Մենք արդեն տեղեկացրել էինք, որ բյուջետային կրճատումների իր նախագիծը ներկայացնելու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ջորջ Վաշինգտոնի համալսարանում հանդես է եկել ելույթով, որին մասնակցել են նրա վարչակազմի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում ` փոխնախագահ Ջո Բայդենը:
Սակայն Բայդենի մասնակցությունն այս միջոցառմանը հետաքրքրական է դարձել այնքանով, որ տեսախցիկները որսացել են, թե ինչպես է փոխնախագահը քնել իր վերադասի ելույթի ժամանակ:
Շատերին վրդովել է այն փաստը, որ երկրի երկրորդ դեմքը կարող է քնել ԱՄՆ-ի համար կարևորագույն այս փաստաթղթի ներկայացման ժամանակ: Ամերիկացիների մյուս մասն էլ, չկասկածելով Բայդենի կոմպետենտությանը, ասել է, թե փոխնախագահն ուղղակի փակել էր աչքերը` Օբամայի առաջ քաշած դրույթների վրա կենտրոնանալու համար: