Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի օրինակը «հնարավոր է՝ Հայաստանում ավելի խորանա և ստանա ծանր դրսևորումներ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

-Վենդետան ու սամոսուդը ո՞ր դեպքում են դառնում օրինաչափ՝ երբ արդարադատությո՞ւնն է վերանում, երբ հավասար պայմաննե՞րն են բացակայում։

-Կարծում եմ՝ դա ոչ մի դեպքում չի կարող օրինաչափ համարվել։ Ամեն դեպքում դա անթույլատրելի է, քանի որ նախադեպ է ստեղծում խնդիրները լուծել ոչ օրենքի դաշտում, ինչը վնաս է մեր երկրին ընդհանրապես և երկրում կարգուկանոն հաստատելու առումով՝ մասնավորապես։ Ես կարող եմ ասել, թե ինչից է մարդկանց մոտ նման ցանկություն առաջանում։ Իրավիճակն այնպիսին է, որ կա մարդկանց մի խումբ, որոնք իրենց համար արտոնյալների կարգավիճակ են ձևավորել՝ վերցնելով պետական իշխանության լծակները և դրանք օգտագործելով իրենց անձնական ընտանիքների շահերին, այդ թվում նաև իրենց թույլ տալով անօրեն և անպատիժ կերպով մարդկանց հետ հաշվեհարդար տեսնել, մարդկանց բռնությունների ենթարկել՝ ընդհուպ մինչև մարդիկ գողանալ, մարդ ծեծել, մարդու աչք հանել, ինչը տեղի ունեցավ Սյունիքի մարզպետի ընտանիքի հետ կապված, որտեղ նրա որդու անունն է հոլովվում։

Ոչ վաղ անցյալում այդ ընտանիքը ներքաշվեց սպանության մեջ, և շատ տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում։ Եվ ոչ միայն նա, նման դեպքեր էլի են տեղի ունեցել։ Նման դեպքում, երբ օրենքը չի գործում, մարդիկ փորձում են իրենք լուծել իրենց հարցերը, և ես ցավով ու անհանգստությամբ եմ նշում, որ հնարավոր է՝ այդ մթնոլորտը Հայաստանում ավելի խորանա և ստանա ավելի բարդ ու ծանր դրսևորումներ։ Այնպես որ, պատճառները պարզ են, թե որտեղից է գալիս դա։

-Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ այդ նույն հայրերի որդիները թեկնածություններ են դնում, փաստորեն, նրանցից հետո գալու են իրենց որդիները։

-Դա շատ պարզունակ մեխանիզմ է, աշխատում է կլանային համակարգը և այդ իշխանությունը կլանի մեջ պահելու խնդիրը, քանի որ իրենց հայրերն անօրինական բիզնես հաստատելով, կոռուպցիոն գործունեություն և այլ կարգի ապօրինի գործունեություն ծավալելով՝ հսկայական գումարներ ու հարստություններ են կուտակել և հիմա խնդիր ունեն այդ հարստությունը պահելու։ Նրանց մոտ անհանգստություն կա, որ եթե հանկարծ երկրում օրինական իշխանություն ձևավորվի, իրենց անօրեն ճանապարհով կուտակած հարստությամբ կհետաքրքրվեն պետական պատկան մարմինները, և իրենք կհայտնվեն շատ ծանր իրավիճակներում՝ ընդհուպ կկորցնեն իրենց ունեցվածքը, կկանգնեն դատարանի առջև և այլն։

Հետևաբար նրանց մոտ խնդիր է առաջանում, որ իշխանությունը պետք է պահեն իրենց ժառանգների արյունակցական ընտանիքներում։ Իհարկե, դա 21-րդ դարի պայմաններում խայտառակ բան է, նաև խայտառակ բան է պետության ապագան կործանելու տեսանկյունից, որովհետև այդ դեպքում ապագայի մասին խոսք լինել չի կարող։ Այսօր պետությունները կարող են զարգանալ միայն արդիական քաղաքական տեխնոլոգիաներով իշխանություն ձևավորելով, իսկ այն, ինչի մասին մենք խոսում ենք, բառիս բուն իմաստով՝ նախնադար է։ Այնպես որ, շատ ծանր վիճակ է ստեղծվել Հայաստանում, ճգնաժամը գնալով խորանում է, և եթե հասարակությունն իր մեջ ռեսուրսներ չգտնի սրան դիմագրավելու, ապա Հայաստանը որպես պետություն պարզապես կարող է ֆորմալ բնույթ ստանալ, և շատ դժվար կլինի այն պետություն անվանել։

-Կիսո՞ւմ եք կարծիքը, որ հետընթաց է արձանագրվում նաև ներքաղաքական կյանքում, և եթե հասարակությունը ոչինչ չանի, մենք ուղղակի այս լճացած համակարգով կգնանք դեպի հաջորդ համապետական ընտրություններ։

-Արդեն անզեն աչքով է նկատելի, որը հասել է ցինիկության աստիճանի։ Եթե նախկինում իշխանությունում գտնվող կլանները փորձում էին ինչ-ինչ ձևերով իրենց գործունեությունը քողարկել դեմոկրատական ինստիտուտների քողի ներքո, հիմա պարզապես շատ բացեիբաց անում են այդ ամենն առանց նույնիսկ թեթև իսկ անհարմարության զգացումի։

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ իշխանությունը մի շարք անհատների, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանին, Ռուբեն Հայրապետյանին, որևէ կերպ չեն դիպչում, չեն պատժում։ Բացի այն, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն բերեցին ձևական հարցաքննության, մենք չենք տեսնում պատիժ գոնե մեկ անգամ։

-Կլանային համակարգն ինքնին փակ համակարգ է, իսկ այդպիսի համակարգերը չեն գործում օրենքների դաշտում, դրանք գործում են ավելի շատ սովորութային նորմերի դաշտում, և եթե կան օրենքներ, դրանք հարմարեցնում են սովորութային նորմերին։ Նրանք օրենքները գործածում են ընտրովի՝ ելնելով իրենց շահերից։ Նրանք նվաճել են պետական բոլոր ինստիտուտները և աշխատեցնում են այնպես, ինչպես իրենց հարմար է։ Չի կարող կլանի ներսում նման հանցագործությունը գնահատվել որպես հանցագործություն։

Օրինակ՝ կլանի ներսում մի գեներալ կա (Սեյրան Սարոյան), որը ոչ կիրթ հայերենով խոսում է ընտանիքներից։ Նրա մտքի թռիչքը ընտանիքից այն կողմ չի անցնում, նա չի կարող խոսել օրենքից, օրինականությունից։ Նա շատ անկեղծ է իր հանդեպ և իր մտածողությունն այդքան է բավականացնում։ Ավելին՝ նա այլ կերպ չի կարող մտածել, դրա համար այլ որակի սերունդ է պետք, այլ որակի գործիչներ են պետք, որոնք, չգիտեմ, կձևավորվեն Հայաստանում, թե ոչ։ Եթե մենք ինքներս չլինեինք հայաստանցի ու սրտացավ չլինեինք, կարծում եմ՝ շատ մեծ ակնկալիքներ մեր հասարակությունից դժվար թե ունենանք։ Մեր հասարակությունը, իր արժեհամակարգը լայն առումով ժողովրդավարական չէ, և չի կարող ոչ ժողովրդավարական ձգտումներ ունեցող հասարակությունը ձևավորվել ժողովրդավարական իշխանություն։ Այսինքն՝ այս վիճակը շատ տարբեր պատճառներ ունի, որն այսօր ձևավորվել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում