Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

«Մենք Հարավային Կովկասը պետք է դարձնենք կայուն տարածաշրջան»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը
– Պարոն Բայբուրդ, հոկտեմբերի 3-ին Իրանի ու Վրաստանի արտգործնախարարներ Մանուչեհր Մոթաքին եւ Գրիգոլ Վաշաձեն համաձայնագիր ստորագրեցին երկու երկրների միջեւ վիզային ռեժիմը վերացնելու մասին: Հայաստանը Իրանի հետ սերտ հարաբերությունների մեջ է, բայց Վրաստանի եւ Իրանի միջեւ նման համաձայնագիր ստորագրվեց: Ինչպե՞ս եք գնահատում Իրան-Վրաստան այս մերձեցումը եւ տարածաշրջանի վրա ի՞նչ ազդեցություն կարող է գործել այդ փաստը:
– Կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը շատ կարեւոր քայլ էր ողջ տարածաշրջանի համար: Այն փաստը, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը լավ հարաբերություններ ունեն Իրանի հետ` դա միայն ու միայն օգուտ կբերի մեր տարածաշրջանին: Դա ոչ միայն կարեւոր իրադարձություն է Վրաստանի համար, այլ ընդհանրապես տարածաշրջանի համար: Մենք չպետք է նախանձի զգացումով լցվենք, թե ո՞վ է ավելի սերտ հարաբերությունների մեջ հարեւան պետության հետ: Այդ առումով` Վրաստանը նորմալ է վերաբերվում, թե Հայաստանը ինչպիսի հարաբերություններ ունի հարեւան երկրների հետ, եւ նույն կերպ էլ Հայաստանը պետք է վերաբերվի Վրաստանի որդեգրած քաղաքականությանը: Այսպիսին պետք է լինի մեր տարածաշրջանի ապագան: Մենք` բոլոր երկրներս, Հարավային Կովկասը պետք է դարձնենք կայուն տարածաշրջան, եւ այդ դեպքում լուրջ խնդիրներ չենք ունենա, մենք պետք է գիտակցենք, որ այս տարածաշրջանում մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք: Ցանկանում եմ նաեւ նշել, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ վիզային ռեժիմը վերացնելու վերաբերյալ համաձայնագիրը դրական է նաեւ Հայաստանի համար: Ես համոզված եմ, որ հազարավոր մարդիկ կարող են օգտվել դրանից` Հայաստանի ճանապարհներով մեկնելով Իրան:
– Իսկ Ռուսաստանի արձագանքը առանձնապես դրական չէ Վրաստան-Իրան վերջին շրջանի մերձեցմանը, հատկապես, երբ հայտարարվեց, որ Վրաստանը եւ Իրանը խորացնում են երկխոսությունը: Ի՞նչ կանխատեսումներ ունեք այս առումով:
– Ինչո՞ւ Ռուսաստանը կարող է Իրանի հետ համագործակցել, իսկ Վրաստանը` ո՞չ: Իրանը եւս տարածաշրջանի պետություններից է, ինչպես նաեւ` Թուրքիան, Ռուսաստանը, ուստի որեւէ պետություն խանդով չպետք է վերաբերվի մյուսին: Այդպես միայն տարածաշրջանը կարող է զարգացում ապրել: Ես գտնում եմ, որ Վրաստանն այսօր ճիշտ ուղիով է ընթանում: 200-300 տարի առաջ Պարսկաստանի, Օսմանական իմպերիայի զավթողական քաղաքականությունը խոչընդոտ էր, Վրաստանն էլ ուներ մեծ խնդիրներ, սակայն այսօր արդեն Վրաստանը կարողացավ ընդհանուր մոտեցում գտնել, եւ այժմ այլ մակարդակի հարաբերություններ են այս երկրների հետ: Կարծում եմ, որ Ռուսաստանն էլ այսօր տեսնում է, թե ինչպես է Վրաստանն այս երկրների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատում: Աշխարհն այսօր փոխվել է, եւ կգա ժամանակ, երբ Ռուսաստանն էլ կգիտակցի, եւ հավասարը հավասարի պես կհամագործակցի նաեւ Վրաստանի հետ:
– Պարոն Բայբուրդ, նախօրեին վրաստանյան գործակալությունները հաղորդեցին, որ Աբխազիայի տարածքից Վրաստան են անցել 20 աբխազներ: Այս գործընթացը շարունակական բնույթ է կրում, ինչպե՞ս եք այս փաստը մեկնաբանում:
– Սա առաջին դեպքը չէ, երբ էթնիկ աբխազները գալիս են Վրաստան` բնակվելու նպատակով, ընդ որում, Վրաստանը որեւէ քարոզչություն չի իրականացնում այս ուղղությամբ: Օսիայում Ռուսաստանի կողմից սկսած պատերազմը ինչի՞ց հետո սկսվեց… Ցխինվալի վրացական գյուղերում կառուցվեցին սպորտային համալիրներ, ժամանակակից առեւտրի սրահներ, ճանապարհներ կառուցվեցին, Ցխինվալի հարավային հատվածներից ժողովուրդը գալիս-տեսնում էր այդ ամենը, իսկ դա ձեռնտու չէր Ռուսաստանին… Այժմ էլ Ռուսաստանից են գալիս մարդիկ, իրենց հանգիստն են անցկացնում, տեսնում են այսօրվա Վրաստանը, ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներ են անգամ փաստում, թե ինչ բարեփոխումներ են իրականացրել Վրաստանի իշխանություններն այսօր ամենատարբեր ոլորտներում: Իհարկե, այս ամենը վախեցնում է Ռուսաստանի իշխանություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում