Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները համաձայնեցրել են երկկողմ համագործակցության առաջնահերթ ոլորտները

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսի գլխավորած պատվիրակությունը: Այցը նպատակաուղղված է պաշտպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության արդի շրջանակների ամրապնդմանը և ապագա ուղղությունների նախանշմանը:

Երկու երկրների պաշտպանության նախարարների գլխավորությամբ մայիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած ընդլայնված կազմով քննարկումների ժամանակ երկուստեք արձանագրվել է, որ հայ-կիպրական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական ու մշակութային ընդհանրությունների, փոխադարձ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության և միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերում համընկնող մոտեցումների վրա: Շեշտվել է, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը կարիք ունի ակտիվացման, այն հասցնելով առևտրատնտեսական, մշակութային, ուսումնակրթական և այլ ոլորտներում երկու երկրների ձևավորած արդյունավետ փոխգործակցության մակարդակին:

Հանդիպման արդունքում Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների պաշտպանության նախարարները համաձայնեցրել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հետևյալ առաջնահերթ ոլորտները. բարձր և աշխատանքային մակարդակի փոխայցելություններ ու շտաբային բանակցություններ, համատեղ զորավարժությունների և մարտական պատրաստության այլ միջոցառումների անցկացում, տարբեր ոլորտներում փորձի փոխականում և զինվորականների հանգստի կազմակերպում:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը և Խրիստոֆորաս Ֆոկաիդիսը ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-կիպրական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը, որից հետո հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:

Հայաստանում գտնվելու ընթացքում Կիրպոսի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

unnamed (19)

unnamed (18)

unnamed (17)

unnamed (16)

unnamed (15)

unnamed (14)

unnamed (13)

unnamed (12)

unnamed (11)

unnamed (10)

unnamed (9)

unnamed (8)

unnamed (7)

unnamed (6)

unnamed (5)

unnamed (4)

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում