Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վճռորոշ դերակատարության հարցը

Հայաստանի իշխանության և այսպես կոչված ընդդիմության թեթև ձեռքով, արդեն տարիներ ի վեր, Հայաստանի ներքաղաքական զարգացումները կարծես թե փորձ է արվում հմտորեն տեղափոխել Արևմուտք-Ռուսաստան դիմակայության ոլորտ, այսինքն ներքաղաքական գործընթացները Հայաստանի քաղաքացիների համար ներկայացնել հենց այդ համատեքստում:

Անշուշտ, կասկածից թերևս վեր է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը չէր կարող զերծ լիներ համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական գործընթացների ազդեցությունից, եթե չասենք, որ չէր կարող չլինել հենց այդ գործընթացների ածանցյալ արտահայտումը: Եվ դրա պատճառը ոչ միայն Հայաստանի ծավալային և ռեսուրսային փոքրությունն է, այլ պետական որակի բացակայությունը, ինչը մեզ դարձրել է առավելապես արտաքին ազդեցությունների ենթակա սուբյեկտ: Ու թերևս միանգամայն բնական է, որ ներքաղաքական գործընթացները նաև վերլուծվում են աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում:

Սակայն վտանգավոր է, երբ փորձ է արվում հենց ա՛յդ ամենը դնել հանրային ուշադրության առանցքում, քանի որ այդպիսով հասարակությունը կարող է ներշնչվել այն համոզումով, որ սա իր խաղը չէ, որ այստեղ ինքը կապ չունի և անելիք չունի: Հենց դա է վտանգավորը, քանի որ հասարակական ուշադրությունն ու ակտիվությունը մնացել է ներքաղաքական գործընթացների արդյունավետության միակ երաշխիքը: Եթե դա չլինի, ապա վաղ թե ուշ չի լինելու անգամ այդ գործընթացը, եթե նույնիսկ համարենք, որ տեղի ունեցողն ընդամենն իմիտացիոն խաղի փորձ է:

Աշխարհաքաղաքական գործընթացները, Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը միանգամայն հասկանալի են և տրամաբանական, սակայն խնդիրն այն է, որ այդ ամենում անշուշտ հաշվի են առնվում նաև Հայաստանում առկա հասարակական տրամադրությունները, քաղաքացիական ակտիվությունը, որ նկատվում է վերջին տարիներին: Հետևաբար, սա նաև հասարակության խաղն է, ու պետք է խրախուսել ոչ թե հասարակության անտարբերությունը, այլ հենց խաղային ակտիվությունն ու նախաձեռնությունը՝ խաղից դուրս չմնալու համար: Մոսկվան, Վաշինգտոնը, կամ որևէ այլ աշխարհաքաղաքական կենտրոն Հայաստանի վերաբերյալ իր մոտեցումները մշակելիս չի կարող հաշվի չառնել հանրային կարծիքը, հանրային տրամադրվածությունը, հանրային նախաձեռնողականությունն ու ակտիվությունը:

Եվ վերջապես, եթե սա նույնիսկ հասարակության խաղն էլ չէ, ապա պետք է դառնա այդպիսին, ոչ թե հասարակությունը պետք է թողնի այս խաղն ինքնահոսի, իսկ ինքը մտածի այլ խաղերի մասին: Այլ խաղ չկա, խաղը մեկն է, ու խնդիրն էլ մեկն է՝ հասարակությունն ունենո՞ւմ է կամք և հնարամտություն այդ խաղն իրենը դարձնելու, թե՞ չի ունենում:

Առայժմ իրավիճակը կարելի է գնահատել 50-50, երբ մեր քաղաքացիները զգալի դերակատարում ունեն ներքաղաքական գործընթացում, բայց այն դեռ չի վերաճել վճռորոշ դերակատարության: Բայց խնդիրը պետք է լինի հենց վճռորոշի հասնելը, ոչ թե խաղից դուրս գալը կամ դրա մեջ չմտնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում