Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Երրորդ մասում 26-ամյա երիտասարդը հարբած սպանել է հարևանին, ով իրեն «եզո» է անվանել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվեց Արթուր Ա.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա Արթուրը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արթուրի հարևանն է եղել, տարիքով նրանից մեծ՝ 41-ամյա Անդրանիկ Պ.-ն:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 21-ի սահմաններում Արթուր Ա.-ն Վերին Շենգավիթում գտնվող իր տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է հարևան Անդրանիկի հետ: Վերջինս Արթուրին անվանել է «Եզո»: Արթուրը վրդովվել է այդ բառից…

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ վիճաբանության ժամանակ Արթուրը խոհանոցային դանակով սպանության դիտավորությամբ մեկ հարված է հասցրել Անդրանիկի որովայնի ձախ շրջանին՝ որովայնի կողմնային պատի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վերքով, որովայնամզի, հետորովայնամզային տարածության, որովայնային աորտայի վնասման ձևերով կյանքին անհամատեղելի վնասվածքներ է պատճառել ու սպանել տուժողին:

Դատարանը ճշտեց Արթուր Ա.-ի կենսագրական տվյալները. նա 8-ամյա կրթություն ունի, ամուսնացած չէ, աշխատել է ավտոլվացման կետում, ըստ իր հայտարարության՝ թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունի, ըստ իր հայտարարության՝ նախկինում չի դատվել ու ներկա գործով կալանքի տակ է մոտ 7 ամիս:

Ամբաստանյալ Արթուր Ա.-ն չընդունեց դիտավորյալ սպանության մեղադրանքը: Նա հայտարարեց. «Տուժողն ընձի խեղդելուց ա էղել, ես ուզեցել եմ նրանից ազատվեմ, չեմ հասկացել, թե ոնց եմ խփել»:

Իր շահերի պաշտպանի՝ փաստաբան Էմմա Եղիազարյանի հետ խորհրդակցելուց հետո ամբաստանյալն ասաց, թե ինքը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում:

Դատարանը, կողմերի կարծիքները լսելով, սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը. հարցաքննել տուժողի իրավահաջորդին, գործով վկաներին, հետազոտել գործում եղած փաստաթղթերն ու ապացույցները, լսել տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը՝ քաղհայցի հետ կապված, ապա հարցաքննել մեղքը չընդունող ամբաստանյալին:

Տուժողի իրավահաջորդը, լսելով մեղադրող դատախազի կողմից հրապարակվող մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը՝ Արթուր Ա.-ի կողմից տուժողին հասցված վնասվածքների մասին, սկսեց արտասվել:

Առաջինը դատարանը հարցաքննեց տուժողի իրավահաջորդ Լալային: Վերջինս հայտնեց, որ տուժող Անդրանիկի քույրն է՝ իրենք նույն մորից ու տարբեր հայրերից են:

Ելնելով տիկնոջ հուզական վիճակից՝ նա եղբորը շատ է սիրել: Անդրանիկն ամուսնալուծված է եղել, մեծ աղջիկ ունի: Անդրանիկն ապրել է Վերին Շենգավիթում՝ հոր և մոր հետ, ամբաստանյալ Արթուրի հարևանությամբ:

«Ես ամեն օր այցելում էի ծնողներիս, տեսնում էի Անդրանիկին… Դեպքի օրն էլ այցելել եմ: Անդրանիկը տանը չէր, հայրիկն ասաց, թե նա դուրս է եկել: Այդ օրը Անդրանիկին այդպես էլ չտեսա… Ուշ երեկոյան՝ ժամը 1-ն անց 30-ին իմ հեռախոսին զանգահարեց ծնողներիս հարևանը, ամուսնուս անունը տվեց, բայց ես մտածեցի՝ սխալ են զանգում, հեռախոսն անջատեցի… Առավոտյան նույն հարևանը զանգեց ու ասաց, թե հարևան Արթուրը խփել ու սպանել է Անդրանիկին… Վիճաբանությունն Արթուրի տանն է եղել: Նա նորոգում էր իր տունը: Եղբայրս ամեն օր աշխատանքից հետո գնում, օգնում էր նրան… Թշնամական հարաբերություններ չեն եղել: Ես քննիչի մոտ եմ իմացել, որ սպանությունը եղել է ընդամենը մի բառի պատճառով: Ինչ-ինչ պատճառներով հարվածելուց անմիջապես հետո շտապօգնություն չեն կանչել, եթե կանչեին, հնարավոր է, որ եղբորս կյանքը փրկվեր…»:

Դատարանը լսեց գործով վկա Գայանեին: Նա ամբաստանյալ Արթուրի քույրն է: Դատարանը բացատրեց մերձավոր հարազատի վերաբերյալ ցուցմունք տալուց ազատ լինելու՝ վկայի իրավունքը, վկան հրաժարվեց ցուցմունք տալուց:

Նախաքննության ժամանակ ևս, ըստ 2014 թվականի նոյեմբերի 8-ի հարցաքննության արձանագրության, վկային պարզաբանվել էր այդ իրավունքը, սակայն նա չէր հրաժարվել, ցուցմունք էր տվել:

Գայանեն հայտնել էր, թե տուժող Անդրանիկն ու իր եղբայրը մտերիմ են եղել, Անդրանիկը հաճախ է գնացել իրենց տուն: Արթուրը նորոգում էր իրենց տունը, և Անդրանիկը, ինչպես նաև իրենց քեռին համարյա ամեն օր գալիս էին իրենց տուն՝ Արթուրին օգնելու:

Դեպքի օրվա երեկոյան Գայանեն աշխատանքի է եղել, երբ նրան ժամը 21-ի սահմաններում զանգել է Արթուրն ու ասել է, թե Անդրանիկի հետ վիճել ու դանակով հարվածել է նրան: Գայանեն չի հավատացել, շարունակել է աշխատել ու տուն է գնացել եղբոր զանգից մոտ մեկ ժամ անց՝ երբ ավարտել է աշխատանքը: Տանը քեռին դիմավորել է նրան ու ասել է, որ վիճաբանություն է եղել, Արթուրը խփել ու սպանել է Անդրանիկին…

Վկան ասել էր ու նորից կրկնեց, որ իրեն հայտնի չեն դեպքի մանրամասները, չգիտի, թե ինչպես է եղբայրը խփել տուժողին, դեպքի պահին ինքը, փաստորեն, տանը չի եղել:

Հաջորդ դատական նիստին՝ հունիսի 3-ին, կհարցաքննվեն գործով մյուս երկու վկաները՝ ամբաստանյալի քեռին ու հարևանը, ում, երևի, կանչել են դեպքից հետո…

Գործով ընդամենը երեք վկա է դատակոչված:

Տուժողի իրավահաջորդն ասաց, որ եղբոր մահից հետո ծնողների առողջական վիճակը վատացել է, հայրը ներկայումս հիվանդանոցում է՝ ինսուլտով, մայրը հիվանդ պառկած է տանը: Մորը, ի դեպ, չեն ասել, որ Անդրանիկը սպանվել է, ասել են, թե ճանապարհին նա վայր է ընկել, գլուխը հարվածել է քարի, դրանից է մահացել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում