«Ժառանգություն» կուսակցության լավատեղյակ աղբյուրը մեզ փոխանցեց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե մեկ ամիս է՝ գտնվում է Արևմտյան Հայաստանում: Ըստ ամենայնի, Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանում կմնա դեռ երկար ժամանակ և հնարավոր է՝ նույնիսկ մշտական բնակություն հաստատի այնտեղ:
Մեր հարցին՝ ինչո՞վ է զբաղված Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանում, մեր զրուցակիցը տարակուսած պատասխանեց. «Նա բազմաթիվ խնդիրներ ունի այնտեղ լուծելու, բայց առաջնահերթն, անշուշտ, Արևմտյան Հայաստանի ազատագրումն է, որը մեր ազգի երազանքն է»:
Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ Հովհաննիսյանը մասնակցել է Արևմտահայերի ազգային համագումարի Փարիզում կայացած նիստին, որի հիմնական կարգախոսը եղել է սփյուռքահայերի վերադարձն Արևմտյան Հայաստան ու այնտեղ ազգային օջախ հիմնելը: