Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Իսրայելը սպառազինո՞ւմ է Աբխազիային

Վրացական Apsny.ge կայքիփոխանցմամբ, իսրայելական ընկերությունները պատրաստ են Աբխազիային մատակարարել ռազմական տեխնոլոգիաներ: Այս մասին հայտնել է իսրայելական IzRus պարբերականը, ըստ որի` իսրայելական Global CST ընկերության պատվիրակությունն արդեն իսկ այցելում է Աբխազիա:

Նշվում է, որ իսրայելական ընկերության աբխազական այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում, ուր այդ ընկերության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հետ:

Վրացական կողմի պնդմամբ, Բաղաշը գտնվում է Մոսկվայում` օրեր առաջ իրականացրած թուրքական այցի մասին հաշվետվություն ներկայացնելու համար:

Բացի այդ, վրացական կողմն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իսրայելական Global CST ընկերության ղեկավարը ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նախկին բաժնի պետ Իսրայել Զիվն է: Ի դեպ, մոսկովյան հանդիպմանը ներկա է գտնվել նաև գործող վարչապետ Մեիր Կլիֆիի նախկին ռազմական քարտուղարը:

Բաղապշի հետ հանդիպման ժամանակ Զիվը հայտարարել է, որ իսրայելական կողմը գիտակցում է Ռուսաստանի ու Աբխազիայի հետ ռազմավարական երկխոսության կարևորությունը: Նա նաև պատրաստակամություն է հայտնել Աբխազիային մատակարարել անվտանգության ոլորտին ու հարձակողական նշանակություն ունեցող ռազմական տեխնոլոգիաներին առնչվող սարքավորումներ:

Աբխազական այցի ժամանակ իսրայելական ընկերության պատվիրակությունը մտադիր է ներկա գտնվել վրաց-աբխազական սահմանագծում: Այդ այցը նախապատրաստել է Global CST հոլդինգի ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Յոսեֆ Միլշտեյնը: Նա անձամբ է մասնակցել Բաղապշի հետ բանակցություններին և այժմ գտնվում է Աբխազիա այցելող իսրայելական պատվիրակության կազմում:

Իսրայելի ԱԳՆ-ը, սակայն, հերքում է, որ իսրայելական պետությունը կարող է ինչ-որ կերպ կապված լինել Աբխազիա այցելող իսրայելական պատվիրակության հետ և այդ այցը որակել է որպես արկածախնդրություն:

Հիշեցնենք, որ ներկայումս վրաց-իսրայելական հարաբերություններում որոշակի լարվածություն է տիրում: Օրեր առաջ վրաց-իսրայելական «բիզնես պատերազմներին» հավելվեց նաև այն, որ Իսրայելը Վրաստանին ներառեց «սև ցուցակում»` իր քաղաքացիներին խորհուրդ տալով չայցելել Վրաստան:

Իսրայելական կողմը դա «պատճառաբանեց» նրանով, որ Վրաստանում իր քաղաքացիները կարող են առևանգվել «Հիզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում