Մանվել Սարիբեկյանի դին այսօր հանձնվել է հարազատներին: Սարիբեկյանի մորաքույր Էմմա Բալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք շնորհակալ են բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներից, ովքեր աշխատանք են տարել Մանվելի դին վերադարձնելու ուղղությամբ: Տիկին էմման նաեւ տեղեկացրց, որ Թթուջրի գյուղապետը համայնքի կողմից դրամական աջակցություն է տրամադրել Մանվելի ընտանիքին:
Էմմա Բալյանի խոսքերով` իրականությանը չեն համապատասխանում ադրբեջանական կողմի այն պնդումները, թե Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել. «Երեխու կաշին ու ոսկորն է մնացել, բռնության հետքեր են երեւում, պարզ երեւում է, որ Մանվելը ինքնասպան չի եղել: Ես կուզեի, որ Մանվելին այսպես ցույց տային, որ Ալիեւը խայտառակ լիներ»: