Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սևանում ֆիզիկայի ուսուցչուհու պատճառով աշակերտը լրիվ կորցրել է մի աչքի տեսողությունը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Հարությունյանի նախագահությամբ ընթանում է մարզի դպրոցներից մեկի ֆիզիկայի ուսուցչուհու գործի դատական քննությունը:

59-ամյա ուսուցչուհին մեղադրվում է 8-րդ դասարանի աշակերտի առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում 8-րդ դասարանում ֆիզիկայի դասաժամի ավարտին ուսուցչուհին ծիծաղի ձայն է լսել:

Նա «շրջվել ու տեսել է, որ դասարանի տղաներից մեկը, առանց թույլտվություն հարցնելու, գնացել ու անցել է դասարանի վերջնամասի անկյունում տեղադրված կախիչի հետնամաս: Դասաժամը չընդհատելու համար ուսուցչուհին գրատախտակի մոտից, աշակերտական նստարանների միջնամասով, հետ-հետ քայլել է կախիչի ուղղությամբ…

Թաքնված աշակերտը կարծել է, թե ուսուցչուհին կարող է մոտենալ ու իրեն պատժել:

Նա լարված վիճակում սպասել է, թե ուսուցչուհին ո՞ր կողմից կմոտենա իրեն, որպեսզի ինքը հակառակ կողմից դուրս գա ու փախչի, ուսուցչուհին չկարողանա իրեն պատժել:

Այն պահին, երբ ուսուցչուհին հասել է կախիչի մոտ, աշակերտը կախիչը հրել է դեպի ուսուցչուհին, որպեսզի կարողանա փախչել: Նույն պահին ուսուցչուհին, տեսնելով, որ աշակերտների հագուստներով ծանրաբեռնված կախիչը գալիս է իր ուղղությամբ, թեև տվյալ իրադրության պայմաններում պարտավոր էր, կարող էր և հնարավորություն ուներ նախատեսել իր գործողության հետևանքով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի նախատեսել դրանք, դրսևորել է հանցավոր անփութություն, կախիչը հետ է հրել իր սկզբնական դիրք:

Դրա հետևանքով հագուստների կախիչը հետ է շպրտվել, մետաղե ոտնակների վրա կանգնելու ընթացքում՝ կեռիկների հատվածում, ընկել է տատանումների մեջ, որի ժամանակ կախիչի հետնամասի մետաղե կեռիկներից մեկը դիպել է թաքնված 13-ամյա աշակերտի ձախ աչքին՝ նրա առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս՝ ձախ աչքի շրջանի ակնակապիճների հեմատոմայի, ձախ աչքի վերին կոպի աջ անկյան շրջանի սալջարդ վերքի, ձախ ակնագնդի ենթահոդախախտի՝ տեսաներվի լրիվ պոկման, դրսային ուղիղ և ստորին թեք մկանների պոկման ձևով, որն էլ հանգեցրել է երեխայի ձախ աչքի տեսողության լրիվ կորստի»:

Մեղադրանքի շարադրանքից մեջբերումը կատարված է ըստ դատական տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկատվության…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում