Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանը կմեծացնի ճնշումը Հայաստանի դեմ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում հանդիպելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, հայտարարել է, որ քննարկել են տարբեր խնդիրներ, այդ թվում և Ղարաբաղյան հարցը, և Ռուսաստանի համար այդ հարցի կարգավորումը շարունակում է մնալ արտաքին քաղաքական առաջնահերթություններից:

Լավրովի այս հայտարարությունը, ըստ էության, կարող է պատասխան դիտվել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի այն հայտարարությանը, որ Բաքուն ԵՏՄ-ին միանալու հարցը կքննարկի միայն Ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո: Այլ խոսքով՝ Ադրբեջանը Մամեդյարովի մոսկովյան այցից առաջ Ռուսաստանի առաջ պայման է դնում կամ առաջարկ անում, որ Ղարաբաղի հարցը լուծելու դեպքում Բաքուն կմտածի ԵՏՄ-ին միանալու մասին:

Այս ֆոնին Լավրովի հայտարարությունը կարծեք թե վկայում է, որ Մոսկվան համենայն դեպս ընդունում է առաջարկը և ակնարկում, որ առաջնահերթություններից է լինելու Երևանին այս գործում որևէ համաձայնության բերելը: Հետաքրքրական է, որ այս զարգացումը համընկնում է Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին, որտեղ սկանդալային ձևով դրսևորվեց Բաքվի անհամաձայնությունը Բրյուսելի հետ: Սա նշանակո՞ւմ էր արդյոք, որ Ադրբեջանն ինչ-որ համաձայնության է եկել Ռուսաստանի հետ: Դժվար է ասել, սակայն Բաքուն չէր կարող, այսպես ասած, մերկ թիկունքով գնալ նմանօրինակ սկանդալի Եվրամիության հետ, և դա նշանակում է, որ Ռուսաստանի որոշակի աջակցության հաշվարկ այնուամենայնիվ առկա է:

Լավրով-Մամեդյարով հանդիպումն ու ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը վկայում են այս մասին, որ Մոսկվան առաջիկայում կարող է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ Ղարաբաղյան հարցում համաձայնություն կորզելու համար:

Սրանով հանդերձ, Կրեմլը գուցե նաև կփորձի Երևանի հանդեպ վերահսկողությունն ավելի ուժգնացնել Ռիգայում նկատված որոշակի ջերմացումների ֆոնին, որ ուրվագծվեցին Երևանի և Բրյուսելի միջև՝ թեկուզ ֆորմալ փոխանակումների պարագայում:

Այս առումով հարցն այն է, թե գործընթացին ինչ միջամտություն կարող են ունենալ Բրյուսելն ու Վաշինգտոնը, թեև ավելի ճիշտ կլինի ասել՝ Բեռլինը, Փարիզն ու Վաշինգտոնը, քանի որ այստեղ Բրյուսելի միասնական քաղաքականության մասին խոսելը իրատեսական չէ: Եթե այս մայրաքաղաքներում փորձեն հակադրվել Հայաստանից որևէ զիջում կորզելու Ռուսաստանի ձգտմանը, իսկ Հայաստանին համաձայնության բերելը հենց նշանակում է զիջում կորզել, ապա պաշտոնական Երևանը կարող է որոշակիորեն վայելել Արևմուտքի աջակցությունը այս գործընթացում ռուս-ադրբեջանական ճնշումներին դիմակայելու համար: Սակայն դա՝ երբ խոսքը քաղաքական կամ առավելագույնը տնտեսական ճնշումներին կվերաբերի: Իսկ ի՞նչ աջակցություն կարող է Հայաստանն ակնկալել Վաշինգտոնից, Փարիզից կամ Բեռլինից, եթե բանը հասնի ռուս-ադրբեջանական ռազմական ճնշումներին՝ սահմանում լարվածության հերթական բռնկման տեսքով, մեղմ ասած շատ բաց հարց է: Իսկ նման ճնշման հավանականությունը բավական մեծ է, եթե նկատի առնենք, որ վերջին շրջանում նմանօրինակ ճնշումները բավական հաճախ կիրառվող պրակտիկա են:

Այստեղ դժվար է պատկերացնել, թե ինչի հաշվին կարող է չզիջել Երևանը, եթե չլինի հուժկու աջակցություն Արևմուտքից: Մնում է հասկանալ, թե ինչու պետք է աջակցի Արևմուտքը: Հայաստանի պարագայում, իհարկե, նմանօրինակ աջակցության մոտիվացիաներ չկան, Հայաստանը չի ցուցաբերել արդյունավետ գործընկերության նախանշաններ: Սակայն, մեծ հաշվով, այստեղ ակնհայտ է, որ եթե Ռուսաստանին հաջողվեց Հայաստանը բերել զիջումների և լուծել Ղարաբաղյան հարցն իր պատրոնաժությամբ, ապա այստեղ, իհարկե, Արևմուտքը կարող է դիրքային էական կորուստներ ունենալ Կովկասում: Եթե, իհարկե, Ռուսաստանը այդ հարցում լուծման հասնելու քարտ-բլանշը չի ստացել հենց Արևմուտքից՝ հստակ պայմաններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում