Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Կետեր, որ իշխանությունը վաղուց անցել է

Հայաստանում զուգահեռ հասունանում է երկու առանցքային գործընթաց, որոնցից մեկը ուղղակի առնչվում է բնակչության սոցիալ-տնտեսական վիճակին, գրպանի պարունակությանը, որն առանց այդ էլ, մեղմ ասած, սուղ է, իսկ մյուսը առնչվում է Հայաստանի համար մեկ այլ կարևոր խնդրի՝ համայնքների խոշորացում, որը էական նշանակություն ունի մինչև անգամ ռազմա-քաղաքական տեսանկյունից:

Այս երկու գործընթացները առաջ են բերել հասարակական տարբեր կարծիքներ, բուռն քննարկումներ: Գերակշռողը, բնականաբար, դժգոհությունն է: Հասկանալի է, որ մարդիկ չեն կարող որևէ դեպքում հանդուրժել, որ ինչ-որ ընկերության վատ կառավարման և իշխանությունների անտարբերության կամ հանցակցության արդյունքում կուտակված պարտքերը մարելու բեռը դրվի իրենց վրա, կտրեն իրենց երեխաների բերանից ու փակեն ինչ-որ մարդկանց գողության պարտքը: Համայնքների բնակիչները չեն ուզում խոշորացում, քանի որ մտավախություն ունեն, որ դա խնդիրների լուծման ընդամենը հետևյալ բանաձևն է իր մեջ պարունակում՝ չկա գյուղ, չկա խնդիր: Մինչդեռ մարդիկ կան, և այդպիսով նրանք մտավախություն ունեն, որ իրենց անձնական, մարդկային խնդիրները է՛լ ավելի են սրվելու:

Այս երկու առանցքային զարգացումների շուրջ հնչել են բազմաթիվ կարծիքներ ու դեռ կհնչեն, այժմ փորձենք անդրադառնալ խնդիրներին մեկ այլ տեսանկյունից: Դուրս գալով այդ խնդիրների բուն շարժառիթների շրջանակից, այսինքն՝ ներիշխանական խնդիրներ, հարաբերություններ, համակարգային բացեր և այլն, արձանագրենք, որ ընդհանուր առմամբ, այսպես ասած՝ կառավարման մեթոդաբանության, տեսության տարբերակներից մեկը կարող է լինել որևէ խնդիր գնաճի միջոցով լուծելը կամ համայնքների խոշորացման միջոցով լուծելը: Կարող է պատահել իրավիճակ, երբ ճգնաժամ կամ կոլապս թույլ չտալու համար հարկավոր կլինի թանկացնել էլեկտրաէներգիան կամ հասարակությանը վաճառվող այլ ռազմավարական ապրանք, կամ մատուցվող ծառայություն:

Տեսականում այդպիսի հնարավորությունը, այդպիսի անհրաժեշտության առաջացման հնարավորությունը չի կարող բացառելի լինել: Առավել ևս, որ գնաճն ինքնին, իհարկե, խելամիտ, կարգավորվող, տնտեսության զարգացման տեսանկյունից շատ դեպքերում առողջ և կարևոր, խթանիչ գործոն է: Նույն կերպ էլ համայնքների խոշորացումը կարող է լինել մի շարք խնդիրների լուծման օպտիմալ տարբերակ, կարող է կիրառելի լինել այս կամ այն դեպքում և լինել նույնիսկ ամենակիրառելի և ամենաօգտակար ելքերից, որոշումներից մեկը: Ամեն ինչ կախված է կոնկրետ օրինակներից, և այստեղ, իհարկե, բացարձակապես չի կարող լինել համընդհանուր մոտեցում:

Այսպիսով, դուրս գանք բուն, ներքին շարժառիթներից, ինտրիգներից և արձանագրենք, որ տեսականում գործ ունենք մեթոդների, հարցերի, խնդիրների հետ, որոնք կարող են կիրառություն ունենալ, անհրաժեշտ լինել և դրական արդյունք ապահովել: Այս ամենի համար պետք է ստանալ հասարակական համաձայնություն, որպեսզի մարդիկ չդժգոհեն: Իսկ ինչ պետք է անել դրա համար:

Դրա համար պետք է ապահովել վստահության մթնոլորտ: Երբ երկրում համատարած կոռուպցիա է, երբ երկրում հասարակական բարիքի, պետական բյուջեի համատարած մսխում է, այն էլ՝ օրը ցերեկով, ակնհայտորեն, երբ երկրում պետական պաշտոնյան ապրում է իր աշխատավարձից հարյուրապատիկ ավելի շքեղ կյանքով, իսկ շարքային քաղաքացին աշխատավարձով չի կարողանում անգամ աղքատի կյանքով ապրել, երբ երկրում քաղաքացու առաջ անընդհատ մի ելույթ են ունենում, խոսում են գիտելիքի և ինտելեկտի անգնահատելիության, անփոխարինելիության, երբ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի հաստատակամության և անբեկանելիության մասին, իսկ իրականում երկրում ապահովում են մի խումբ մարդկանց և նրանց մերձավորների գերակայությունն օրենքի նկատմամբ, ապահովում են օրենքի համար այդ մարդկանց անհասանելիությունը, մեղմ ասած՝ շատ դժվար է հասարակությունից ստանալ դրական արձագանք կարևոր և անհրաժեշտ որևէ քայլի կապակցությամբ:

Եվ լիովին հակառակը կարող էր լինել, երբ հասարակությունը իրապես տեսներ,- իսկ փոքր Հայաստանում դա դժվար չէ և ամեն ինչ շատ լավ տեսանելի է միանգամից,- որ իշխանությունը ձևավորվում է իր քվեի արդյունքում, որ դրանից հետո իրապես պայքարում է կոռուպցիայի, կաշառակերության, պետական բյուջեի և հանրային բարիքի մսխման, անպատժելիության, անհավասար մրցակցության, դատական կամայականությունների դեմ, պայքարում է տարբեր տրամաչափի պաշտոնյաների անօրինականությունների դեմ, իր որոշումները կայացնում է հասարակական շահերը հաշվի առնելով: Այդ ամենի տեսանելիության պայմաններում, հասարակությունը լիովին այլ արձագանք կունենա արվող առաջարկների հանդեպ, անգամ եթե դրանք այնքան էլ պոպուլյար չեն, եթե դրանք ենթադրում են որոշակի նյութական կորուստ հասարակության համար:

Խնդիրն այն է, որ այդ դեպքում հասարակությունը գիտե, որ գործ ունի իր ձևավորած իշխանության որոշման հետ և եթե անգամ ինչ-որ խնդրի համար ստիպված է ավելին վճարել, այդուհանդերձ, մեծ հաշվով, իր անձնական գրպանից տեղափոխելով գումարը պետական գրպան, ըստ էության դա էլի իր համար է անում, որովհետև դա իր պետությունն է, ինքը վստահում է այդ պետությանը, հավատում, հույս և ապագա կապում այդ պետության հետ: Այդպիսի պետություններում հասարակությունները պատրաստ են գնալ զոհաբերության, ինչի վառ վկայությունը արցախյան պատերազմի տարիներն էին:

Հասարակությունը գիտեր, որ նյութական զոհաբերությունների է գնում հանուն հաղթանակի, որը պետք է դրվեր իր պետության հիմքում, որը պետք է լիներ պետության հիմքը ամրացնող անխախտ բետոնը: Եվ անգամ սոցիալական ահռելի դժգոհությանը, մարդիկ լռելյայն տանում էին ոչ պոպուլյար որոշումները՝ այն գիտակցումով, որ դրանք կայացվում են բոլորի ավելի լավ ապագայի համար, որ այդ որոշումները, այդ կորուստները հետագայում ավելի լավ պետություն ունենալու համար են:

Ստացվեց, ստացան լիովին հակառակը: Ստացան ոչ թե պետություն, այլ կալվածք մի քանի ընտանիքի համար: Եվ քանի դեռ Հայաստանում պետության փոխարեն մարդիկ պարբերաբար համոզվում են, որ գործ ունեն ֆեոդալական կալվածքի հետ, նրանք ապրիորի մերժում են իշխանության ցանկացած մտադրություն և որոշում: Ու դա միանգամայն իրավացի, արդարացի, ադեկվատ հանրային պահվածք է, որովհետև իշխանությունը վաղուց անցել է թե՛ իրավացիության, թե՛ արդարացիության, թե՛ ադեկվատության անդառնալիության կետերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում