Երկու տարբեր քաշային կարգերում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ապրիլի 23-ին Յոնի Պերեսի հետ IBO վարկածով չեմպիոնական գոտու համար մենամարտից առաջ վստահեցրել է, որ ինքն անպայման նոկաուտով է հաղթելու:
«Ես կարդացի Պերեսի տված վերջին հարցազրույցը, որում նա ասում էր, թե ինձ նոկաուտի է ենթարկելու: Ես հենց իմ մասին նման կերպ խոսող մեկին էի փնտրում: Ես նրան դաժան ծեծի եմ ենթարկելու: Չեմ կարող կոնկրետ ասել, թե որ ռաունդում Պերեսը կընկնի, միայն գիտեմ, որ, ուշ թե շուտ, ոչնչացնելու եմ նրան:
Թվում է` նա երբեք չի հայտնվել ռինգի հատակին, սակայն իմ մրցակիցներից շատերը չէին ընկել մինչ ինձ հետ մենամարտելը: Պերեսի հետ մարտից հետո կրկին ամբողջ աշխարհը կխոսի իմ ուժից»,- Դարչինյանի խոսքերն է մեջբերում BoxingScene.com-ը: