պետություն հասկացությունն ինքնին, այն վերածելով ընտանեա-կլանային պայմանավորվածությունների շրջանակի, որի հետևանքով դեգրադացվում են պետական շահ կոչվածն ու քաղաքացի, ընտրություն, իրավունք հասկացությունները:

Այս օրերին ևս Հայաստանում դրա ականատեսն ենք: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին հաջորդ կիրակի կդառնա Արտաշատի քաղաքապետ: Մի՞թե դրա ականատեսը չեն ադրբեջանցիները, բելառուսները, ռուսները, ղազախների տաջիկ, ուզբեկ, և նույնիսկ կիրգիզ հարևանները, որոնք տարիներ առաջ՝ թվում էր, թե առաջ են անցել այդ առումով և կանգնեցրել են դեգրադացիայի ընթացքը, բայց վերջում պարզվեց, որ ազատության ալիքի վրա ծնված ու սնված Բակիևը իրականում վերածվեց ոչ պակաս հրեշի, իշխանությունն ու պետությունը նույն կերպ տեղավորելով ընտանեա-կլանային պատկերացումների շրջանակում: Կիրգիզները համապատասխան կերպով արձագանքեցին Բակիևին, ու հիմա դեռևս կարծես թե նոր բակիևների մասին այնտեղ խոսք չկա, համենայն դեպս՝ առայժմ:

Բայց ահա մյուս երկրներում շարունակվում են ընտանեա-կլանային կառավարման համակարգերը, հորից որդուն, կամ աներոջից փեսային ժառանգական էստաֆետները, ըստ որում ոչ միայն նախագահական, այլ նաև իշխանական համակարգի ավելի ցածր մակարդակներում:

Այդ քարե դարը հետխորհրդային երկրներում պետք է ավարտվի, և Վրաստանի օրինակը ցույց տվեց, որ կամքի դեպքում դրան վերջ տալն ամենևին էլ անհավանական չէ: Միայն թե պետք է համապատասխան մտածողություն, ու նախ՝ հասարակական կոշտ անհանդուրժողություն ժառանգական վերնախավային ախտանիշի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում